00:58, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել Ուկրաինայում ռուսական զորքերին ջախջախիչ պարտություն հասցնելու փորձերը՝ նախազգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության համար: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը նախազգուշանում է Պուտինի պարտությունից, քանի որ պատժամիջոցների նկատմամբ Արևմուտքի միասնությունը խիստ սասանվել է:

Владимир Путин Генри Киссинджер Украина Россия вторжение война цены на продукты нефть Европа санкции Зеленский

Լուր / Տեսնել ավելին՝ The telegraph Դիտումներ՝ 380 | 26.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Հենրի Քիսինջեր, Վլադաիմիր Պուտին

Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Ուկրաինան ընդմիշտ կորցրել է ելքը դեպի Ազովի ծով, քանի որ Զապորոժիեի և Խերսոնի մարզերը երբեք չեն վերադառնա Կիևի վերահսկողության տակ։ Ռոգովը վստահեցրել է, թե Ազովի ծովը, ինչպես դա նախկինում էր, կրկին կլինի բացառապես Ռուսաստանի Դաշնության ներքին ծով։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 358 | 26.05.2022 / Ազովի ծով, Զապորոժիե, ռուս-ուկրաինական պատերազմ, Խերսոն

ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով։ Արգելափակվել են նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, որոնց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Հաղորդվում է, որ նշված գումարը շատ ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters Դիտումներ՝ 356 | 26.05.2022 / եմ, պատժամիջոցներ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իրադրությունը Դոնբասում «չափազանց վատ» է ուկրաինական զորքերի համար։ Նա նաև հայտել է, որ Սևերոդոնեցկը ենթարկվում է զանգվածային գնդակոծությունների և ռմբակոծությունների, ռուսական զորքերն ընդհուպ մոտեցել են քաղաքին։ Ըստ հետախուզական տվյալների՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ սպասվում է ՌԴ զորքերի լայնածավալ գրոհ։

Кулеба заявил, что ситуация в Донбассе «чрезвычайно плоха» для ВСУ

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 379 | 26.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Կուլեբա, Դոնբաս

Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին իրանական բանակի բարձրաստիճան սպայի վերացման մասին, ով, ենթադրաբար, պատասխանատու է իսրայելցիների և այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times Դիտումներ՝ 356 | 26.05.2022 / Իսրայել, Իրան


ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը մեկնաբանել է Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության իրավունքի տրամադրումը: Ըստ պատգամավորի՝ նշված տարածաշրջանների բնակչությանը Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու որոշումը «կարևոր, արդար և ճակատագրական» է։ Շերեմետն ընդգծել է, թե այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Ռուսաստանը չի հեռանա և առանց պաշտպանության չի թողնի «ազատագրված» տարածքները ։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 364 | 26.05.2022 / Զապորոժիե, ռուս-ուկրաինական պատերազմ, Խերսոն

Զապորոժիեի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ տարածաշրջանի վերադարձը Ուկրաինայի վերահսկողության տակ բացառվում է։ «Զապորոժիեի մարզը պատմականորեն ռուսական տարածք է։ Տարածաշրջանի վերադարձը Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, ինչ էլ, որ նրանք այնտեղ չհայտարարեն՝ բացառված է, ինչպես որ բացառված են նրանց հետ բանակցությունները»,-ասել է Ռոգովը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 361 | 25.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Զապորոժիե


Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Համապատասխան կարգը կսկսի գործել այսօրվանից։ Ավելի վաղ արտակարգ դրություն մտցենելուն հավանություն էր տվել Հունգարիայի խորհրդարանը։ Օրբանն ընդգծել է, որ կառավարությանը անհրաժեշտ է «մանևրելու տարածք»՝ անհրաժեշտության դեպքում մարտահրավերներին արագ արձագանքելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 334 | 25.05.2022 / Հունգարիա, արտակարգ դրություն


Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը հայտարարել է, որ ռուսական հարձակումն Ուկրաինայի արևելքում և հարավում մտել է ամենաակտիվ փուլ։ Բացի այդ ՌԴ ԶՈւ-ն գրոհել է Լիման քաղաքը։ Այս պահին քաղաքի համար մարտեր են ընթանում, սակայն, իրավիճակի մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան։

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 341 | 25.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Հյուսիսային Կորեան հրթիռային երեք արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ, ինչը խիստ մտահոգել է Հարավային կորեային և Ճապոնիային: Ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական փորձարկումների՝ Հարավային Կորեայի զինվորականներն ամերիկացի գործընկերների հետ 2 հրթիռ են արձակել։ Ճապոնիան բողոքի նոտա է հղել Հյուսիսային Կորեային՝ Պեկինում գտնվող դեսպանատան միջոցով:

Լուր / Տեսնել ավելին՝ m24.ru Դիտումներ՝ 348 | 25.05.2022 / ԿԺԴՀ, Հարավային Կորեա, Ճապոնիա, Հյուսիսային Կորեա

Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդականը բացառել է կրակի դադարեցման դիմաց երկրի տարածքներ զիջելու հնարավորությունը: Իր հերթին Կիևում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախօրեին Գերագույն ռադայում ունեցած ելույթում ուկրաինացիներին հորդորել է շարունակել պայքարը և չտրվել անկումային տրամադրություններին՝ մերժելով Ռուսաստանի պահանջները: Դուդան օտարերկրյա առաջին առաջնորդն է, որն այս օրերին ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում: 

Լուր / Տեսնել ավելին՝ «Ամերիկայի ձայնը» Դիտումներ՝ 317 | 24.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Անջեյ Դուդա

Ըստ Խերսոնի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովի՝ Ուկրաինան ականապատել է Խերսոնի նավահանգստից միակ ելքը դեպի Սև ծով: Ավելի վաղ Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել էր տասնյակ օտարերկրյա նավեր։ Դրանցից 17-ը պատկանում են Թուրքիային։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 323 | 24.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք աշխարհում առաջին անգամ լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնությունների և հալածանքների պատճառով, գերազանցել է 100 միլիոնը: Միայն Ուկրաինայի իրադարձությունները 2022 թվականին հանգեցրել են 8 մլն մարդու տեղաշարժի երկրի ներսում, գրանցվել է նաև ավելի քան 6 մլն փախստական։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 349 | 23.05.2022 / տեղահանվածներ, ՄԱԿ, փախստականներ


Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի կարգավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ։  Հարավային հատվածների կարգավիճակի որոշումից հետո Կիևի իշխանություններն ակնհայտորեն կկորցնեն ելքը դեպի Ազովի ծով»,- ասել է Մուրադովը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 501 | 23.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ղրիմ

Անցած օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից գերեվարվել է 771 ուկրաինացի զինվորական։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով ՝ մայիսի 16-ից «Ազովստալ»-ից գերեվարվել է 1730 զինվորական և պայմանագրային ծառայող, որոնցից 80-ը վիրավոր են։

Минобороны России: в Мариуполе за сутки сдался еще 771 украинский боевик из «Азовстали» - ТРК Звезда Новости, 19.05.2022

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 349 | 19.05.2022 / Մարիուպոլ, ռուս-ուկրաինական պատերազմ, «Ազովստալ»


Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի վարած քաղաքականությունը կարող են հանգեցնել «կործանարար պատերազմի» Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասված է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի համատեղ հոդվածում։ Հեղինակաները նշել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռականորեն Թեհրանի հարցում, ինչպես դա արեցին Ուկրաինայի հարցում՝ «կանխելու Իրանի վերածումը միջուկային զենք ունեցող պետության»։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Washington Post Դիտումներ՝ 350 | 19.05.2022 / Իրան, ԱՄՆ, ԱՄՆ-Իրան, ՆԱՏՕ

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի։ նչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 316 | 19.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ

Աֆղանստանում իշխանության եկած թալիբները խոստացել են թույլ տալ աղջիկներին սովորել վեցերորդ դասարանից հետո: Ըստ արմատականների կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքքանիի՝ իշխանությունները ներկայումս մշակում են մեխանիզմ՝ դա հնարավոր դարձնելու համար: «Ոչ ոք դեմ չէ կրթությանը, և կանանց և աղջիկներին արդեն թույլատրվում է դպրոց հաճախել մինչև վեցերորդ դասարան։ Ինչ վերաբերում է կրթության շարունակմանը, այդ մեխանիզմի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասել է Հաքքանին։

Талибы* могут разрешить девочкам учиться после шестого класса - Газета.Ru | Новости

Լուր / Տեսնել ավելին՝ CNN Դիտումներ՝ 334 | 18.05.2022 / Թալիբան, Աֆղանստան


Ուկրաինական «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - ասել է Կոնաշենկովը՝ ընդգծելով, որ մայիսի 16-ից 959 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS Դիտումներ՝ 331 | 18.05.2022 / «Ազովստալ», ռուս-ուկրաինական պատերազմ, Իգոր Կոնաշենկով


ICE Futures բորսայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց աճել է մինչև 1066 դոլար՝ թանկանալով 12%-ով: Մայիսի 17-ին գինը նվազագույնը 955 դոլար էր։ Գինը սկսեց բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆինլանդիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու որոշման մասին։ Նախօրեին ֆիննական Gasum բաշխիչ պետական ընկերությունը հայտարարել էր, որ չի ընդունել գազի վճարման նոր համակարգին անցնելու Ռուսաստանի պահանջը:

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 367 | 18.05.2022 / Ֆինլանդիա, գնաճ, Եվրոպա
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ