04:36, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2021 - Գևորգ Թադևոսյանը (87 կգ) հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
1999 - Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ խոսում է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակի մասին, որում վերջինս պաշտպանության նախարարին զգուշացնում է իր շուրջը սեղմվող օղակի, այսինքն, կյանքին սպառնացող վտանգների մասին։
1998 - Հայաստանը պատասխանում է Արցախի հակամարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ 
1998 - Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը` որոշ, Ղարաբաղը` լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք:
1998 - Երևանում նշում են «Առաջին սիրո երգը» կինոնկարի ստեղծման 40-ամյակը։ 
1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին։
1920 - 
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:
1920 - Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 24.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 24

2004 - Այրվում է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ Վերջինս մեղադրում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանը նույն օրը հերքում է։
2002 - Մայիսին վերագործարկված «Նաիրիտ» գործարանը դադարեցնում է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։
2001- Երևան է ժամանում Հայաստանում Ամերիկայի նոր դեսպան Ջոն Օրդուեյը։ 
2000 - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու ծառաշատ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար։
1999 - ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի զեկույցում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական երկխոսությանը  կմիանա Արցախը։
1998 - Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացում շրջանառության է դրվում «ընդհանուր պետություն» դրույթը։ 
1997 - Հայաստանի կոմկուսը հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 
1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 23.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 23


2009 - Մյունխեն. Ի.Ալիև - Ս.Սարգսյան առաջին հանդիպումը` հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։
1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
1988 -
Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. Ցեղասպանության դատապարտման մասին»: 
1980 - Տեղի է ունենում Ջողազի (Բերքաբերի) ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը։
1920 - Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն, Վուդրո Վիլսոնը հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 260 | 22.11.2022 / նոյեմբերի 22, Պատմության հայկական օրը

2002 - Պրահա. Հայաստանի, Ադրբեջանի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ֊ի գագաթնաժողովի շրջանակներում:
1991 - Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 291 | 21.11.2022 / նոյեմբերի 21, Պատմության հայկական օրը

2020 - Ժամը 7:56-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մտել են Աղդամի շրջան, ժամը 12:00-ին Ադրբեջանի նախագահը ուղիղ եթերում հայտարարեց, որ Աղդամի շրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ: 
2020 - Պաշտոնանկ արվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
2009 - Վարչական դատարանի որոշմամբ ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է մասնակցել 2010-ի հունվարի 10-ի խորհրդարանի մեծամասնական ընտրություններին։ 
2000 - Ազգային ժողովի պատգամավորներին անցագրային կետում ստիպում են հանձնել զենքերը։ 
1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվում է նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ընդգրկվում Ազգային անվտանգության խորհրդի կազմի մեջ։
1998 - Սանկտ Պետերբուրգում իր տուն մտնելիս սպանվում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովան։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 285 | 20.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 20

2013 - Տևական դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ: Ս. Սարգսյանը պնդում է, թե Ալիևի մոտ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն է տեսել։
2009 - Մոնումենտի այգիներում շարունակվում է Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շինարարությունը։  
2001 - Վանո Սիրադեղյանին խորհրդարանը զրկում է պատգամավորական մանդատից։ 
1998 - Հայաստան է ժամանում ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 19.11.2022 / նոյեմբերի 19, Պատմության հայկական օրը


2003 - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին։
1999 -
Հայաստանի Կենտրոնական բանկը և 10 առևտրային բանկեր ստորագրում են մի համաձայնագիր, որով Հայաստանում ստեղծվում է պլաստիկ քարտերով միասնական վճարման համակարգ։ 
1998 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ ուրախ կլինի, եթե Քոչարյանի իշխանությունը որոշի քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ 
1997 - Ազգային Ժողովում տեղի է ունենում իշխող «Հանրապետություն» խմբակցության փակ նիստը, որին պետք է մասնակցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 
1996 - Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հերթական հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցությունները հյուրընկալող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ավարտին արձանագրում է` կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 306 | 18.11.2022 / նոյեմբերի 18, Պատմության հայկական օրը

2011 - Մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվում ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը: 
2008
- 3 հոգի հարձակվում են Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա: 
2000 - Վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը:
1999 - ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլ է մեկնում Ռոբերտ Քոչարյանը։
1998 -
Դաշնակցությունը Գիտությունների Ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու՝ ո՞վ է հայ, և ով հայ չէ։ 
1997
- Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արա Սահակյանի ձեռամբ դիրիժոր Օհան Դուրյանին է հանձնում Մեսրոպ Մաշտոց մեդալը։ 
1993 - Նոյեմբերի17-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, որը, սակայն, չկանխեց արյունահեղությունը:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը:
1957 - Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշներից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 275 | 17.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 17

2021 - Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք նախաձեռնեցին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 
2007 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
2000 - Անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 
1998 - Հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերում իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։
1987 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 290 | 16.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 16


2021 -  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը հեռախոսազրույց ունեցան, որի ժամանակ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
1256 - Հայոց Արքա Հեթումը ասպետացրեց  («ձիավորեցրեց») իր որդի Լևոն արքայազնին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 274 | 15.11.2022 / նոյեմբերի 15, Պատմության հայկական օրը

2020 - «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվեց իշխանությունը յուրացնելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով։
2019 - Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ սենատի անդամ Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:
2019 - Լեգենդար Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, պաստառներ և վերնաշապիկներ է թողարկում «Պատերազմն ավարտված է» թեմայով, որոնց շարքում է նաև հայերեն տարբերակը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 14.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 14

2020 - Հայ Ազգային Կոնգրեսի կոշտ արձագանքեց «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությանը։
2014 - Արցախում խոցվում է Մի-24 ուղղաթիռը։
2008 - «Մեզ մնում է օգնել նախագահներին վերջնական տեսքի բերել ձեռք բերված պայմանավորվածությունները»,֊ «Ազատությանն» ասում է ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 12.11.2022 / նոյեմբերի 12, Պատմության հայկական օրը

2007 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում դրանց դուրսբերումը։
1945 - Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին և Էտլիին՝ խնդրելով «ազատագրել և Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։
1920 - Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 317 | 11.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 11


2020 - Հրապարակվեց Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
2000 - Փորձարկվում է Դավիթաշենի կամուրջը՝ առաջին ավարտուն խոշոր շինությունը անկախ Հայաստանում։ 
1999 - Ազգային Ժողովում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ քննարկվում է ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ, ձերբակալության 96 ժամվա ժամկետը լրացած Մուշեղ Մովսիսյանի կալանավորման հարցը։ 
1982 - ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի մահվան օրը, ձերբակալվում են այլախոհներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը և Գեորգի Խոմիզուրին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 283 | 10.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 10

2009 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որպեսզի ի կատար ածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է թերթը տպագրել որևէ տպարանում:
2000 - Փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը։ 
2000 - Հայկ Բաղդասարյան անունով մի մարդ պայթեցնում է Հայ Օգնության միության գրասենյակը։ 
1999 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ը համարում է ազգային աղետ: 
1999 - Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան և 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ 
1997 - Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի որոշմամբ Երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից: 
1991 - 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում: 
1926 - Երևանում կայանում է «Զարեհ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 316 | 09.11.2022 / նոյեմբերի 9, Պատմության հայկական օրը

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1993 - Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև «Հորադիզ» կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:
1829 - Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 346 | 08.11.2022 / նոյեմբերի 8, Պատմության հայկական օրը


2009 - Ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ասաց. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
1988 - Խորհրդային Հայաստանում Հոկտեմբերյան հեղափոխության 71-րդ ամյակի առթիվ կազմակերպված շքերթը վերածվում է հուժկու, համազգային ցույցի։
1941 - Գերմանական օդուժը Յալթայի մոտ ջրասույզ է արեց 7000 մարդով «Արմենիա» սանիտարական նավը։
1922 - Երևանում բացվեց պետական հանրային գրադարանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 335 | 07.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 7

2006 - «Թրանսփերենսի ինթերնեյշընալի» հայաստանյան ներկայացուցիչը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանը կոռումպացված պաշտոնյա է: 
1997 - Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ կոմկուսը պատրաստ է իր վրա վերցնել ազգը բուրժուադեմոկրատներից փրկելու ծանր գործը: 
1995 - Մինսկի խմբի հերթական հանդիպմանը որոշվում է ուղիղ բանակցություններ սկսել Երևանի և Բաքվի միջև. հայկական կողմից բանագնաց է նշանակվում Ժ. Լիպարիտյանը, Ադրբեջանից` Վ. Գուլուզադեն:
1920 - Քեմալականները Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, գրավեցին Ալեքսանդրապոլը, այսօրվա Գյումրին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 318 | 06.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 6

2013 - «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր կողմնակիցների հետ Ազատության հրապարակից Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» են սկսում՝ իշխանափոխության պահանջով: 
2009 - Հայաստանում պաշտոնապես գործունեություն է սկսում ֆրանսիական «Օրանժ» հեռահաղորդակցության ընկերությունը։ 
2002 - Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին «գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, ըստ որի՝ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը։
1998 - Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում Հայկոմկուսի որոշմամբ տեղադրվում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը։ 
1990 - Ստեղծվում է 20 հոգուց կազմված բազմակուսակցական հանձնա­ժողով՝ Սահմանադրության նախագիծ մշակելու համար: 
1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 317 | 05.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 5


1999 - Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը օծումով դարձավ պատվական Հայրապետ Ամենայն Հայոց Տեր Տեր Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոս: 
1989 - Նոյեմբերի 4-6-ը Երևանի Ստեփան Շահումյանի անվան պալատում տեղի է ունենում Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 294 | 04.11.2022 / նոյեմբերի 4, Պատմության հայկական օրը
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ