21:24, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է` չեն կատարվել։ 2003 - Ռոբերտ Քոչարյանը կրկին խայտառակ ընտրակեղծիքների միջոցով երկրորդ անգամ զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը։ 1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը: 1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 243 | 05.03.2023 / մարտի 5, Պատմության հայկական օրը

2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։ 2001 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը։ 1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեսակետն է արտահայտում կառավարման համակարգի մասին։​​​​​​​ 1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: 1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 279 | 04.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 4


1992 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի-26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ։ 1959 - Բացվեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 03.03.2023 / մարտի 3, Պատմության հայկական օրը

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: 1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: 1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 249 | 02.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 2

2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը։ Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։
1988 - Արցախում ստեղծվում է «Կռունկ» կոմիտեն, որը, բացի խորհրդանշական թռչունի անունից, նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։
1949 - ԽՍՀՄ-ում իջեցվում է մի շարք ապրանքների գինը:
1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 237 | 01.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 1

2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1976
 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 28.02.2023 / փետրվարի 28, Պատմության հայկական օրը

1988 - Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։ 1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը: 425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 212 | 27.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 27

2008 - Հայաստանի իշխանությունների կազմակերպած ստիպողական հանրահավաքի 200 հազար մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ և միանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին։
2001 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը դատավճռով Սամվել Բաբայանին զրկում է Արցախի հերոսի կոչումից և գեներալ լեյտենանտի զինվորական աստիճանից: 
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1828 -
Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 479 | 26.02.2023 / փետրվարի 26, Պատմության հայկական օրը


2020 - Երևանում մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն գերատեսչության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
1998 - Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատու՞մ եք իմ խոստումներին։
1989 - ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվելու էր Մեծամորի ատոմակայանի առաջին, իսկ մարտի 18-ին՝ երկրորդ էներգաբլոկը։
1988 - Արցախը Հայաստանին միացնելու պահանջով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների առթիվ Ամենայն Հայց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդես է գալիս ուղերձով, հայտարարելով, որ նա ևս կիսում է համաժողովրդական պահանջը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 25.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 25

2010 - Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստովանում է, որ մարտի 1-ի 10 սպանությունները հնարավոր չէ բացահայտել: 2008 - ԱԳՆ բարձրաստիճան 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը և Առաքել Սեմիրջյանը, նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ տարածեցին մի հայտարարություն, որի արդյունքում, հաջորդ օրը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նրանց աշխատանքից ազատեց: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 225 | 24.02.2023 / փետրվարի 24, Պատմության հայկական օրը


2012 - Հայոց բանակը տոնում է խորհրդային կարմիր բանակի օրը, հնչում է նույնիսկ ԽՍՀՄ հիմնը։ 2008 - Ռոբերտ Քոչարյանը շտապեց Մոսկվա. հետագայում պարզվեց, որ հենց ամսի 23-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Քոչարյանը հավաքեց խորհրդակցություն իշխանական բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ, ինչի արդյունքում էլ ծնվեց ՊՆ թիվ 0038 Հայտնի հակասահմանադրական հրամանը ՝ մարտիմեկյան գործընթացներում բանակի ներգրավման մասին հրամանագիրը։ 1998 - Համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստանում է լինել Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինող իշխանության դեմ, որովհետև մաքուր լինելու այլ տարբերակ չկա: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում զինված կազմավորումներ ստեղծելու մասին։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 23.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 23

2008 - Չորրորդ օրն է, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում են ազատության հրապարակում պահանջելով չեղյալ համարել նախագահի կեղծված ընտրությունները:  2002 - Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Աղամալ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է, դատապարտվում է 2 տարվա պայմանական ազատազրկման: 1994 - Հայաստանում 1, 10, 50, 100 և 200 դրամանոց թղթադրամներին միանում են 5 և 10 դրամանոց մետաղադրամներն ու 5, 10, 20 և 50 լումայանոց մետաղադրամները: 1939 - Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 22.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 22


2013 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանին։ 1996 - Հելսինկիում հերթական անգամ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները։ 1944 - Միսաք Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ 1828 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 21.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 21

2019 - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։
2012 - Վանի նահանգի Արճեշ շրջանում բնակվող 53-ամյա Ֆահրեթթին Գյուրբուզի գոմում ծնվեց երկգլխանի գառ:
1991
- Արցախյան շարժումը երեք տարեկան է: Ղարաբաղին՝ Հայաստանի հետ միավորման պահանջը ադրբեջանցիներին ստիպում է շրջափակման մեջ պահել ամբողջ Հայաստանը և Ղարաբաղը: 
1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 215 | 20.02.2023 / փետրվարի 20, Պատմության հայկական օրը


2008 - Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։
2004 - Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում` ՆԱՏՕ֊ի ուսուցողական կուրսերի ընթացքում, կացնահարում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին`քնած ժամանակ:
2001 - «Առավոտ» օրաթերթը, հոկտեմբերի 27-ի մեղադրական եզրակացությանը հղում կատարելով, գրում է, որ ահաբեկչության նախապատրաստմանը տեղյակ է եղել ԱԱԾ երկու աշխատակից: 
1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց պատվիրակություն գործուղել Հռոմ ՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 457 | 19.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 19

2019 - ՀՀ ԱԱԾ-ն փողերի լվացման և հարկերից խուսափելու համար մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ 1998 - Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքը, որով «Արմենթելին» տրվում է 15 տարի ժամկետով հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու բացառիկ հնարավորություն: 1994 - ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը: 1921 - Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 199 | 18.02.2023 / փետրվարի 18, Պատմության հայկական օրը

2017 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Մյունխենում: Ավարտին միջնորդները հայտարարեցին` պատերազմը տարբերակ չէ։ 2000 - Հայ ազգային հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան: 1999 - Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկել էր Ազգային Ժողով՝ խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը: 1998 -  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով։ 1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավում են Մարտունու շրջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի (Վարանդա) ադրբեջանական ռազմական հանգույցը: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԽ անդամ երկրների՝ Ստեփանակերտ ժամանած մի խումբ դիտորդների: 1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 17.02.2023 / փետրվարի 17, Պատմության հայկական օրը


2006 - Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: 1998 - ՀՀՇ-ն իր 10-րդ արտահերթ համագումարում որոշում է նախագահի առաջիկա ընտրություններում չառաջադրել և չպաշտպանել որևէ մեկի թեկնածությունը։ 1998 - Հայաստանում նավթ ու գազ են փնտրելու նպատակով Գառնիի տարածքում հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունն հորատման աշխատանքներ է սկսել։ 1975 - Երևանում վրաերթի ենթարկվեց նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, նա հիվանդանոցում մահացավ։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 16.02.2023 / փետրվարի 16, Պատմության հայկական օրը

2020 - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ 2001 - Սկսվում է հոկտեմբերի 27-ի դատաքննությունը: 1998 - Դաշնակցությունն արտահերթ ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: 1984 - Հրդեհվեց Մարզահամերգային համալիրը: 590 - Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 15.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 15

1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։ 1944 - Տեղի ունեցավ «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։ 1926 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 14.02.2023 / փետրվարի 14, Պատմության հայկական օրը
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ