05:45, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:  «Լսեք, դե դա ծիծաղելի է։  Նա ասում է՝ Թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ, հենց հիմա, բոլորի ներկայությամբ: Ներողություն, Նիկոլ Վովաևիչ, բայց դու անիծ ես (անիծը՝ ոջիլի ձուն է։ Խմբ): Եվս մեկը։ Մենք արդեն ունեինք նման անիծ, կանաչ շապիկով, նա էլ անընդհատ ինչ-որ բան էր պահանջում: Դե, նրա հետ ամեն ինչ արդեն պարզ է: Իսկ երբ այդ Փաշինյանը գիշերն ինձ զանգեց, ինչ-որ բաներ էր ապականել, խնդրեց հաշտեցնել Պուտինի հետ, ես էլ օգնեցի նրան։ 

Այդ ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ ասեց՝ գիտեք, Ալեքսանդր Գրիգորևիչ, ինչպես է այդ Փաշինյանն ինձ զզվացրել»։  

Դե, նա այլ կերպ ասաց, ես այստեղ մեղմացնում եմ ձեզ համար: Ես խնդրեցի, որ նրանք հանդիպեցին Մոսկվայում: Սա էլ նրա «երախտագիտությունը»,- Ալեքսանդր Լուկաշենկո։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ursa-tm.ru Դիտումներ՝ 106 | 17.06.2024 / Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Նիկոլ Փաշինյան, Վոլոդիմիր Զելենսկի


Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ լավ լեզու են գթել, քանի որ ուժեղների հետ գործ ունենալն ավելի հեշտ է։

YouTube-ի Impulsive ալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը պատասխանել է Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունների մասին հարցին․

Կարծում եմ՝ մենք լավ լեզու ենք գտել իրար հետ․․․ ինձ համար ավելի հեշտ է հարաբերություններ կառուցել ուժեղների, քան թույլերի հետ։

 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 103 | 14.06.2024 / Վլադիմիր Պուտին, Դոնալդ Թրամփ

Վա՜յ էն երկրի՛ն, որտեղ իշխանություններն ու ընդդիմադիրները  անընդհատ մրցակցում և իրար մեղադրում են, թե ովքե՞ր են ավելի շատ ու ավելի մեծ սուտ խոսում։

Դերենիկ Խաչատրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 90 | 13.06.2024 / Դերենիկ Խաչատրյան

Ինչպես քրեաօլիգարխիան, այնպես էլ քրեա-ֆիդայա-հայրենասիրությունը պետք է արմատախիլ արվի: Վերջինս հարյուր անգամ ավելի վտանգավոր է «Նոր Հայաստանի «համար, քան քրեաօլիգարխիան...

Սաշա Ասատրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 99 | 12.06.2024 / Նոր Հայաստան, Սաշա Ասատրյան

Երբ իշխանությունը սկսում է սաղմոսներ ցիտել, ապա պիտի պատրաստ լինի, որ աշխարհիկ իշխանության կրոնական տեքստերին եկեղեցին կարող է պատասխանել քաղաքական տեքստերով։ Եթե Աստծունը կայսրինն է, ապա կայսրինն էլ կարող է Աստծունը լինել։ Զուտ, որ զարմացած դեմքեր չընդունեն, թե ո՞նց եղավ, որ սենց եղավ։

Քրիստինե Խանումյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 103 | 08.06.2024 / Քրիստինե Խանումյան


Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում էրել է. «Այսօրվա լուրերից իմացա, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ընդունել է իր մեղքը, զղջացել և արդարացվել է գործուն զղջման հիմքով։ Իսկ մի երիտասարդ մեկ ամսով կալանավորվել է պաշտոնյային "ես պայքարում եմ և պայքարելու եմ, որ քո գլխավերևի գերբի վրայի Արարատը չփոխվի կիսալուսինով" ասելու համար։ Ես իրավաբան չեմ, սակայն շատ հետաքրքիր է, որ եթե հանկարծ այդ երիտասարդը ընդունի իր մեղքը, զղջա և ասի, թող փոխարինվի, նրան էլ կարդարացնե՞ն գործուն զղջման հիմքով»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 98 | 06.06.2024 / Դերենիկ Խաչատրյան, Ալեն Սիմոնյան

Հայաստանում քաղաքական հայտ են փորձում ներկայացնել մարդիկ՝ արևմտամետների դիմակի տակ թաքնված, որոնց պատկերացումները ու ընկալումները քաղաքականության մասին այնքան են, որ Դոնալդ Թրամփը Պուտինի գործակալն է ու եթե նա դառնա նախագահ, ԱՄՆ-ը իր շահերով հանդերձ հանձնելու է Ռուսաստանին։ Ոչ մի խոսք ԱՄՆ - Չինաստան գլոբալ հակամարտության, այդ հակամարտության մեջ դեմոկրատների խայտառակ ձախողման և Չինաստանի դեմ պայքարի Թրամփի մարտավարության մասին։ Պուտինի գործակալն է ու վերջ, գիշերներն էլ չի քնում, մտածում է՝ երբ է դառնալու նախագահ, որ Սյունիքը տա։
Երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, չի նշանակում, որ ամեն պատահած թափթփուկի պետք է բերել ու նստեցնել այդ աթոռին, ինչից 24 ժամ հետո կսկսվի հայերի էվակուացիան Հայաստանից, որովհետև երբ իշխանական աթոռին հայտնվում է անգրագետ պատուհաս, արդյունքը դա է լինում։ Վահե Աղաջանյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Վահե Աղաջանյան Դիտումներ՝ 105 | 04.06.2024 / Վահե Աղաջանյան

Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը մնում է Գերագույն Ռադան և նրա խոսնակը, ասել է Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Ուզբեկստանում լրագրողների հարցերին։

«Խստորեն ասած, ըստ նախնական գնահատականի, միակ օրինական իշխանությունը Ուկրաինայում մնում է խորհրդարանը և Ռադայի նախագահը, մեծ հաշվով, եթե նրանք ցանկանային անցկացնել նախագահական ընտրություններ, ապա անհրաժեշտ կլիներ չեղյալ հայտարարել Ռազմական դրության մասին օրենքը։ Անհրաժեշտ էր անցկացնել ընտրություններ, սակայն նրանք չցանկացան»,- ընդգծեց նա։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 125 | 30.05.2024 / Վլադիմիր Պուտին

Օրինակարգ ընտրված Փաշինյանի օրինակարգությունն ավարտվել է Արցախի հանձնումով, որով նրա՝ Արցախի անվտանգության մասին նախընտրական խոստումները, որ նաև կառավարության ծրագրի մեջ են մտել, կրկին աղետաբեր սուտ դուրս եկան...

Փաշինյանի օրինակարգ ընտրված վարչապետի մասին դրույթը վերաբերում է 2021 թվականին, բայց ոչ երբերք 2023-ին, 2024-ին, առավել ևս՝ այս օրերին...

ՔՊ-ականների՝ ի պաշտպանություն Փաշինյանի օրինակարգության ֆլեշմոբը, հիմնազուրկ պղպջակ է։

Արմեն Գևորգյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 137 | 10.05.2024 / Նիկոլ Փաշինյան, ՔՊ, Արմեն Գևորգյան

«...Հիմա երկիրը հասցրել ենք ողբերգական վիճակի, սակայն հանկարծ «գիտակցել ենք», որ Թուրքիան լավ էլ երկիր է եղել, միշտ էլ մեր լավն է ուզել և հիմա մեզ խորհուրդ է տալիս, որ մեր անկախ, ինքնիշխան պետության իրական կայացմանը խանգարում է, իր իսկ քաղաքականության արդյունքում առաջացած համաշխարհային հայկական սփյուռքը և եթե մենք սա գիտակցենք և տարանջատենք իրարից, ապա կունենանք ինքիշխան պետականություն, իսկ հակառակ պարագայում կկորցնենք այժմյան ունեցածն էլ։ Մեր իշխանություններն էլ կարծես թե համակարծիք են»։ 

Դերենիկ Խաչատրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 140 | 01.05.2024 / Դերենիկ Խաչատրյան, Հայաստան-Թուրքիա


«Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը։ Վստահ եմ` այդ երկրների հետ ՝գալու է մի օր նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում հաստատել: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 10.06.2021

Ամբողջական՝ տեսանյութում

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 167 | 22.04.2024 / Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան

«Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերը հուսադրում են Եվրամիությանը»,- իր X-էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Մեջբերում / Դիտումներ՝ 138 | 20.04.2024 / Տոյվո Կլաար, Եվրամիություն

Իլոն Մասկն X սոցիալական ցանցի իր էջում գրառել է. «Հաշվի առնելով խոսքի ազատության դեմ շարունակական հարձակումները, ես պատրաստվում եմ ֆինանսավորել ազգային ստորագրահավաք-արշավը՝ ի պաշտպանություն առաջին փոփոխության»:

Իսկ Առաջին փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ Սահմանադրությանը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝

Չի աջակցելու որևէ կրոնի կամ հաստատելու պետական կրոն։
Չի արգելելու ազատ հավատքը։
Չի ոտնձգելու խոսքի ազատությանը։
Չի ոտնձգելու մամուլի ազատությանը։
Չի սահմանափակելու հավաքների ազատությունը։
Չի սահմանափակելու ժողովրդի իրավունքը՝ բողոքները բավարարելու խնդրագրերով Կառավարությանը դիմելը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 196 | 19.04.2024 / Իլոն Մասկ, ԱՄՆ, մամուլի  ազատություն, Խոսքի ազատություն

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի չորս գյուղերի բնակիչների պահվածքից և տրված հարցազրույցներից ակնհայտորեն երևում է, որ նրանց վերաբերմունքը իշխանության հանդեպ էապես փոխվել է։ Հարցազրույցներից պարզ է դառնում, որ դրա հիմնական պատճառը «Հայաստան» դաշինքի անդամների և քոչարյանամերձ լրատվականների այցելություններն են։

Ինչպես միշտ այս անգամ էլ Քոչարյանի կողմնակիցները փրկեցին Փաշինյանին։

Սուրեն Ճուղուրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 198 | 18.04.2024 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Ճուղուրյան

Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառականներից մեկը» և կոչ է արել պարտքով գումար տալ Ուկրաինային։ 

«Մենք պետք է Կիևին պարտքով փող տանք, այլ ոչ թե հենց այնպես փող ուղարկենք։ Մենք պետք է նրանց պարտքով տանք, և եթե նրանց հանկարծ հաջողվի հաղթել, նրանք «կվերադարձնենք մեր փողերը»։ Վարկ տվեք նրանց, այլ ոչ թե պարզապես 60 միլիարդ դոլարի չեկ: Ես ասում եմ ձեզ, Զելենսկին պատմության մեջ ամենամեծ վաճառականն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է Միացյալ Նահանգներ, հեռանում է 50 կամ 60 միլիարդ դոլարով: ... Ես երբեք չեմ կարողացել նման բան անել: Նա ավելի լավ վաճառական է, քան ես»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Nexta Դիտումներ՝ 246 | 18.03.2024 / Վոլոդիմիր Զելենսկի, Դոնալդ Թրամփ

30 րոպեից ավելի քննարկվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, թե ինչպես պետք է պետական ջակցություն ցուցաբերվի առվույտ, եգիպտացորեն, լոբի և այլ բույսեր ցանելու դեպքում։ Եւ ամենակարեւորը ինչպես արվի, որ փողը չկորի, կոռուպցիոն սխեմաներ չլինեն։

Եւ հնչում է վարչապետի հարցը. «Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»։

Իսկ նախարարի պատասխանից հետո եզրակացնում է. «Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»։

Բայց սա դեռ ամենը չէ. այս քննարկմանը միջամտում ու կարծիք է հայտնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Դե հա՝ ԼՂ խնդիրը «փառահեղ» լուծելուց, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուց, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուց, եւ ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում մեծագույն առաջընթաց ապահովելուց, Հայաստանը տարածաշրջանում ու ողջ աշխարհում լրջագույն գործոն դարձնելուց հետո տրամաբանական է, որ ԱԳ նախարարը նաև գյուղատնտեսության հարցերով զբաղվի ու այս հարցերով կառավարության նիստում միջամտություններ անի.....

Եւ այս ամենը մի կառավարության նիստում, որի ղեկավարն ինքն էր հայտարարել. «Անվտանգության ոլորտում մենք ունենք ձախողումներ» (2023 թ. հունվար)։

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 251 | 15.03.2024 /

Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ 

Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ 

Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 353 | 13.11.2023 / Վանո Սիրադեղյան, հայեր

Երբ սնունդը, անկախ դժվարություներից, հասցվում է, 

  • երբ զենքն ու զինամթերքը հակառակորդի ունեցածին չի զիջում և ամեն գնով մատակարարվում է,
  • երբ չեզոքացված են լինում թշնամու կողմից կռվող վարձկանները,
  • երբ օդից ռմբակոծելու թշնամու հնարավորությունը վերացված է,
  • երբ այլ երկրների աջակցությունը թշնամուն կասեցված է,
  • երբ ռազմական գործողությունները համակարգված են

էլ ի՞նչ էր մնում կռվող «ֆիդայուն», եթե ոչ քաջագործություններ և հերոսություններ կատարելը... Այսպես են ծնվել արցախյան առաջին պատերազմի հերոսները...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 291 | 13.11.2023 / Արմեն Գևորգյան, լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան


Լևոն Տեր-Պետրոսյան. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակը ազատությունն է։

Մեջբերում / Դիտումներ՝ 332 | 13.11.2023 / լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր...

Ժողովրդի մեջ.

  • ով հասկացավ, նրան լևոնական ասեց իբր վիրավորանք...
  • ով հասկացավ, բայց լռեց, մնաց թաքուն համակիր ու պասիվ հայրենասեր...
  • ով իսկապես չհասկացավ, մեղադրելու չի...
  • ով չհասկացավ, բայց Լևոնին պիտակավորեց, մնաց հակաքարոզի տակ՝ որպես շարքային ախմախ... 

Քաղաքական շրջանակներում.

  • ով հասկացավ, դարձավ Լևոնի զինակիցն ու պետականության պաշտպան...
  • ով հասկացավ, բայց գտավ, որ փոխզիջումների պարտադրված վիճակում գնալն է ճիշտ, ուրեմն լավ չհասկացավ...
  • ով հասկացավ, բայց պախարակեց, ծայրագույն սրիկա է, հակահայ, արկածախնդիր ու պատեհապաշտ...
  • ով հասկացավ, բայց կազմակերպեց 25-ամյա հակաքարոզ Լևոնի դեմ, պետական դավաճան է, դիվերսանտ ու ադրբեջանամետ...
  • ով չհասկացավ, բայց քաղաքական ամբիցիաներ ցուցաբերեց, պարզունակ միջակություն է ու չկայացած գործիչ...
  • ով չհասկացավ, բայց իշխանության եկավ, թերհաս պատուհաս դարձավ...

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր... Տեր-Պետրոսյանն ընդամենը ասում էր ճշմարտությունը...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 302 | 12.11.2023 / Կարճ_կոնկրետ_համառոտ, լևոնը_ճիշտ_էր, Արմեն Գևորգյան

1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ