ԱՄՆ-ն պատժամիջոց է կրճատել

ԱՄՆ Ֆինանսների նախարարություը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հանել է հեռահաղորդակցության և ինտերնետ-սարքավորումների վրա ազդող գործարքները։ «Թույլատրվում է արտահանել, վաճառել, ծրագրային ապահովում, սարքավորումներ կամ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են համացանցում հեռահաղորդակցության փոխանակման համար: Վերջինս ներառում է հաղորդագրությունների ակնթարթային փոխանակում, տեսակոնֆերանսներ, չաթեր և էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր, լուսանկարների փոխանակում, որոնում համացանցում, բլոգերային գործունեություն և դոմենների գրանցում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 321 | Ավելացրեց՝ armenlur | 08.04.2022 | 08:23 ԱՄՆ-Ռուսաստան, պատժամիջոցներ