21:27, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2019 - Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: 2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ 2004 - Երևան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 ին անմիջականորեն մասնակցել էր քիվեսթյան բանակցություններին:​​​​​​​ 1996 - Մոսկվայում եռակողմ բանակցությունների հերթական փուլն ավարտվում է առանց որևէ էական արդյունքի։ 1921 - Բոլշևիկները գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 253 | 25.03.2023 / մարտի 25, Պատմության հայկական օրը


2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։ 1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին: 1966 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը պատվոգրով պարգևատրում է «Լատվիա» ջերմանավի անձնակազմին 1965թ. ընթացքում Հայաստան վերադարձած հայրենադարձների փոխադրումը հաջողությամբ կազմակերպելու համար: 1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը: 1915 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ 1894 - Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը: 1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ NewsArmRu Դիտումներ՝ 223 | 24.03.2023 / մարտի 24, Պատմության հայկական օրը

2011 - Ոստիկանությունը թույլատրեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին տեղադրել անձրևանոց, սակայն՝ միայն գիշերներն ու անձրևի ժամանակ։  2000 - Նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ 1998 - Նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «ոչ ազատ, և արդար»։ 1971 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։ 1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1953 - Երևանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը։​​​​​​​ 1923 - Մոսկվայում վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ 1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 23.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 23

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջև համագործակցության մասին: 1925 - Թիֆլիսի Դիդուբե օդանավակայանի մոտ ինքնաթիռի վթարից զոհվում է Ալեքսանդր Մյասնիկյանը։ 1920 - Սկսվեցին Շուշիի ջարդերը։ 1877 - Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 22.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 22


1992 - Ստեփանակերտ ժամանեց Ֆրանսիայի սոցիալական և հումանիտար օգնության հարցերով նախարար Բեռնար Քուշները' ԼՂՀ-ում մարդասիրական միջանցք բացելու նպատակով: 1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։ 1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն: 1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք: 1615 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 21.03.2023 / մարտի 21, Պատմության հայկական օրը

2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։ 1998 - Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ ՀՀՇ Վարչության 14 անդամներ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում՝ Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանի կուսակցությունը հեռվից ղեկավարելու քննարկման ընթացքում։ 1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1992 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ստեփանակերտ են ժամանում ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը և անվտանգության խորհրդի լիազոր Յանուշ Կուբիչը (Հունգարիա): 1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի: 1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա: 1750 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 20.03.2023 / մարտի 20, Պատմության հայկական օրը

1992 - Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները։ 1988 -  «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե​​​​​​ն թռուցիկ տարածեց, որով չեղարկեց մարտի 26-ին հայտարարված միտինգը։ 1975 - «Հրազդան» մարզադաշտում UEFA-ի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպումը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 202 | 19.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 19


2005 - Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնին է վերադարձնում Աղվան Հովսեփյանին, որին պաշտոնանկ էր արել 1999 թ. հոկտեմբերի 27-ից 20 օր հետո։  2002 - «Նաիրիտ» գործարանը ՀՀ կառավարության տնօրինությունից անցնում է անգլիական ընկերությանը։  1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով: 1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»: 1931 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը: 1922 - ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ 1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 213 | 18.03.2023 / մարտի 18, Պատմության հայկական օրը

2011 - Հայ Ազգային Կոնգրես շարժումը հանրահավաք է անում Մատենադարանի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ 2003 - Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը նստացույց է անում Ռոբեր Քոչարյանի նստավայրի մոտ։ 1991 - ԽՍՀՄ պահմանության հանրաքվեին Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը՝ ոչ։ 1988 - Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհուրդները միջնորդություն են ներկայացնում՝ ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկվելու համար։ 1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: 1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 265 | 17.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 17

2017 - Հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ 1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի վերաբերյալ: 1949 - Բացվեց Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը: 1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար: 1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 241 | 16.03.2023 / մարտի 16, Պատմության հայկական օրը


1996 - Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները: 1959 - Խորհրդային Հայաստանում անցկացվում են Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրողների 99.99 տոկոսը։ 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։ 1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: 1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 226 | 15.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 15

2008 - ՄԱԿ -ը 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց`պահանջելով հայկական բոլոր ուժերի անհապաղ դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ 1994 - «Ազգ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատավարձը 7 ամերիկյան դոլարից քիչ ավելի է։ 1992 - 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվում Արթիկ քաղաքում և սահմանվում պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։​​​​​​​ 1984 - Վախճանվում է Հովհաննես Շիրազը։  1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը: 1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։ 1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 14.03.2023 / մարտի 14, Պատմության հայկական օրը

1998 - Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ սփյուռքից ձեռ են բերել աշխարհահռչակ հայ հեղինակների 250 հանճարեղ կտավ։
1992 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը։ 1989 - Մարտի 13-19-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, Ջեյմս Բաղյանը «Դիսքավերի» տիեզերանավով թռիչք կատարեց «Սփեյս Շաթլ» ծրագրով։
1908 - Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանում։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 13.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 13


1994 - Հայկական զինված ուժերը ազատագրեցին Սրխավենդը: 1992 - ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ` ղարաբաղյան խնդրի շուրջ: 1959 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները: 1954 - Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնեց Ղազախստան`մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին: 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը: 1922 - Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։ 1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամյան թատրոն»:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 231 | 12.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 12

1994 - Սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Բաբկեն Արարքցյանն ու Ռասուլ Գուլիևը։  1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: 1962 - Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։ 1955 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին: 1836 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։ 1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը: 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 11.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 11

1999 - 40-տարին բոլորած Վազգեն Սարգսյանը ուսանողության հետ հանդիպման ժամանակ ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց։ 1964 - Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։ 1933 - Կոմկուսի քաղբյուրոյին՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին, որոշումը կայացրեց գործարան կառուցել Երևանում, որը հետագայում կոչվեց «Նաիրիտ»։ 1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին: 1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը: 1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 238 | 10.03.2023 / մարտի 10, Պատմության հայկական օրը


2000 - Ի պատասխան օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների իրեն ուղղված՝  նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջագրին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրի հեղինակներին զգուշացրեց, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:  1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ): 1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին: 1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 255 | 09.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 9

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց վտանգավոր և դատապարտելի համարեց որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով: 1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։ 1925 - Հայաստան են ժամանում խորհրդային ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ Ռիկովը, Չիչերինը, Բուդյոնին, Ռակովսկին, Բրյուխանովը, Պոդվոյսկին։ ​​​​​​​ 1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 08.03.2023 / Պատմության հայկական օրը, Մարտի 8

2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:​​​​​​​ 1981 - Բացվեց Երևանի Մետրոպոլիտենը. առաջին գնացքները սկսում են երթևեկությունը։ 1929 - ՀԽՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատում է քրդական նոր այբուբենի կիրարկման պլանը: 1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 07.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 7


2012 - «Ռոսավիացիան» կուտակած պարտքերի պատճառով «Արմավիային» արգելում է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։​​​​​​​ 2001 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ խաղաղությունը գին ունի և Ղարաբաղի հարցի լուծման համար պետ է գրավյալ տարածքներ զիջենք։ 1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե. Պրիմակովի պլան: 1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։ 1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 271 | 06.03.2023 / մարտի 6, Պատմության հայկական օրը
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ