04:52, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ասել է.

Ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Այս պարտությունը չի խանգարում ինձ հույս ունենալ։

Պարտված թեկնածուն ընդգծել է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ «ոչ մի ափսոսանք և չարություն» չի զգում: «Այս պարտության մեջ ես չեմ կարող հույս չզգալ. այն պետք է վկայի և ֆրանսիացի, և եվրոպացի քաղաքական գործիչներին իրենց հանդեպ ֆրանսիացի ժողովրդի մեծ անվստահության մասին, որն այլևս չի կարելի անտեսել»,- ասել է Մարին Լը Պենը: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 243 | 25.04.2022 / Մարին Լը Պեն, Ֆրանսիա

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական բանակցություններն ու անվտանգության երաշխիքները։ որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր օգնությունը ցուցաբերել բանակցային գործընթացում: Բացի այդ, նա հայտարարել է, որ Թուրքիան «ընդհանուր առմամբ դրական» է դիտարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության հարցը:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 262 | 25.04.2022 / Թուրքիա-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ռուսական խոշորագույն ՏՏ ընկերությունները դժվարանում են թվային տեխնիկա՝ սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր ձեռք բերելիս։ Պարզապես արտասահմանյան սարքավորումներ, նույնիսկ օգտագործված ձեռք բերել շուկայում արդեն անհնար է: Շուտով խնդիրներ կառաջանան նաև ռուսական սերվերների հետ՝ «Բայկալ» և «Էլբրուս» պրոցեսորների պաշարները, որոնցում նրանք աշխատում են, սպառվում են, իսկ նոր կայուն մատակարարումներ դեռ չեն նախատեսվում։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 258 | 25.04.2022 / Ռուսաստան, պատժամիջոցներ, թվային տեխնիկա


Ապրիլի 25-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 298 | 25.04.2022 / ապրիլի 25, հոսանքազրկում

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day). Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում: Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 294 | 25.04.2022 / ապրիլի 25, Միջազգային օրեր

1983 թվականի այս օրը Հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։ Տերտերյանն ասում էր, որ 6-րդ սիմֆոնիան «տիեզերական պատարագ է»։ 

Այսօր ծնվել են՝ Գուսան Աշոտը (1907), աճպարար Հարություն Հակոբյանը (1918)։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 282 | 25.04.2022 / ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 25


Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը նախապատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք կանդրադառնան Ռուսաստանից նավթի ներմուծմանը: Ռուսական նավթին վերաբերող պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։ Նա նշել է, որ դրանք կարող են ներառել ռուսական նավթից աստիճանական հրաժարում կամ արտահանման սակագների սահմանում որոշակի գնային սահմանով:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 257 | 25.04.2022 / Ռուսաստան-Արևմուտք, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է անսովոր տոն՝ ԴՆԹ-ի միջազգային օրը (International DNA Day)։ Օրը պատահաբար չի ընտրված, քանի որ 1953 թվականի Nature ամսագրում գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը Մորիս Ուիլքինսոնի և Ռոզալինդ Ֆրանքլինի հետ հրապարակեցին հոդված, որում ներկայացնում էին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը։ 50 տարի անց՝ 2003 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ ԴՆԹ-ի «գաղտնազերծման» գործընթացը մոտ է ավարտին։ Թեպետ մինչև հիմա ԴՆԹ-ի որոշ հատվածների ուսումնասիրությունն ավարտված չէ, այդուհանդերձ գիտնականները շատ բան գիտեն դրա մասին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 25.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 25

Աշխարհի մեծ մասը Արևմուտքի կողմից չէ, երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է։ Վաշինգտոնին և նրա եվրոպացի գործընկերներին չի հաջողվել 100 տոկոսով իրականացնել ՌԴ-ի մեկուսացման իր ծրագիրը։ Foreign Policy ամսագրի սյունակագիր Հովարդ Ֆրենչը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում, փորձում են չեզոքություն պահպանել այդ հարցում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանը չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները։ Այս երկու խոշոր տերությունները հակամարտության մեջ տեսել են Արևելքի և Արևմուտքի միջև նախկին մրցակցության արձագանքները։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 249 | 25.04.2022 / Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան-Արևմուտք


Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | Դիտումներ՝ 273 | 25.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, սահման

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 25 լուսնային օրը հաջող է առևտրական գործերի համար: Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 250 | 25.04.2022 / ապրիլի 25, Բոլոր գուշակությունները

Հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թիմակիցներն ու ընդդիմախոսները նշել են քաղաքական գործչի գլխավոր վաստակն ու սխալները: Նրանց կարծիքները ներկայացված են Lenta.ru կայքի Ելցինի մահվան 15-ամյակին նվիրված հրապարակման մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 252 | 23.04.2022 / Բորիս Ելցին, Ռուսաստան

2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 272 | 23.04.2022 / ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 23


Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (Special Air Service - SAS) դիվերսիաների և պարտիզանական պատերազմի ընդհանուր թվով շուրջ 20 մասնագետների առնվազն երկու խումբ է ուղարկվել է Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի ավիաբրիգադի տեղակայման վայր: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 255 | 23.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ ։ 
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա։ Նա աշխատանքային հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և կընդունվի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ապրիլի 28-ին», - նշվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում: Գլխավոր քարտուղարը նաև հանդիպում կունենա համաշխարհային կազմակերպության աշխատակիցների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում ՝ քննարկելու համար երկրի բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնումը:

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 250 | 23.04.2022 / Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ, Ուկրաինա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 254 | 23.04.2022 / ԼՂ հիմնախնդիր, Վլադիմիր Պուտին, Շառլ Միշել

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 265 | 23.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն իր երկիր միայն սկիզբն էր, և որ Մոսկվան ծրագրում է գրավել այլ երկրներ, երբ ռուս գեներալը հայտարարել է, որ ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Ուկրաինայի հարավի նկատմամբ: «Բոլոր ժողովուրդները, որոնք, ինչպես և մենք, հավատում են մահվան հանդեպ կյանքի հաղթանակին, պետք է պայքարեն մեզ հետ։ Նրանք պետք է օգնեն մեզ, քանի որ մենք առաջին հերթում ենք։ Իսկ ո՞վ կլինի հաջորդը»,- հայտարարել է Զելենսկին։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 244 | 23.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ իշխանությունները թույլատրել են երկիր ներմուծել Apple-ի, Samsung-ի, Tesla-ի, Bentley-ի և այլ հեռացած բրենդների՝ առանց նրանց թույլտվության։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 255 | 23.04.2022 / Ռուսաստան, պատժամիջոցներ

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 222 | 23.04.2022 / ապրիլի 23, Բոլոր գուշակությունները
« 1 2 ... 69 70 71 72 73 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ