03:42, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը: 
1998 - Վանո Սիրադեղյանը
«Երկրապահ» պատգամավորական խմբին խորհուրդ է տալիս քվեարկել Ընտրական օրենսգրքի այն նախագծի օգտին, որտեղ մեծամասնական ընտրակարգը կրճատվում է, քանի որ հակառակ դեպքում երկրապահները պատգամավոր չեն դառնա, վերջին երեք ընտրություններում բանակը քվեարկել է ընդդիմության օգտին:
1998 - Առևտրի և արդյունաբերության նախարարության հրավերով Հայաստան է ժամանում ռուսական «Ճանապարհորդների ակումբ» հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկևիչը: 
1997 - Կյանքի 48-րդ տարում մահացավ Հանրապետական կուսակցության հիմնադիր, պատգամավոր Աշոտ Նավասարդյանը: 
1993 - Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։
1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1920 - Հայաստան կառավարությունը (վարչապետ Համո Օհանջանյան) հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի [Անկարա] կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 03.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 3

1997 - ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեսթանովիչը 10 րոպե տևած ասուլիսին եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի։
1993 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում, բանակցություններին ներկա էր նաև ղարաբաղյան պատվիրակությունը` Ա. Ղուկասյանի գլխավորությամբ։
1993 - ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում։ Հանդիպումից առաջ Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը Ֆրանսպրեսին ասել էր, թե Ստեփանակերտը պատրաստ է հանձնել վերջերս գրավված տարածքների մի մասը` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դիմաց:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 364 | 02.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 2

1997 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է  «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծավալուն հոդվածը, որից երեք ամիս անց «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական է տալիս` ղարաբաղյան խնդրի շուրջ խորացող տարաձայնությունների պատճառով։

1967 - Ստեփանակերտի մուտքի մոտ կանգնեցվեց Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Պապիկ և տատիկ»:
1919 - ՀՀ վարչապետ Ալեքսանտր Խատիսեանը ժամանեց Արտահան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 356 | 01.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբեր 1

2019 - Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: 
1999 -
Տեղի է ունենում հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը: 
1990 - Ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքը, որը հայտարարեց սեփականության բազմաձևության սկզբունքի մասին, և հաստատվեց մասնավոր սեփակա­նության իրավունքը:
1963
- Երևանի Զարոբյան (նախկին Պլեխանով) փողոցում բացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 391 | 31.10.2022 / հոկտեմբերի 31, Պատմության հայկական օրը

2020 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով:
2019 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2000 -
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Արկադի Վարդանյանն ասում է, որ շուտով պետք է ավարտվի պայքարը: 
1999 - Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի առիթով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: 
1998 - Միացյալ Նահանգների նոր դեսպան Մայքլ Լեմոնն իր դիվանագիտական աշխատանքն սկսում է դեսպանատան շուրջ բետոնե պատնեշ կառուցելով: 
1974 - Այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի և այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:
1970 -. Շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600.000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։
1920 - Թուրքերը գրավեցին Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։
1918 - Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 407 | 30.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 30

2018 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան`գոհունակություն հայտնելով Ալիև֊Փաշինյան պայմանավորվածությունների ու հանդիպումների վերաբերյալ։
2019 - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2015 - Պարագվայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
2001 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու է Ամերիկան փոփոխություններ մտցրել 907-րդ բանաձևի մեջ և ավելացրել Ադրբեջանի օգնությունը՝ նրան ընդգրկելով հակաահաբեկչական պայքարի գործընկերների ցանկի մեջ և բազմաթիվ ռազմական սարքավորումներ նվիրել: 
1988 - Լեռնային Ղարաբաղում Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին Երևանում մասնակցում է հայ-ռուսական գործարար համաժողովին: 
1994 - Վրաստանից եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին: 
1993 - Զանգելանն անցավ հայերի վերահսկողության տակ։
1950 - Բացվում է Երևանի ձիարշավարանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 385 | 29.10.2022 / հոկտեմբերի 29, Պատմության հայկական օրը


2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։
2012 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում առաջին հանդիպումն են ունենում` մարդասպան Ռ. Սաֆարովին ներում շնորհելու` Ի. Ալիևի որոշումից հետո։
2001- Ընդդիմադիր եռյակը՝ ՀԺԿ-ն, Հանրապետությունը և Ազգային Միաբանությունը Մատենադարանի մոտ հրավիրած խոշոր հանրահավաքում պահանջում են միայն Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացումը։
2000 - Ծառատունկով են մեկնարկում Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: 
1997 - Ընդդիմադիրները հանրահավաք են հրավիրում  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի հարցի լուծման տեսակետների դեմ։
1988 - Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Բադամյանցը «Հույժ գաղտնի. անձնապես» կնիքը կրող զեկուցագիր է ուղարկել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 366 | 28.10.2022 / հոկտեմբերի 28, Պատմության հայկական օրը

2014 - Նախագահների տարվա երրրորդ հանդիպումը կայանում է Մինսկի խմբում նախագահող երրորդ երկրում` Ֆրանսիայում: Կողմերը, ըստ հրապարակային ելույթների, մեկ հարցի շուրջ են պայմանավորվում`հաջորդ հանդիպման, որը, սակայն, պետք է կայանար մեկ տարի անց միայն։
2010 - Աստրախան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ համատեղ հռչակագիր են ընդունում։
2006 - «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն տվեց «Հայռուսգազարդի» լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին, որի արդյունքում «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 45%-ից կհասներ 58%-ի։
1999 - Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: 
1999 - 
Տարածաշրջան է այցելում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը`կարգավորման նոր առաջարկներով։
1997 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Գրողների միությունում ներկայացրեց իր ընկերոջը՝ Անդրեյ Բիտովին, իսկ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը նրան հանձնում է Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչումը: 
1997 - ԱԺ պատգամավոր Արա Սահակյանը իշխանություններին առաջարկում է կերակրել սոված ժողովրդին և ոչ թե քննադատել նախկիններին: 
1963 - Երևանում հանդիսավորությամբ բացվեց Սայաթ-Նովա պողոտան։
1929 - Տեղի է ունենում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի հուղարկավորությունը. հայտարարվել էր սգո օ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 407 | 27.10.2022 / Հոկտեմբերի 27, Պատմության հայկական օրը

1995 - Վերագործարկվեց 1989 թ. հունվարի 6-ին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ փակված  Հայկական ատոմակայանը։
1988
- Վաշինգտոնում, Սպիտակ Տան Ռուզվելտյան ընդունարանում տեղի է ունենում Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատմական հանդիպումը: 
1963 - Երևանում նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 310 | 26.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 26

2016 - Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
2016 -  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վստահություն հատնեց, որ Սարգսյանն ու նախագահ Ալիևը պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը։
2015 -  Արցախում՝ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում անցկացվեց Արցախյան թթվի փառատոն:
1968
- Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը Երևանում անցկացվում է հունգարական արվեստի փառատոն, որի շրջանակում ցուցադրվում են հունգարական ֆիլմեր։
473 - Լևոն I կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակում իր թոռ Լևոն II-ին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 370 | 25.10.2022 / հոկտեմբերի 25, Պատմության հայկական օրը


2019 - «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպում տեղի ունեցավ։
2014 - Երկրորդ անգամ, ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունն Ազատության հրապարակում կազմակերպել էին համապետական հանրահավաք` իշխանափոխության կոչերով:
1993 - Արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվեց նոր հաջողությամբ։
1992 - ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունում՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
1973 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը պարգևատրում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 409 | 24.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 24

2011 - Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
2010 - Բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթևեր»-ը, դարձավ մեկ տարեկան:
1999 - ՀՀ Անվատանգության խորհրդում քննարկվեց Մեղրին փոխանակելու հարցը։
1918 - Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան ի հիշատակ իր այցելության ազատ Հայաստանի կենտրոնական կառավարության, հանուն Փադիշահի նվիրել է 14 սպաների թուրքական մեդալներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 406 | 23.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 23

2020 - Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: 
2019 - «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ 
2018 - Նիկոլ Փաշինյանը ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր տեղափոխելով տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումը:
2018 - Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանը նվաճեց ոսկե մեդալ:
2017 - Ռուսաստանում արգելվեց «Հայկական ֆաշիզմ» անվամբ ադրբեջանական ֆիլմի ցուցադրումը:
2016 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ կարծիք է հայտնել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: 
1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց արտաքին քաղաքականության մասին իր տեսակատը։
1935 - Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում վախճանվեց հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 543 | 22.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 22


2017 - Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց հաղթողի կոչումը և ռեկորդ սահմանեց: 
2012 - Հայտնի է դառնում, որ 13 քաղբանտարկյալներին հանդիպելու պահանջով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Յագլանդին ուղղված 11 հասարակական կազմակերպությունների նամակը տեղ չի հասել: 
2000 - Հոկտեմբերի 27-ի դրդապատճառների մասին Աշոտ Մանուչարյանի տեղեկություններով հետաքրքրվում է զինվորական դատախազությունը: 
1992 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Գերագույն խորհրդում ամփոփում է իր նախագահության մեկ տարին: 
1927 - Երևան է ժամանում ֆրանսիացի գրող, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ Անրի Բարբյուսը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 396 | 21.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 21

2020 - ՀՀ վարչապետին միջնորդներն առաջարկել են «5 + 2» տարբերակը։
2017 - Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձան Կարուշ Ղուկասյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սոնա Պողոսյանը:
2017 - Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: 
2015 -  Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթում խմբագիր աշխատած, հետագայում ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «ամենայն պատասխանատվությամբ պնդում է, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:
2000 - Աշոտ Մանուչարյանը մի շարք ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին, որոնք վերաբերվում են հոկտեմբերի 27-ի քննությանը։
1999 - Հայ-թուրքական բիզնես ֆորումի թուրք նախագահը վստահ է, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը։ 
1999 - ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ:
1971 - Հայաստանում մեծ շուքով նշում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։
1954 - Մոսկվայում կայանում է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը՝ Երևանի «Սպարտակի» (հետագայում վերանվանվում է «Արարատ») և Կիևի «Դինամոյի» միջև:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 383 | 20.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 20

2021 - Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև ընդունեց։
2017 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց որ Արցախյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ ե
2016 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն երկու առաջարկ արեց վարչապետի պաշտոնն ստանձնած Կարեն Կարապետյանին՝ ՀՀ նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար:
2015 - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկեց Հայոց ցեղասպանության հարցը: 
2014 - ՀԱԿ կուսակցությունը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղաքական բանտարկյալներ են։
2001 - Դատախազությունը հայտարարություն է հրապարակում, որով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վրայից հանում է «մազութը լափելու» մասին  հռչակավոր մեղադրանքը։
1999 - Բաքվում Pուրքիայի նախագահ Դեմիրելն ասել էր, թե «մոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը», միայն թե «առանց Ռուսաստանի բարերար դերի այն հնարավոր չէ ապահովել»:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 397 | 19.10.2022 / հոկտեմբերի 19, Պատմության հայկական օրը


2019 - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության տեղափոխվեց Հայաստան։
2018 - Ստամբուլում 90 տարեկանում մահացավ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ 
2017 -
68 տարեկանում բանտում մահացավ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: 
2016 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: 
2011 - Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը պայմանագիր ստորագրեցին ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին:
1987 - Երևանում տեղի ունեցավ ցույց՝ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների և Չարդախլու գյուղի հայաթափման հետ կապված։
1932 - Մինջևանից Կապան է հասնում առաջին մարդատար գնացքը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 380 | 18.10.2022 / հոկտեմբերի 18, Պատմության հայկական օրը

2019 - CNN-ի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:
2017 - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ արեց հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
2015 - Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցություը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի առիթով ստեղծեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ:
2013 - Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
2008 - Արցախում տեղի ունեցավ գրեթե 700 զույգի աննախադեպ հարսանեկան արարողություն:
1957 - 81 տարեկանում Երևանում մահանում է Վարպետը՝ գրող Ավետիք Իսահակյանը։
1922 
- ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սարգիս Համբարձումյանը հաստատում է հայկական հեռագրական գործակալության՝ Արմենտայի (Армянское телеграфное агентство) կանոնադրությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 386 | 17.10.2022 / հոկտեմբերի 17, Պատմության հայկական օրը

2019 - Վարչապետ Փաշինյանը կատարեց իր հերթական պոպուլիստական հայտարարությունը՝ մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն ծառ, որ պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի Հանրապետության շուրջ։
2018 - Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
2007 -
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է «Ազատություն» ռադիոկայնի երևանյան բյուրո և զրուցում խմբագրության աշխատակիցների հետ։
1991 - Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստացավ քվեների ավելի քան 83.4 տոկոսը կամ` 1 260 433 ձայն` դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։
1978 - Երևանի պետական համալսարանի դահլիճում Վիլյամ Սարոյանը հանդիպել էր ուսանողների հետ:
​​​​1794 - Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրեց պատմա-մշակութային, գրական-հասարակական «Ազդարար»՝ հայկական առաջին, Հնդկաստանի՝ առաջին ոչ անգլերեն պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 400 | 16.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 16


2021 - Կյանքի 75-րդ տարում երեկ` հոկտեմբերի 15-ին մահացավ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս  Վանո Սիրադեղյանը։
2018 -
Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն  տարածեց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»: 
2012 - Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվի մենահամերգին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով՝ նարնջագույն, կապույտ, կարմիր, սակայն դրոշը հակառակ կողմով է ծածանել և ստացվել էր, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: 
1988 - Լույս տեսավ Ժողովրդավարական միության «Ազատ խոսք» թերթի առաջին համարը՝ վերակառուցման տարիների ամենազանգվածային սամիզդատի թերթը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 372 | 15.10.2022 / Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 15
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ