06:47, 18.10.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2006 - Իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ազերիների զանգվածային ցույցեր։ 1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։ 1926 - «Նորվեգիա» դիրիժաբլը թռիչք կատարեց Երկիր մոլորակի Հյուսիսային բևեռի վրայով: 1871 - Օ. Բիսմարկը ընտրվում է Գերմանական կայսրության ռեյխսկանցլերի պաշտոնում: 1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։ 1815 - Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 121 | 12.05.2024 / Պատմության այս օրը, 12 մայիս

2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։ 1996 - Էվերեստ բարձրանալիս զոհվում են ութ լեռնագնացներ։ 1991 - Շվեդական Roxette դուետի Joyride երգն ամերիկյան հիթ-շքերթում գրավում է առաջին տեղը։ 1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։ 1949 - Ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը: 1949 - Սիամի թագավորությունը անվանափոխվում և դառնում է Թայլանդ։ 1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հեռուստահաղորդումների հեռարձակումը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 137 | 11.05.2024 / Պատմության այս օրը, 11 մայիս

2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը: 2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթնան։ 1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։ 1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան: 1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վարձը։ 1940 - Ուինսթոն Չերչիլը ընտրվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ: 1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 121 | 10.05.2024 / Պատմության այս օրը, 10 մայիս

2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր: 1998 - Եվրատեսության երգի մրցույթում «Դիվա» երգով հաղթում է Իսրայելցի նախկինում տղամարդ երգչուհի Դանա Ինթերնեշնլը։ 1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսակադրվեցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը։
1967
 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով։ 1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանումները։ 1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին հակաբեղմնավորիչ միջոցներ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 142 | 09.05.2024 / Պատմության այս օրը, 9 մայիս


2004 - Գերմանական ոստիկանությունը ձերբակալեց Sasser համակարգչային վիրուսի 18-ամյա ստեղծողին։ 1984 - Սովետական Միությունը հայտարարում է Լոս Անջելեսի XXIII ամառային օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։ 1976 - «ABBA» խումբը «Fernando» երգով երրորդ անգամ բարձրանում է բրիտանական հիթ շքերթի առաջին հորիզոնականն ու այնտեղ է մնում մեկ ամիս։ 1970 - Լույս տեսավ The Beatles-ի «Let It Be» ալբոմը։ 1950 - Ֆրանսիական «Elle» պարբերականի շապիկը զարդարում է 15-ամյա Բրիջիտ Բարդոն։ 1945 - Հաստատվեց ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ 1886 - Առաջին անգամ արտադրվում է բժիշկ Ջոն Պեմբերտոնի ստեղծած ըմպելիքը՝ Coca-cola-ն։ 1883 - Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 130 | 08.05.2024 / Պատմության այս օրը, 8 մայիս

2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։ 1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։ 1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը: 1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա։ 1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերեն տպագրության արգելքը (ռուս.)։ 1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն: 1663 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայում ամենահինն է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 121 | 07.05.2024 / Պատմության այս օրը, 7 մայիս

Մայիսի 7-ին պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 9։00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ի սահմաններում գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 112 | 07.05.2024 / Գազանջատում

Մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 130 | 07.05.2024 / հոսանքազրկում


2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին: 2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նա­խա­գահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։ 2001- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը: 2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ: 1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։ 1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։ 1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։ 1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 136 | 06.05.2024 / Պատմության այս օրը, 6 մայիս


Մայիսի 6-ին պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10։00-18:00-ի սահմաններում գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում և Կոտայքի մարզում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 115 | 06.05.2024 / Գազանջատում

2009 - Ռազմական խռովություն վրացական բանակի Մուխրովանիի զրահատանկային գումարտակում։ 2004 - Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով: 2000 - Տեղի ունեցավ մոլորակների շքերթը, երբ Արեգակը, Յուպիտերը, Սատուրնը, Մարսը, Մերկուրին և Լուսինը մեկ շարքի վրա են գտնվել: 2000 - Միայն Հյուսիսային Ամերիկայում I love you համակարգչային վիրուսը միլիարդ դոլարի վնաս տվեց։ 1975 - Սուեզի ջրանցքի բացումը: 1955 - Ուժի մեջ մտավ Վարշավյան համաձայնագիրը: 1951 - Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը: 1949 - 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 140 | 05.05.2024 / Պատմության այս օրը, 5 մայիս


2006 - Ռուսաստանում արգելվեց Բորժոմիի վաճառքը, որը վրացական կողմը համարում է քաղաքական մտածված գործողություն: 1988 - «Կոկա Կոլան» դառնում է առաջին արևմտյան ընկերու­թյու­նը, որ գովազդ է գնում Խորհրդային Կենտրոնական հե­ռուս­տա­տեսությունից։ 1979 - Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին և առայժմ միակ կին վարչապետը: 1932 - Հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով: 1932 - Ստոկհոլմի Ատլաս շրջանում գտնվող իր փոքրիկ բնակարանում գտնվեց 32 ամյա մարմնավաճառ Լիլի Լինդսթրոմի մարմինը։ 1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը: 1904 - Հիմնադրվեց գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբը: 1878 - Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային կերպով ցուցադրեց իր ստեղծած ձայնագրիչը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 134 | 04.05.2024 / 4 մայիս, Պատմության այս օրը


2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայ­րե­նիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։ 2003 - Մոնղոլիայում նշում են Չինգիզ խանի ծննդյան օրը։ 2001 - Ջորջ Բուշի կինն ընդգրկվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ 50 կանանց ցանկում։ 1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց: 1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։ 1946 - Փա­րի­զում առա­ջին ան­գամ ցու­ցադր­վում է «բի­կի­նի» լո­ղազ­­գես­տը: 1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: 1921 - Փարիզում ներկայացվում է Կոկո Շանելի  «Շանել N 5» օծա­նելիքը: 1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը: 1902 - ԱՄՆ-ում ստեղծվում է «Կոկա Կոլա» ընկերությունը։ 1791 - Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 134 | 03.05.2024 / Պատմության այս օրը, 3 մայիս

Մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 127 | 03.05.2024 / հոսանքազրկում


2012 - Նյույորքյան աճուրդում 120 միլիոն ամերիկյան դոլլարով վաճառվում է Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը: 2011 - ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողության ընթացքում Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ոչնչացվեց ժամանակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը: 1991 - Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1945 - Բեռլինի գրավումը: 1892 - Մահացավ Ռոդ Այլենդի բնակչուհի Մերսի Բրաունը, ում մարմինը հատուկ արարողակարգով տեղափոխվել է՝ նրա մարմնից վամպիրական հոգին դուրս հանելու համար: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։ 1808 - Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 127 | 02.05.2024 / Պատմության այս օրը, 2 մայիս

Մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 138 | 02.05.2024 / հոսանքազրկում

1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։ 1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։ 1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։ 1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը: 1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: 1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։ 1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։ 1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ: 1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ: 1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը: 1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 129 | 01.05.2024 / 1 մայիս, Պատմության այս օրը


Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 314 | 29.11.2023 / Երևան, Հայկ Կոստանյան

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: Տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Վաղվանից՝ կրկին արև, իսկ դեկտեմբերի 1-ից՝ նաև զգալի տաքացում»,- գրել է Սուրենյանը:

Տեղեկություն / Դիտումներ՝ 340 | 27.11.2023 /


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում: Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Yerevan.am Դիտումներ՝ 325 | 21.11.2023 / Երթևեկության փոփոխություն
« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ