Հայկական հունիսի 9

1993 - Ռուսաստանի արտգործնախարարը անձամբ է ժամանում է տարածաշրջան` հորդորելու կողմերին իրականացնել միջազգային հանրության պահանջները։

  • Ռուսական կողմի հետ հանդիպումներից մի քանի օր անց` հունիսի 14֊ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը Գորիսում, ապա` Ստեփանակերտում կոշտ զրույց է ունենում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
  • Տեր֊Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդների հանդիպմանը ներկա է եղել նաև Ղարաբաղի Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը, ով տարիներ անց հրապարակել է այդ օրը արած գրառումները: «Լևոն Տեր-Պետրոսյան- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ` չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու` տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք` գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ` ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինեն կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 370 | Ավելացրեց՝ armenlur | 09.06.2022 | 08:30 հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 9