23:14, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Armenlur.am կայքում հրապարակվել է նյութ՝ Օշականի ճակատամարտի մասին։ Օշականի ճակատամարտը, որը հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ, տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։

Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 113 | 24.05.2024 / Օշականի ճակատամարտ, ճակատամարտեր

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 164 | 01.05.2024 / Հայաստան-Արևմուտք, Հունգարիա, Հայաստան

Ամերիկյան M1 Abrams տանկը տեղափոխվել է Պոկլոննայա գորայում (Նվաստացման բլուր) պարտված արևմտյան ռազմական տեխնիկայի ցուցահանդես։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 162 | 01.05.2024 / ռուս-ուկրաինական պատերազմ

«Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերը հուսադրում են Եվրամիությանը»,- իր X-էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Մեջբերում / Դիտումներ՝ 138 | 20.04.2024 / Տոյվո Կլաար, Եվրամիություն

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Լուր / Տեսնել ավելին՝ ABC News Դիտումներ՝ 207 | 19.04.2024 / ABC News, Al Jazeera, Իսրայել, CNN, ԱՄՆ, Իրան


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել:

Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։

 

Մեջբերում / Դիտումներ՝ 194 | 03.04.2024 / Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Մարիա  Զախարովա

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 15-19-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում: Այս մասին առաջինը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։

Ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մարտի 15–ին Արաբական ծովի ջրային տարածքում ՝ Իրանի Չախբեհար նավահանգստի շրջանում (գտնվում է Օմանի ծոցի ափին) մեկնարկել է «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները, որոնց անվանումը չինարենից կարելի է թարգմանել որպես «անվտանգության կապեր», կհանգեցնեն երեք երկրների ռազմածովային ուժերի գործնական համագործակցության խորացմանը և ցույց կտան ծովում անվտանգությունը պահպանելու նրանց պատրաստակամությունը:

Անցկացման վայրը պատահական չէ. դա նավթի տեղափոխման հիմնական զարկերակն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 251 | 15.03.2024 / Ռուսաստան, Իրան, Չինաստան

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն ​​գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական ​​աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 336 | 24.11.2023 / Ճապոնիա

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 367 | 24.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Լուր / Դիտումներ՝ 390 | 23.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 347 | 22.11.2023 / ՀԱՄԱՍ, Իսրայել, Պաղեստին


Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 312 | 20.11.2023 / եմ, Վասիլիս Մարագոս, Պարույր Հովհաննիսյան, Հայաստան

Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։

Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 342 | 20.11.2023 / Եմեն, Իսրայել, Պաղեստին

Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։ Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 307 | 20.11.2023 / Արգենտինա


Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։

Լուր / Դիտումներ՝ 304 | 08.09.2022 / Մեծ Բրիտանիա, Եվրոպա

Ֆրանսիական Agoravox պորտալի սյունակագիր Կալման Շնուրը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն ուղղվել են Եվրոպայի դեմ։ «Մասնավորապես, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից մեկ շաբաթ անց մեկ ռուբլու համար 0,61 եվրո էին տալիս, սակայն հունիսի 30-ին ռուբլու փոխարժեքն աճել է մինչև 1,8 եվրո»:

Լուր / Տեսնել ավելին՝ Agoravox Դիտումներ՝ 349 | 14.08.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Կալման Շնուր

.ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Մոսկվայի ու Պեկինի հետ պատերազմի եզրին է այն խնդիրների պատճառով, որոնք մասամբ ստեղծել է հենց Վաշինգտոնը: «Մենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք այն խնդիրների պատճառով, որոնք մասնակիորեն ստեղծել ենք մենք՝ չունենալով պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա կարող է հանգեցնել»,- հայտարարել է Քիսինջերը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում: ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ միակ բանը, որ կարելի է անել, լարվածություն չառաջացնելն է:

Լուր / Տեսնել ավելին՝ WSJ Դիտումներ՝ 343 | 14.08.2022 / Ռուսաստան, Չինաստան, Հենրի Քիսինջեր, ԱՄՆ


Ռուս-ուկրաինական երկարատև պատերազմի հեռանկարը արևմտյան առաջնորդների և փորձագետների շրջանում ի հայտ բերեց լուրջ տարաձայնություններ: Նրանք միակարծիք են Կիևին աջակցելու առումով, սակայն տարբերակված մոտեցում ունեն Արևմուտքի նպատակների հարցում՝ օգնել Ուկրաինային հաղթանակ տանել, կամ հասնել շուտափույթ զինադադարի՝ անգամ Կրեմլին զիջումների գնալու գնով։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 350 | 06.06.2022 / Արևմուտք, Կրեմլ, ռուս-ուկրաինական պատերազմ


Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները գրավել են Սևերոդոնեցկի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ծայրամասերը։ Այժմ կատաղի մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական կողմը գործի է դրել հնարավոր բոլոր սպառազինություններն ու ավիացիան։
 

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 406 | 30.05.2022 / Սևերոդոնեցկ, ռուս-ուկրաինական պատերազմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունները Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին: «Պարոն Քիսինջերը խոր անցյալից է դուրս գալիս և ասում, որ իբր պետք է Ռուսաստանին տալ Ուկրաինայի մի կտոր, որպեսզի Ռուսաստանը չօտարվի Եվրոպայից։ Կարծես, պարոն Քիսինջերը չունի 2022թ. օրացույց, փոխարենն ունի 1938թ.-ինը և կարծում է, որ լսարանի հետ խոսում է ոչ թե Դավոսում, այլ այն ժամանակվա Մյունխենում»,-ասել է Զելինսկին։

Լուր / Տեսնել ավելին՝ Meduza Դիտումներ՝ 372 | 26.05.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Հենրի Քիսինջեր, զիջումներ
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ