10:12, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1990 - Երևան է ժամանում Շառլ Ազնավուրը՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերակցության պատվիրակության հետ:

Երևանում՝ Բաբկեն Արարքցյանի տանը, Ազնավուրը հանդիպում է ՀՀՇ վարչության անդամների հետ, քննարկում Հայաստանի խնդիրները: Այնուհետև Ազնավուրը մեկնում է Գյումրի, Սպիտակ, Նալբանդ և աղետի գոտու բազմաթիվ այլ բնակավայրեր:
Հրաժեշտի ժամանակ Ազնավուրին հարցնում են, թե երբ է հաջորդ անգամ գալու և նախատեսում է համերգներ տալ Հայաստանում: «Հարկավ, շուտ-շուտ պիտի գամ: Չեմ երգելու, ուրիշ գործեր կան, չեմ երգելու, մինչև չկառուցվի ավերվածը»,- ասել էր նա:

1915 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 243 | 04.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 4

1993 - Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին Ղարաբաղի հարցով։

Ելցինն ու Բուշը խորը մտահոգություն էին հայտնել չդադարող ողբերգության կապակցությամբ`անմարդկային որակելով խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շրջափակումը, պատանդներ վերցնելն ու գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վճռականորեն հորդորում են անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, կտրուկ շրջադարձ անել դեպի խնդրի քաղաքական կարգավորում»,- ասված էր համատեղ հայտարարությունում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 210 | 03.01.2023 / հունվարի 3, Պատմության հայկական օրը


2015 - Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։

Հայաստանը ԵՏՀ կոլեգիայում ներկայանում է 3 անդամով, որոնք ունենան մեկ ձայն:

1992 -  Նեպալը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 215 | 02.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 2

1972 - Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցում, և հրո ճարակ է դառնում տաղանդավոր նկարչի շուրջ 300 գործ։

Դրանց մի մասը նա պետք է տաներ Ֆրանսիա՝ իր անհատական ցուցահանդեսին։

Հունվարի 1-ին ծնվել են Գարեգին Նժդեհը (1886), Հովհաննես Քաջազնունին (1868), Գառզու (1907), Ռուբեն Հախվերդյանը (1950), Դավիթ Նալբանդյանը (1982)։

 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 267 | 01.01.2023 / Պատմության հայկական օրը, հունվարի 1

1999 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց։ 

Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ։

1991 - ԽՍՀՄ վերջնական փլուզում։
1979 - Հորատանցողները միակցում են Արփա-Սևան ստորերկրյա թունելի վերջին երկու հատվածը։
1970 - Լենինգրադ. թռիչքի մեկնարկին ջախջախվում է «Աէ­րո­ֆ­լոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը: Բոլոր 93 ուղևորները զոհվում են: Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան: 

1918 - Հայերի և վրացիների միջև կնքվում է  համաձայնագիր զինադադարի մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 214 | 31.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 31

2004 - Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին զեկուցել էր`միջնորդները կողմերին առաջարկել են կարգավորման երեք հնարավոր սցենար, բայց` պատասխան չեն ստացել։
1991 - Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչով։

Դեկտեմբերի 10֊ին Ղարաբաղում համաժողովրդական հանրաքվե էր անցկացվել, որտեղ գերիշխող մեծամասնությունը քվեարկել էր անկախության օգտին։​​​​​​​

1806 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

Ռուսաստանը գրավեց Բաքուն։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 30.12.2022 / դեկտեմբերի 30, Պատմության հայկական օրը


2021 - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Հայրենիք վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։

2016 - Զինված միջադեպ Հայաստանի տարածքում: Երևանը հաղորդեց առնվազն երեք զոհի և հակառակորդի մեծաթիվ կորուստների մասին։

Սահմանին խաղաղ չէ` ապրիլյան պատերազմից ամիսներ անց։

​​​​​​​1991 - Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց բարեկամու­թյան և համագործակցության առաջին միջպետական պայմանագիրը:

Մինչև դեկտեմբերի 31 -ը Հայաստանի անկախությունը ճանաչեց 48 երկիր:

1993 - Վախճանվեց մեծանուն գյումրեցի Մհեր Մկրտչ­յա­նը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 175 | 29.12.2022 / դեկտեմբերի 29, Պատմության հայկական օրը

2021 - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանն ու ավագանու 3 անդամ հրաժարվեցին մանդատներից։
2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 4 հայ ռազմագերի։ 
2002 - Աղմկահարույց սպանություններ. Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։
1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 28.12.2022 / դեկտեմբերի 28, Պատմության հայկական օրը

1993 - Գյումրի, Հայաստան: Kuban Airlines կազմակերպության ԱՀ-26 ինքնաթիռը կորցնում է արագությունը և ջախ­ջախ­վում է:
1991 - Դեկտեմբերի 26-27-ին տեղի է ունենում Կրկժանի ռազմական հենակետերի վնասազերծումը, որը շարունակվում և ավարտին է հասցվում հունվարի 19-20-ին։
1989 - Բացվում է Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը, որի ճարտարապետներն էին Ռոմեո Ջուլհակյանն ու Սուրեն Բուրխաջյանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 26.12.2022 / դեկտեմբերի 26, Պատմության հայկական օրը

1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ ​​​​​​​

1991 - ԱՄՆ-ը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց  Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։    ​​​​​​​

1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 217 | 25.12.2022 / դեկտեմբերի 25, Պատմության հայկական օրը

1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1991 - Աֆղանստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Թուրքիան փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 225 | 24.12.2022 / դեկտեմբերի 24, Պատմության հայկական օրը


2021 - ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը հարցազրույցում ասաց. «Հայաստանի շահերից չի բխում, որ բանակցությունները վարի պարտված իշխանությունը»։
1993 - Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Սափարմուրադ Նիյազովի միջնորդությամբ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հեյդար Ալիևի հետ:
1992 - Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում վերջին անգամ ձերբակալվեց հանցագործ աշխարհի հայ կնքահայր Սվո Ռաֆը (Ռաֆայել Բաղդասարյան)։

Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։

1918 - Հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1917 - Թումանյանը նամակ է գրում Անդրանիկին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 23.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 23

2021 - Երևանի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն չկիսելու հարցում տարաձայնություններ ունեցող քաղաքապետ Հայկ Մարությանին։
1993 - Հայաստանի նախագահը նամակներ է հղում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին և վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 246 | 22.12.2022 / դեկտեմբերի 22, Պատմության հայկական օրը

1991 - Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:
1955 - Վլադիմիրի բանտում մահացավ ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1944 թվականի հոկտեմբերին նրան Բուլղարիայում ձերբակալել էին Խորհրդային բանակային հակահետախուզության աշխատակիցները:
1946 թվականին Նժդեհին Մոսկվայից տեղափոխում են Երևան: 1948 թվականին նրան դատապարտում են 25 տարվա բանտարկության:

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։
1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 206 | 21.12.2022 / դեկտեմբերի 21, Պատմության հայկական օրը


2006 - Աղմկահարույց սպանություններ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1975 - Տեղի ունեցավ Կիրովաբադի (Գանձակի) հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ վերանորոգված եկեղեցու Ավագ սեղանի օծման արարողությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանձնարարությամբ Գանձակ էր մեկնել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանը, որին ուղեկցում էին եկեղեցական երաժշտության դասախոս Հայկ Ֆրունջյանը և Հակոբ սարկավագ Խաչատրյանը:

1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 20.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 20

2021 - Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։  
2002 - Մահացավ հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։
1939 - Բանտից ազատ արձակվեց Հրաչյա Աճառյանը՝ հանցակազմի բացակայության պատճառով։
1907 - Փարիզում տեղի է ու­նե­նում Թուր­քի­ա­յի ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի II կոնգ­րե­սը, որին մաս­նակ­ցում էին «Մի­աս­նու­թյուն և առա­ջըն­թաց» կո­մի­տեն, Դաշ­նակ­ցու­թյու­նը, «Խա­լի­ֆաթ» արա­բա­թուր­քե­րեն թեր­թի ներկայացուցիչները, «Ար­մե­նի­նա» (Ար­մե­նակ­յան կու­սակ­ցու­թյան օր­գան) թեր­թի ներկայացուցիչները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 228 | 19.12.2022 / դեկտեմբերի 19, Պատմության հայկական օրը

1994 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

Դեպքից անմիջապես հետ բացահայտվում է «Դրո» կառույցը և ձերբակալվում են ՀՅԴ-ի մի շարք կարկառուն գործիչներ։
4 տարի շարունակ Հայաստանում դադարում են  աղմկահարույց սպանությունները՝ ընհուպ մինչև 1998 թվականին գլխավոր դատախազի սպանությունը։

1993  - Ադրբեջանական 60.000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 216 | 18.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 18


1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց. մարդահամարը անցկացվել է ազգության ճշտման հենքով: Հայերը կազմել են 1 միլիոն 567 հազար 568 հոգի։
1925 - ՍՍՀՄ-ի և Թուր­քի­ա­յի միջև չե­զո­քու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վեց:
1920 - Էջմիածնի մա­տե­նա­դա­րա­նը հայ­տա­րար­վեց պե­տա­կան սե­փա­կա­նու­թյուն։

1939 թվա­կա­նին հա­վա­քա­ծուն տեղափոխ­վեց Երևան։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվեցին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 198 | 17.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 17

2006 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը սահմանեց Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27,450 ֆունտ:
1993 - Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Իրավիճակը շփման գծում կրկին սրվում է։

Ըստ փորձագետների, պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:

1991 - Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը]։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 16.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 16

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։
1982 - Ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:
1936 -  Իր ժողովրդի համար վաղուց լեգենդ դարձած Եղիշե Չարենցը գրեց «Իմ մահվան օրը կիջնի լռություն» բանաստեղծությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 15.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 15

« 1 2 ... 10 11 12 13 14 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ