16:46, 05.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք, որտեղ տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B)։ Մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 294 | 28.04.2022 / բեռնափոխադրումներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Հնդկաստան


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով օրենսդիրների խորհրդում, ասել է.

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր երկրի շուրջ հակառուսական տարածքների ստեղծում, Ռուսաստանը բարեհաճորեն է վերաբերվել անկախ ուկրաինական պետության ստեղծմանը»: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 247 | 28.04.2022 / Ռուսաստան, ռուսատյացություն, Վլադիմիր Պուտին

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 271 | 28.04.2022 / Ճանապարհները Հայաստանում

Աշխարհում այսօր պատմության մեջ երիտասարդների ամենամեծ սերունդն է՝ 1,8 միլիարդ։ Իրար հետ փոխկապակցված երիտասարդները տարբեր ծրագրեր են իրականացնում՝ առաջարկելով նորարարական լուծումներ, խթանելով սոցիալական առաջընթացը և ոգեշնչելով քաղաքական փոփոխություններ՝ և քաղաքային, և գյուղական պայմաններում: Եվ նրանք արժանի են ևս մեկ տոնի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 249 | 28.04.2022 / Ռուսաստան, անսովոր տոներ, ապրիլի 28, ազգային տոներ

Արմեն Մարտիրոսյան․ «Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։ Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին»:

Ակնհայտ էժանագին սադրանք․ «Անտարեսի» Արմենը «պատահական» այն վայրում էր, ուր երեկ սպանվել էր հղի կինը․ Քրիստինե Նազարյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 261 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, ատելության խոսք


Քենեդիի տիեզերական կենտրոնից ապրիլի 27-ին արևելյան ժամանակով առավոտյան 3:52-ին մեկնարկեց SpaceX Falcon 9-ը՝ 12 րոպե անց ուղեծիր դուրս բերելով չորս ամերիկացի և եվրոպացի տիեզերագնացների: Crew-4 առաքելությունը ղեկավարում է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Կյել Լինդգրենը՝ օդաչու Բոբ Հայնսի հետ։ NASA-ի տիեզերագնաց Ջեսիկա Ուոթկինսը և Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետին առաքելության մասնագետներ են: Crew-4 անձնակազմը կայանում կմնա մինչև սեպտեմբեր:

Запуск экипажа-4

Լուր / Տեսնել ավելին՝ Space News Դիտումներ՝ 244 | 28.04.2022 / տիեզերական զբոսաշրջություն, spacex, Crew Dragon Endeavour

Ռոմանտիկ համբույրները համեմատաբար վերջերս են հայտնվել և հազվադեպ են հիշատակվում նույնիսկ հին հունական գրականությունում: Ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսնական և կենակցական հարաբերություններում համբույրների հաճախականության ավելացումը հանգեցնում է սթրեսի նվազեցմանը, հարաբերությունների բավարարվածության ավելացմանը և խոլեստերինի մակարդակի նվազմանը: Դրսում գարունն է՝ ապրիլը՝ Երկրորդ կեսին համբուրելու ճիշտ ժամանակը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 28.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 28, Միջազգային օրեր


2000 - Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները կասկածներ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ շահեր ունի։ Հակառակ դեպքում ինչու՞ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։ Այսօր ծնվել են Բոկան՝ Բորիս Դավիդյանը, Թաթիկ Սարյանը, Վասիլի Քաթանյանը, Վեսպերը՝ Մարտիրոս Դաբաղյանը և այլք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 248 | 28.04.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, ապրիլի 28

Կենսաբանական ժամացույցը պահպանում է կանոնավոր քունն ու արթնացումը, որը համապատասխանում է օրվա Երկրի լուսաբացին ու մայրամուտին։ Գիտականորեն այն հայտնի է որպես ցիրկադային ռիթմ, որը վերահսկում է լույսը, ջերմաստիճանը և շրջակա միջավայրի այլ գործոնները, որոնք ազդում են զգոնության, էներգիայի մակարդակի, սովածանալու և մոտիվացիայի վրա: Ժամանակակից աշխարհը կարող է խափանել կենսաբանական ժամացույցի հավասարակշռությունը, այնպես որ տոնեք այս օրը՝ կարգավորելու ձեր կենսաբանական ժամացույցը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 226 | 28.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 28, անսովոր տոներ

Թուրքական ռազմական ինքնաթիռները մեկ օրում 90 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը և երեք թռիչք կատարել հունական կղզիներում: Թուրքական ինքնաթիռները Հունաստանի օդային տարածքը անդադար խախտում են տարեսկզբից։ Թուրքիայի և կառավարությունը, և քաղաքական ընդդիմությունը տարիներ շարունակ բացահայտորեն սպառնացել է գրավել Էգեյան ծովի հունական կղզիները։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, կարծես, հարմար նախադեպ է ստեղծում Թուրքիայի համար՝ ուժեղացնելու իր ռազմական ագրեսիան Հունաստանի դեմ:

Լուր / Տեսնել ավելին՝ Gatestone Institute Դիտումներ՝ 282 | 28.04.2022 / Հունաստան, Թուրքիա

Ապրիլի 28-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 270 | 28.04.2022 / ապրիլի 28, հոսանքազրկում

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն (World Day for Safety and Health at Work) ամենամյա միջազգային արշավ է` նպաստելու անվտանգ, առողջ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծմանը: Հաշվարկվել է, որ աշխատանքային օրերի կորուստները, կապված աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման հետ, կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 4 տոկոսը, իսկ որոշ երկրներում՝ մինչև 6 տոկոսը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 28.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 28


Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։  Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 265 | 28.04.2022 / ապիրլի 28, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Երևանում հակաիշխանական ցույցերի մասնակիցները հայհոյել ու հարվածել են «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 540 | 27.04.2022 / «Անտարես», ցուցարարներ, Արմեն Մրտիրոսյան

Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 268 | 27.04.2022 / Միխայիլ Գալուստյան, Ընտանիք

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Brimstone-ը «օդ-երկիր» հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական ռազմաօդային ուժերի համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:

Լուր / Տեսնել ավելին՝ Известия Դիտումներ՝ 213 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Տասը եվրոպական ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ ռուբլով գազի վճարման համար: ՌԴ-ից գազի չորս ներկրողներ արդեն վճարել են ռուսական արժույթով։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 285 | 27.04.2022 / հակապատժամիջոցներ, «Գազպրոմ»


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ասել է, որ դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն: «Ուկրաինային ռազմական օգնություն բացարձակեպես չի տրամադրվել։ Դա կնշանակեր Բուլղարիային ներքաշել հակամարտության մեջ», - ընդգծել է Ռադևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 243 | 27.04.2022 / Բուլղարիա, Ուկրաինական ճգնաժամ

Ընդդիմադիր ուժերի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր ձևաչափերով իրազեկման ակցիաներ իրականացնել։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 266 | 27.04.2022 / քաղաքական թատրոն

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին նշված է Արցախի ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 231 | 27.04.2022 / ՄԱԿ, Արցախ, ՄԻՊ

« 1 2 ... 66 67 68 69 70 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ