04:43, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 234 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն: Բրիտանական մշակմամբ հրաձգության մինչեւ 30 կիլոմետր հեռահարությամբ M777 հաուբիցները «Եվրոպա» կուղարկվեն Ուկրաինա տեղափոխելու համար: Ավստրալիայի ընդհանուր ներդրումն Ուկրաինային ցուցաբերված պաշտպանական ռազմական օգնության մեջ ընդհանուր առմամբ կհասնի ավելի քան 225 միլիոն դոլարի

Լուր / Դիտումներ՝ 235 | 27.04.2022 / սպառազինություն, Ավստրալիա, Ուկրաինա


«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա։ ՌԴ  էներգետիկայի նախարարության կայքում ասված է, որ Bulgargaz-ը  ապրիլի 26-ին ստացել է համապատասխան ծանուցում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր, որ մտադիր չէ վառելիքի համար վճարել ռուբլով։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 307 | 27.04.2022 / Բուլղարիա, Ռուսաստան, «Գազպրոմ»

Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Դիտումներ՝ 286 | 27.04.2022 / կոռուպցիա, Արշակ Հակոբյան, Վլադիմիր Գասպարյան


Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 275 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 268 | 27.04.2022 / Հայաստան-Հնդկաստան, Արարատ Միրզոյան, Նարենդրա Մոդի


Ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 264 | 27.04.2022 / հանցագործություններ, ավտոպատահարներ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, թե չի հավատում ուկրաինական պատերազմի պատճառով միջուկային հակամարտության հնարավորությանը: Նա վտանգավոր է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ: Օսթինը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս չի քննարկվում:

Լուր / Տեսնել ավելին՝ CNBC Դիտումներ՝ 205 | 27.04.2022 / Լլոյդ Օսթին, Սերգեյ Լավրով, միջուկային պատերազմ

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 259 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց


Ուկրաինան պահպանում է վերահսկողությունը իր օդային տարածքի մեծ մասի նկատմամբ։ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց շարքից հանել Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ու ճնշել ուկրաինական ԶՈՒ ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նախկինի պես ստիպված է հաշվի նստել իր ավիացիայի համար ռիսկերի հետ։ Միաժամանակ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են փորձերը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը․ այստեղ կատաղի մարտեր են ընթանում։

Լուր / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 214 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Չինաստանում հարցում են անցկացրել՝ պարզելու բնակչությանը դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը Պեկինի աջակցության վերաբերյալ։ Հարցվածների 75%-ի կարծիքով՝ ընթացիկ ճգնաժամի պայմաններում Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցությունը բխում է Չինաստանի ազգային շահերից։

Լուր / Տեսնել ավելին՝ Guancha.cn | Դիտումներ՝ 255 | 27.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, հարցումներ, Չինաստան, Ռուսաստան-Չինաստան

Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող արտադրական տարածքում այրվել  է «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Լուր / Դիտումներ՝ 258 | 27.04.2022 / Դժբախտ պատահարներ


Թեհրանը կոչ է արել նոր հանդիպում անցկացնել վերականգնելու համար 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը: Իրանն ուղիղ բանակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ, և անուղղակի կերպով բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով նորից ուժի մեջ մտցնել այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի նպատակն Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց այս երկրի միջուկային ծրագիրը կասեցնելն է:

Լուր / Տեսնել ավելին՝ MENA Դիտումներ՝ 262 | 27.04.2022 / Իրան, Իրանի միջուկային համաձայնագիր, ՄԱԳԱՏԷ

Եվրոպայում գազի գինը կրկին կտրուկ թանկացել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են հրապարակումներ, որ Լեհաստանը այլեւս ռուսական գազ չի ստանում։ 1000 խմ-ի դիմաց գազի սակագինն արդեն հասել է 1184 դոլար սահմանին։

Լուր / Տեսնել ավելին՝ nangs.org Դիտումներ՝ 290 | 27.04.2022 / գնաճ, սոցիալական

Ապրիլի 27-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 258 | 27.04.2022 / հոսանքազրկում, ապրիլի 27

Ապրիլի 26-ին Կրեմլում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից: Նա նաև պնդում է, որ ՌԴ-ն իրավունք ուներ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը և ռազմական օգնություն ցուցաբերել նրանց: Ըստ նրա՝ հատուկ ռազմական գործողությունն սկսվել է «ՄԱԿ-ի Կանոնադրության VII բաժնի 51-րդ հոդվածին համապատասխան»:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 260 | 27.04.2022 / Վլադիմիր Պուտին, ՄԱԿ, Անտոնիու Գուտերեշ, Ուկրաինական ճգնաժամ


Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտնում է, որ Հենան նահանգում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը։ 4-ամյա տղային  հոսպիտալացրել են վիճակի վատթարացման պատճառով: «Փորձագետների նախնական գնահատականով՝ H3N8 գրիպի վիրուսն ունի թռչնային ծագում և նախկինում մարդկանց վարակման հնարավորություն չի ունեցել։ H3N8 վիրուսը հայտնաբերվել է ձիերի, շների, թռչունների և փոկերի մոտ, սակայն մարդկանց մոտ չէր եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 257 | 27.04.2022 / թռչնագրիպ, Չինաստան

1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 245 | 27.04.2022 / ապրիլի 27, Հայկական իրադարձություններ, հայեր


Visa ընկերությունը 60 մլն դոլարի վնաս է կրել Ռուսաստանի տարածքում գործունեության դադարեցման պատճառով: Տվյալները առկա են երեքշաբթի հրապարակված նրա եռամսյակային հաշվետվությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС Դիտումներ՝ 281 | 27.04.2022 / Ռուսաստան, VISA, պատժամիջոցներ

Ուկրաինայի իշխանությունները երեքշաբթի ապամոնտաժել են Կիևի կենտրոնում խորհրդային դարաշրջանի հսկայական հուշարձանը, որը պետք է խորհրդանշեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամությունը՝ ի պատասխան Մոսկվայի ներխուժման:

Լուր / Տեսնել ավելին՝ Jerusalem Post Դիտումներ՝ 328 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ուկրաինա

« 1 2 ... 65 66 67 68 69 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ