2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին։ 1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։ Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին։ 1933 - Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան։ Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ 1984 - Բացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը։ 1921 - Բացվեց Երևանի ժողովրդական համալսարանը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան: Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
1998 - Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածում, որում ասվում է, որ խորը հակասություններ ունի Ռոբերտ Քոչարյանի և ուժային նախարարների հետ: 1998 - Վերջին 3 օրերի պաշտոնական անձանց նկատմամբ երեք՝ Ռուբեն Հայրապետյանի, Արծրուն Մարգարյանի և Ռոմեն Ղազարյանի հանդեպ ահաբեկչությունները Վազգեն Սարգսյանը որակում է իբրև քաղաքական խաղեր և հայտարարում, որ ինքը չի կասկածում Ռոբերտ Քոչարյանին: Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
1992 - Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ձերբակալվեց 7-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Եվգենի Իվանովիչ Մեսչերյակովը: 24 ժամ ձերբակալված մնալուց հետո գեներալը զանգահարեց Մոսկվա, բողոքեց, իսկ հետո սպառնաց, որ Վազգեն Սարգսյանին դատի է տալու: Վազգեն Սարգսյանը տեղեկություն էր ստացել, որ Մեսչերյակովը պատրաստվում է Հասաստանից դուրս բերել բոլոր ուղղաթիռները: Գեներալը պատճառաբանել էր, թե իբր ուզում է դրանք տանել Ցխինվալի, որտեղ գտնվում էր տարածաշրջանի ուղղաթիռային վերանորոգման կայանը: Պատրվակը ուղղաթիռների խնամքն ու ստուգումն էր, մինչդեռ Հայաստանում գերազանց հասկանում էին, որ ռուսների նպատակը զինտեխնիկան մեր երկրից հանելն էր: Գործողության հետևանքով ուղղաթիռները մնացին Հայաստանում, իսկ Մեսչերյակովն այդպես էլ Սարգսյանին դատի չտվեց: Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
2001 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մեղադրող կողմը գլխավոր ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջում է 15 տարվա ազատազրկում: 1992 - Երկօրյա մարտերից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը: 1933 - Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։ Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
2019 - Ֆրանսիական ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալեց 21 կասկածյալի, որոնք հիմնականում հայերից բաղկացած Եվրասիական մաֆիական խոշոր խմբավորման անդամներ են: 2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 1999 - Աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90 հազար տոննա հացահատիկի չվաճառված 43 հազար տոննան: 1990 - Հենց այս օրը սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջևանյան սահմանի մոտ՝ Երասխավանում փորձել էին խախտել սահմանը: Նոր ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, Անկախության բանակը՝ ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման: Այստեղ էլ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգիսյանը և նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվանդ Սաղումյանը: Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
1998 - Արմավիր-Երևան մայրուղու 25-րդ կիլոմետրի հատվածում անհայտ անձինք մոտ տարածությունից ավտոմատ հրազենով կրակում են նախագահի և բարձրաստիճան անձանց պահպանության վարչության պետ, գեներալ մայոր Ռոմիկ Ղազարյանի մեքենայի վրա: Գեներալ Բուդո մականունով գլխավոր թիկնապահը նույնիսկ քերծվածք չի ստանում: Փոխարենը վնասվում է ավտոմեքենան: Ամբողջական նյութն՝ այստեղ։
|
2020 - Երևանում հայտնաբերվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: 2004 - Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։ 1990 - Արարատի շրջանում կազմակերպվում է Երասխի ինքնապաշտպանությունը։ 1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն:
|
1992 - Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոմեխանիզացված գնդի սպայակազմը հրաժարվեց ԼՂՀ դեմ պատերազմում ենթարկվել Ադրբեջանին։
|
2001 - Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոսում է քաղաքապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
|
2011 - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում 150-ից իջել է 9-ի՝ շնորհիվ ՀԱԿ-ի բազմահազարանոց ցույցների ու պիկետների, որնք հրավիրեցին եվրոպացիների ուշադրությունը, ինչը վախեցրեց իշխանություններին։
|
2002 - Հայաստանում պահպանված թուրքմենական դամբարանի տարածքում հուշաքար է բացվում: Այս դամբարանը վկայություն է, որ 5 դար առաջ Հայաստանի տարածքում եղել են թուրքմենական Կարա Կոյունլու ցեղերը: 1990 - Բաքվում սկսվեցին հայ խաղաղ բնակչության 7 օրյա (հունվարի 13-19-ը) ջարդերը և բռնագաղթը: Հունվարի վերջին փախստականների ընդհանուր թիվը հասավ 240.000-ի, Բաքվում սպանվեց 60 հայ:
|
1989 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում դադարեցվում է ԼՂԻՄ-ի պետական և կուսակցական մարմինների գործունեությունը և ստեղծվում հատուկ կառավարման կոմիտե, որը հետագայում ստանում է «Վոլսկու կոմիտե» անունը։ Այս որոշմամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դրվում էր Մոսկվայի ուղիղ ենթակայության տակ։ 1963 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Հայաստանում վարչատարածքային մի շարք փոփոխություններ են արվում. քաղաքի կարգավիճակ են ստանում Աբովյանը և Աշտարակը:
|
1992 - Հակահարձակման անցած ԼՂՀ ինքնապաշպանական ուժերը գրավեցին Ստեփանակերտը կրակի տակ պահող ադրբեջանական ռազմական երկու կարևոր հենակետ` Մալիբեյլին և Ղուշչիլարը: Ավելացված 10 տեղերը հատկացվեցին Լեռնային Ղարաբաղին։
|
2019 - «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ըստ նոր փոփոխության, ՀԽՍՀ տարածքում հանրապետության շահերին առնչվող ԽՍՀՄ օրենքները գործում են միայն Գերագույն խորհրդի վավերացումից հետո։ 1947 - Հայաստանում Գերագույն խորհրդի ընտրություններում Ստալինը որոշում է, որ ընտրվելու է Երևանի N1 ընտրական տեղամասում:
|
2016 - Ստեփանակերտը հաղորդում է առաջին զոհի մասին. Լարվածությունը հետագա շաբաթներին չի մարում`ապրիլին հասնելով իր գագաթնակետին։ Ըստ Ինտերֆաքսի, «կողմերը պայմանավորվել էին քաղաքական կարգավորման նախագծում ներառել հավելյալ փաստաթուղթ` Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ: Նախնական այդ համաձայնությունը թույլ էր տալիս Ղարաբաղին պահել իր բանակը` «առանց քանակական ու որակական սահմանափակումների» և ճանաչում էր Հայաստանը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Այն նաև դրույթներ էր նախատեսում ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայման, ազատագրված տարածքների ապառազմականացման, Հայաստանի ու Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ»: Եվգենի Պրիմակովը, ով նոր էր նշանակվել Ռուսաստանի արտգործնախարար, հայտարարում է`«Մոսկվան բարձր մակարդակով ջանքեր կգործադրի`հակամարտությունը կարգավորելու համար»:
|
1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:
1977 - Մոսկվայում տեղի ունեցան պայթյունների շարք (հայտնի նաև որպես «Մետրոյի գործ»), որոնց արդյունքում զոհվեին յոթ և վիրավորվեցին 37 մարդ։
|
2015 - ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կայացավ «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը: Հավաքի կազմակերպիչը քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, ով բավականին լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Որոշ տեղեկություններով՝ միայն նա կարող էր Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպելու «դաբրո» ստանալ իշխանություններից և իրավապահներից: 2012 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ: Նիստին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
|
1992 - ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ հանրապետություն: ԼՂՀ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: 1946 - Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի զավթել Կարսի և Արդահանի շրջանները, այլ դրանք նրան են անցել 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Սարաջօղլուն նաև հայտարարել էր, որ թուրքական և ռուսական զորքերի դուրս բերումից հետո վիճելի շրջաններում անցկացվել էր հանրաքվե։
|
2016 - Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության փաստը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, նրա նկատմամբ իրականացվածը համարելով քաղաքական հետապնդում։ Նրա հետ Հայաստան են ժամանում նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: 2000 - Հոկտեմբերի 27-ի դեպքերին օժանդակելու կասկածանքով ձերբակալվում է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը։
|