11:55, 03.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Էդգար Ղազարյան․ «Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Եթե  Թրեյսին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 308 | 26.04.2022 / Բաքու, ԱՄՆ դեսպան, Լին Թրեյսի


Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության ղեկավարներից Բադրի Ջափարիձեն կոչ է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ թույլ տալ Ուկրաինայի նախագահին ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանում։ Ըստ Ջափարիձեի՝ Վրաստանի տարածքը չի կարող և չպետք է դառնա տարանցիկ երկիր՝ Ռուսաստանին այնպիսի ապրանքների մատակարարման համար, որոնք պատժամիջոցների տակ են. 

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 240 | 26.04.2022 / Վրաստան, Վլադիմիր Զելենսկի, Խորհրդարան


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց. Նիկոլի «էստի համեցեք»-ից ու Ռոբերտի ռևանշիզմից անդին 
Որևէ մեկը չփորձի որոշել, թե ով է իրական ընդդիմությունը։ Նիկոլին մեր քրֆելը կամ թուրքի դրոշ այրելն իրական ընդդիմություն լինելու հատկանիշ չէ։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ իշխանության կարգավիճակում խաղաղության օրակարգի մասին խոսում են մարդիկ, որոնց անիրատեսությունը հանգեցրել է մահաբեր պատերազմի։ Նրանց հռչակած խաղաղությունից խեղճություն է ծորում։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մեկը, ում իշխանության տարիներին պետության ողնաշարն է կոտրվել` խորհրդարանում ու Երևանի փողոցներում` պետական այրերի ու քաղաքացիների գնդակահարությամբ։ Նրանց հռչակած ընդդիմությունից արյան հոտ է գալիս։ Արժանապատիվ խաղաղության օրակարգը իմ քաղաքական կրեդոն է, որը հակադրում եմ Նիկոլի «էստի համեցեք» խղճահարություն-խեղկատակությանը ու քոչարյանական պրիմիտիվ ռևանշիզմին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 399 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Սուրեն Սուրենյանց, խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան

Երեկ Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկում հայտնաբերել են 62-ամյա Արմեն Մ-ի դին, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնել են, թե նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Սակայն, պարզվել է, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan | Դիտումներ՝ 286 | 26.04.2022 / մահացած, ծեծ, սպանություն, մահ, դիակ


Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 50-60 կմ խորությամբ առաջ շարժվել դեպի Իրաքի տարածք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր ռազմական գործողության շրջանակներում։ Հիմնական խնդիրները կատարելուց հետո թուրք զինվորականները չեն նախատեսում ամբողջությամբ լքել Իրաքի հյուսիսը։ Նրանք մտադիր են այնտեղ ժամանակավոր բազաներ տեղակայել տարածքը վերահսկելու համար

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ STAR | Դիտումներ՝ 251 | 26.04.2022 / Իրաք, Թուրքիա


Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է սպանվել։ Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են մրցարշավները գաղտնի անցկացվել, քանի որ դրանք արգելված չեն երկրի օրենքով։ Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր խմբավորումների անդամներ են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար առգրավվել են ավտոմեքենաներ։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 269 | 26.04.2022 / Մեքսիկա, պատահարներ

Իրանի իշխանություններն հապշտապ Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներով «Դոքարուն» (Իրան) - «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային կետերի շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի պատճառով: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում կամ հերքում Թեհրանի կողմից առայժմ չի ստացվել:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 271 | 26.04.2022 / Իրան, Աֆղանստան

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Лучше меня только Марадона". Ибрагимович высказался о своем таланте и феномене Роналдо | Спортивный портал Vesti.kz

Լուր / Տեսնել ավելին՝ Championat.com | Դիտումներ՝ 231 | 26.04.2022 / Զլատան Իբրահիմովիչ, ֆուտբոլ, Ա Սերիա


SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը: Մասկին ամբողջությամբ պատկանող ընկերությունը վճարել է 54,2 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ WSJ | Դիտումներ՝ 341 | 26.04.2022 / Tesla, Twitter, spacex, Իլոն Մասկ

Լեսբուհիների օրը  (Lesbian Visibility Day) նվիրված է բոլոր լեսբուհիներին և իրենից ներկայացնում է պայքար LBQ-ի բոլոր իրավունքների համար։ Տոնակատարության նախաձեռնողը «Astreaea» կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1990 թվականին՝ որպես լեսբիական ինքնությանը հավակնող կազմակերպություն: Կազմակերպության նպատակը լեսբուհիների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 329 | 26.04.2022 / ապրիլի 26, անսովոր տոներ, Միջազգային օրեր

Մեծ Բրիտանիան արգելք է սահմանում դեպի Ռուսաստան տեխնոլոգիաների և ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ։ Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ սարքավորումների և տեխնոլոգիաների մասին է խոսքը։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 290 | 26.04.2022 / Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, պատժամիջոցներ

«ԱՄՆ-ն ձգտում է ցանկացած միջոցներով երկարաձգել Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 272 | 26.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Անատոլի Անտոնով, Ուկրաինական ճգնաժամ


Ապրիլի 26-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 311 | 26.04.2022 / ապրիլի 26-ին, հոսանքազրկում


Ռուսաստանը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի իրական սպառնալիքի մասին՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև երեքշաբթի կայանալիք հանդիպման նախաշեմին՝ պատերազմից քայքայված Ուկրաինա լրացուցիչ սպառազինություն ուղարկելու կապակցությամբ: Արևմտյան տերությունները չեն ցանկանում խորացնել իրենց մասնակցությունը ուկրաինական պատերազմին՝ վախենալով Ռուսաստանին հրահրել միջուկային զենքի կիրառման։

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 232 | 26.04.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Երրորդ համաշխարհային պատերազմ

2010 - ԵԽԽՎ Հայաստանի հարցի զեկուցողներ Պրեսկոտի և Կոլումբիեի ներկայացրած փաստաթղթով Հայաստանի իշխանությունների առջև ժողովրդավարական բարեփոխումների ժամանակացույց կազմելու հստակ պահանջ էր դրված։ Այսօր ծնվել են Հովհաննես Շիրազը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լեոն և այլք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 284 | 26.04.2022 / ապրիլի 26, ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ

Կլիմայի վրա մարդու ազդեցությունը նպաստում է աշխարհում աղետների թվի աճին, նախազգուշացրել է ՄԱԿ-ը՝ կոչ անելով դադարեցնել «ինքնաոչնչացման այդ պարույրը», որին բախվել է մարդկությունը: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման վարչության նոր զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում աղետների թիվն արագորեն աճում է կլիմայի մարդածին փոփոխության և ռիսկերի ոչ ադեկվատ կառավարման պատճառով:

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 315 | 26.04.2022 / ՄԱԿ, Բնապահպանություն

Կարտոֆիլի չիպսեր, խորոված կարտոֆիլ, տապակած կարտոֆիլ, կարտոֆիլի պյուրե…. խաշած կարտոֆիլ։ Կարտոֆիլը անսովոր փոքրիկ պալար է, որը կարևոր դեր է խաղացել համաշխարհային պատմության մեջ և, փաստորեն, սերունդների համար եղել է սննդի հիմնական մշակաբույս: Եփած կարտոֆիլի համաշխարհային օրը նվիրված է այս հրաշալի պալարին և այն, ինչ դուրս է գալիս այն եփելուց հետո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | 26.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 26, Միջազգային օրեր

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը հայտարարել են. «Զարմանալի է, որ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ սկսել են նյութեր հրապարակել, որոնցում ճշմարտություն կա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Շարքային ամերիկացիներին վերջապես հնարավորություն է տրվում ինքնուրույն դատել Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականների գործողությունների պատճառների և նպատակների մասին: Սակայն ԶԼՄ-ների մեծամասնության հռետորաբանությունը մնում է բացահայտ հակառուսական»։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 299 | 26.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան


Միջուկային պատերազմի վտանգը իրական է, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լուր / Դիտումներ՝ 264 | 26.04.2022 / միջուկային պատերազմ, Սերգեյ Լավրով

Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման մեջ։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։ Մտավոր սեփականության Համաշխարհային օրը (World Intellectual Property Day) նշելու առաջարկությունը՝ ՄՍՀԿ-ի հայեցողությամբ, առաջադրել է Ճապոնիայի պատվիրակությունը 1999 թվականի օգոստոսի 9-ին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 290 | 26.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 26

« 1 2 ... 68 69 70 71 72 ... 115 116 »
ԴԵՊԻ ՎԵՐ