09:23, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1861 - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։

Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 237 | 14.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 14

1917 - Ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։

Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 231 | 13.12.2022 / դեկտեմբերի 13, Պատմության հայկական օրը

2019 - ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2005 - Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
1936 - Երևանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 229 | 12.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 12


2008 - Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաև Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն: 
1999 - Մինսկի խումբը այցելում է տարածաշրջան, խոստանում նոր առաջարկներ մշակել` Հ. Ալիևի և Ռ. Քոչարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
1937 - Գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը։
1896 - Մեծ տերություն­նե­րի դես­պան­նե­րի ժա­մա­նու­մից հե­տո թուր­քե­րը ստիպ­ված էին զոր­քե­րը դուրս բե­րել Զեյ­թու­նից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 260 | 11.12.2022 / դեկտեմբերի 11, Պատմության հայկական օրը


1998 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին:

Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Սպանությունը բացահայտված չէ։

1991 - Ռուսաստանը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե։
1988
 - Միխայիլ Գորբաչովի Հայաստան այցին զուգահեռ ձերբակալվում են «Ղարաբաղ» կո­միտեի անդամները։

Ժողովրդական ճնշումների արդ­յուն­քում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ ար­ձակ­վե­ցին:

1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 292 | 10.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 10

2016 - Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Ալիևին և Սարգսյանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
1991 - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)):
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։
1942 - Լենինգրադում առաջին ան­գամ բե­մադր­վում է Արամ Խա­չատր­յա­նի «Գա­յա­նե» բա­լե­տը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 09.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 9

2016 - Հայաստանի նախագահը Ղարաբաղում հայտարարում է, թե զորքին ու բնակչությանը սպասվում է «դժվարին ժամանակահատված»։

Ստեփանակերտում, հանդիպելով մտավորականներին, Սերժ Սարգսյանն ասել էր` «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»։ Նախագահը չէր մանրամասնել ինչ նկատի ունի:

1895 - Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 279 | 08.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 8


2001 - 102 հազար քաղաքացի ամբողջ Հայաստանից միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին: 
1995 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի եզրափակիչ փաստաթուղթը նշում է` խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքն ավարտված է, պայմաններ, սակայն, չկան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 294 | 07.12.2022 / դեկտեմբերի 7, Պատմության հայկական օրը

1994 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթաժողովը Մինսկի խմբի համանախագահություն հիմնելու որոշում է ընդունում։ Առաջին համանախագահներն են դառնում Ռուսաստանն ու Շվեդիան:
1958 - Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեցին Եղեգնաձոր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 259 | 06.12.2022 /

2013 - Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու կողմերը համատեղ հայտարարություն են ընդունում Կիևում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում։
1994 - Բուդապեշտի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան խաղաղապահ մանդատը։ 
1918 - Սկսվեց հայ-վրացական պատերազմը. հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 326 | 05.12.2022 / դեկտեմբերի 5, Պատմության հայկական օրը


1999 - «Հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր են նոր ձերբակալություններ»,- հայտարարում է զինվորական դատախազ և գործի նախաքննությունն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 269 | 04.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 4


2021 - Հայրենի Կոթիում տեղի ունացավ Վանո Սիրադեղյանի հուղարկավորումը։
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ Երվանդ Քոչարի կերտած «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
1920 - Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև։

Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 282 | 03.12.2022 / դեկտեմբերի 3, Պատմության հայկական օրը

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո կիրառեց և տապալեց ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

Բաքուն սպառնում էր ինքը վետո կիրառել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում` ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում` ներառելով Բաքվի առաջարկած դրույթները: Գագաթնաժողովն անցնում է թեժ մթնոլորտում, արդյունք չի տալիս անգամ Հ. Ալիև ֊ Լ. Տեր-Պետրոսյան դեմ առ դեմ հանդիպումը:
դրբեջանի նախագահն իր ելույթում հայտարարում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կազմում ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:
Հայաստանի նախագահն իր հերթին պնդում է` «Ղարաբաղի ժողովրդին պե՛տք է ինքնորոշման իրավունք տրվի, քանի որ Ադրբեջանն անկարող է երաշխավորել նրանց անվտանգությունը»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 337 | 02.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 2

2001 - Քաղաքապետի որոշմամբ Երևանում դադարեցվում է տրամվայի թիվ առաջին և երկրորդ երթուղիների սպասարկումը։ 

  • Քաղաքապետարանը վստահ է, որ էլեկտրական տրանսպորտն աշխատում է վնասով, իրենց այդպիսի տրանսպորտ պետք չէ։
  • «Տրամվայ» մասնաճյուղի բաժնի պետն ասում է, որ 20 դրամով էլ այս տրանսպորտն օգուտով կաշխատի, ինքը մեխանիզմներ է առաջարկել։
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 297 | 01.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 1

2020 - Թուրքիայի զինված ուժերի սակրավորները ձեռնամուխ եղան հայկական ուժերի կողմից թողնված տարածքներում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման ադրբեջանական բանակի օգնությանը: 
2009 - Հանրապետական կուսակցության անդամ երգահան Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։
2005 - Ինքնաթիռ մտնելուց առաջ Ազգային անվտանգության գործակալը խուզարկում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 
2004 - Մեկնարկում է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ 
2000 - Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին Ազգային Անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից։ 
1999 - Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ 1999 - Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանի ճաղերի հետևից դատախազությունից պահանջում է մտնել Ազգային Ժողով, քաղաքական անձեռնմխելիությունից զրկել և ձերբակալել Վանո Սիրադեղյանին։ 
1965 - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1960 - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
1808 - Վերացվում է Երևանի բերդի պաշարումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 296 | 30.11.2022 / նոյեմբերի 30, Պատմության հայկական օրը

2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները: 
2007 - 
Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները։
1992 - Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
1970 - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 
1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ 
1960 - Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-րդ տարեդարձի առթիվ Լենինի հրապարակի հարևանությամբ (այժմ՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգի) բացվում է «Հավերժական կրակ» հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն էր, իսկ նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը։
1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության
առաջին եթերը:
1929 - Երևանում բացվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը:
1925 - Հիմնադրվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1920 - Խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 323 | 29.11.2022 / նոյեմբերի 29, Պատմության հայկական օրը


2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկում Գագիկ Հարությունյանին, որում իր անհանգստությունն է բացատրում Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին։
1989 - Լուծարվեց Արկադի Վոլսկու գլխավորած ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման կոմիտեն», և դրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։
1974 - Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1953 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 323 | 28.11.2022 / նոյեմբերի 28, Պատմության հայկական օրը

1990 - Անկախության հռչակագրի ընդունման առթիվ իրականացվեց առաջին համաներումը:
1990 - Հրապարակվեց ՀՀ Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրա­պետություն» պաշտոնաթերթը, գլխավոր խմբագիր ընտրվեց Այդին Մորիկյանը:
1970
- Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ 
1937 - Հախճանվեց հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։
​​​​​​​1920 - Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Սևրի պայմանագրից. ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 311 | 27.11.2022 / նոյեմբերի 27, Պատմության հայկական օրը

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 2 հայ ռազմագերի։ 
2021 -
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունեցին համատեղ հայտարարություն:
2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրական հանրաքվեն «անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն» է համարում։
1991 - Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում «Խանքենդի»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 283 | 26.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 26


2021 - Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։
2020 - Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտան Քելբաջարի շրջան։
2020 - Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ 
2015 - Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծեց  զինված խումբ, որը պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը և մի շարք պետական շենքեր:
1988 - Գորբաչովյան վարչակարգի կողմից Երևանում և Բաքվում մտցվեց պարետային ժամ:
1945 - Երևանում տեղի է ունենում Հաղթանակի կամրջի հանդիսավոր բացումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 280 | 25.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 25
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ