2009 - Լևոն Տեր-Պետրոսյանն Իջևան այցի ընթացքում հանդիպում է մարզի լրագրողներին, որոնց հետաքրքրում է առաջին նախագահի տեսակետը Ղարաբաղյան խնդրի մասին։
«Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է: Պետք է հեռանա այդ մարդը»,- ասում է Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի մասին:
2006 - Հայաստանի կառավարությունը թույլատրում է «Հայգազարդ»-ին 40 միլիոն դոլարով վաճառել «Նաիրիտ» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական կազմակերպությանը:
2000 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Յալթայում, կրկին` առանց համանախագահների։
ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած առանձնազրույցից հետո Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին փոխանցել էին` հակամարտության կարգավորումը զիջումներ է պահանջելու երկու կողմերից էլ: Քոչարյանը միաժամանակ ընդգծել էր, թե տնտեսական համագործակցությունը կարող է նոր թափ հաղորդել քաղաքական կարգավորմանը:
2000 - «Հոկտեմբերի 27 հասարակական վերահսկողության հանձնաժողովը» դժգոհում է, թե ինչու՞ է կարճվել 5 մեղադրյալների գործը։
2000 - Դատարանում հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդները սկսում են հիմնական մեղադրյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը։
1997 - «Ռազմագիտություն» առարկան վերադառնում է դպրոց։
1994 - 85 տարեկանում կյանքից հեռացավ 130-րդ Ծայրագույն պատրիարք, Նորին Սուրբ Օծություն, Տեր Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
1993 - Ադրբեջանական օդուժի կողմից բարբարոսական ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը, որի հետևանքով եղան մեծ ավերածություններ:
1991 - Օգոստոսի 18-21-ը ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը (ԳԿՉՊ-ն), «մեկուսացնելով» ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացնում: