21:14, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2006 թվականից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ): Մարդիկ աքսորվեցին ոչ մարդկային պայմաններում՝ գնացքի բեռնատար վագոններով՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։

Խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր հայաստանցիներ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պես անարդար կերպով աքսորվել են, սպանվել և այլ բռնաճնշումների ենթարկվել․ երեխաները հայտնվել են մանկատներում, մարդիկ ունեզրկվել են, արմատավորվել է դոնոսի՝ անարդար մեղադրանքերի մշակույթը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 95 | 14.06.2024 / Հայաստանի տոները, Բոլոր տոները, 14 հունիս

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում են նոր ռուս-հայկական բանակցություններ երկու երկրների միջև առաջ եկած խնդիրների լուծման նպատակով։

Հայաստանի, ինչպես նաև այլ մերձավոր գործընկերների հետ երկկողմ շփումները մեզ մոտ չեն ընդհատվել։ Վերջերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը:

Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ոլորտում։

Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների մասին քաղաքական հարթակում։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի անցկացվել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկությանը՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Թուլացել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС Դիտումներ՝ 96 | 05.06.2024 / Միխաիլ Գալուզին, Ռուսաստան-Հնդկաստան

Հարութ Ուլոյանի «օդում կախված միջանքի» վերաբերյալ 2 փոխկապակցված մոլորեցնող ու մանիպուլացնող ստի շրջառման մասին նյութը կարող եք կարդալ մեր կայքի Էջում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Հարութ Ուլոյան Դիտումներ՝ 88 | 03.06.2024 / Հարութ Ուլոյան, «Օդում կախված միջանք»

Դատարանը արդարացրեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին «Դիզելի գործով»:

Գործը, որի համաձայն պետությանը պատճառվել է մոտ 1 միլիոն դոլարի վնաս, հարուցվել է 2019 թվականի վերջին։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenia Sputnik Դիտումներ՝ 138 | 31.05.2024 / Սերժ Սարգսյան

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը կքննի դատախազության հայցը բնապահպանության նախկին նախարար և ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից ապօրինի մուտք բռնագանձելու վերաբերյալ: Խոսքը ավելի քան 50 միլիոն դոլար արժողությամբ կապիտալի, մի քանի անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների և բաժնետոմսերի մասին է։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenia Sputnik Դիտումներ՝ 117 | 31.05.2024 / Վարդան Այվազյան


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հաստատել է Հայաստանի հեղեղված շրջաններին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

"Ռուս մասնագետները աշխատում են հայ փորձագետների հետ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին":

Լուր / Տեսնել ավելին՝ Armenia Sputnik Դիտումներ՝ 126 | 31.05.2024 / Զախարովա

Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը մնում է չօգտագործված հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական հակամարտությունների պատճառով, հայտարարել Է Զախարովան:

"Շարունակվում են Լարսի նման անցակետերի թողունակության մեծացմանն ուղղված ջանքերը ՝ նպատակ ունենալով հավասարակշռված զարգացում ապահովել ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների":

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Armenia Sputnik Դիտումներ՝ 96 | 31.05.2024 / Զախարովա

Երկուշաբթի Չինաստանի Կենտրոնական Վուհան քաղաքում ավարտվեց 600 կմ/ժ maglev արագընթաց համակարգի կառուցման հիմնական տեխնոլոգիաների վերաբերյալ Չինաստանի հետազոտական նախագիծը ՝ 70 արտոնագրերի բեղմնավոր արդյունքով, որոնք սպասում են այս ոլորտում երկրի հզորությունների ավելացմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ China Science Դիտումներ՝ 129 | 30.05.2024 / Չինաստամ, տեխնոլոգիաներ

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է սպասվող հանրահավաքում փակագծեր բացել։ «Կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն երևի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցվելու»:

Լուր / Տեսնել ավելին՝ Azatutyun Դիտումներ՝ 109 | 24.05.2024 / Բագրատ Սրբազան

Armenlur.am կայքում հրապարակվել է նյութ՝ Օշականի ճակատամարտի մասին։ Օշականի ճակատամարտը, որը հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ, տեղի է ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։

Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 113 | 24.05.2024 / Օշականի ճակատամարտ, ճակատամարտեր

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը,-հայտնում է  ԱԱԾ-ն։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 125 | 24.05.2024 / սահմանազատում


Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ BlogNews Դիտումներ՝ 117 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ Կարևոր դիվանագիտական քայլ Բագրատ սրբազանի կողմից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Sputnik Armenia Դիտումներ՝ 119 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

«Համահայկական ճակատ կուսակցության» գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը կուսակցության վարչության խորհրդի անդամների հետ՝ կուսակցության առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կուսակցության անդամնների անունից ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը նաև ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լուր / Դիտումներ՝ 109 | 22.05.2024 / Հովհաննես Շահինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում  է տնտեսագետների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 128 | 22.05.2024 / Բագրատ Սրբազան

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից և չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը պատմում է Կարսի հանձնման մասին։

Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից։ Հայ զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդ․ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնումի պայմանների մասին։ Թուրք զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանների վրա․

  1. Մինչև ապր․ 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկոն։
  2. Ապրիլի 12-ի ընթացքին անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից։
  3. բերդից դուրս գալուց հետո, երեք օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 134 | 20.05.2024 / Կարս, հայ-թուրքական հարաբերություններ, Սիմոն Վրացյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 20-ին այցելել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ Արշակ Կարապետյանը ծաղիկներ դրեց և  գրառում թողեց Իրանի դեսպանատան ցավակցական գրքում։

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Լուր / Տեսնել ավելին՝ hchakat.am Դիտումներ՝ 145 | 20.05.2024 / ԻԻՀ, Արշակ Կարապետյան

1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):

Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: 

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով կազմակերպվում է միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 161 | 19.05.2024 / Ակսել Բակունց, Անդրանիկ Զորավար, Շահխաթունի, Գևորգ Ե, Սարդարապատի հերոսամարտ, Վահրամ Թոքմաջյան, Հովհաննես Քաջազնունի, Հովհաննես Թումանյան, Մովսես Սիլիկով, Հովհաննես Բաղրամյան

Արդեն երկու օր է սահմանազատումը Կիրանցում սառեցվել է։ Այս մասին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը՝ նշելով, որ 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է։ «Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը»,- ասել է նա ու ներկայացրել, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 142 | 10.05.2024 / սահմանազատում


Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 165 | 01.05.2024 / Հայաստան-Արևմուտք, Հունգարիա, Հայաստան
1 2 3 ... 6 7 »
ԴԵՊԻ ՎԵՐ