2021 - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ:
1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։
- Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հորդորել էր համաշխարհային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար: «Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ և անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ պաշտպանելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,֊ հայտարարել էր Հայաստանի նախագահը:
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 325 | Ավելացրեց՝ armenlur | 12.06.2022 | 08:30 |