16:17, 05.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 263 | 03.05.2022 / նիստեր, Ազգասյին ժողով

Այսօր աշխարհը տոնում է արևի համաշխարհային օրը (Sun Day): Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։ Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 248 | 03.05.2022 / մայիսի 3, Միջազգային օրեր

Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day) սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը: Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 03.05.2022 / Միջազգային օրեր, մայիսի 3

1991 թ. այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչով հան­դիպումից հետո հայտարարեց, որ Գետաշենում տեղի ունեցածը «պետական տեռոր» է, քանի որ այն իրա­կանացվեց խորհրդային բանակի և ներքին զորքերի կողմից: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 253 | 03.05.2022 / մայիսի 3, Հայկական իրադարձություններ, հայեր, պետական տեռոր

Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն  (World Asthma Day) ամեն տարի ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երեքշաբթի՝ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության շրջանակում (Global Initiative for Asthma, GINA): Այն հիմնադրվել է հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի խնդրին գրավելու, հիվանդության, դրա ախտորոշման եւ բուժման մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 234 | 03.05.2022 / Միջազգային օրեր, մայիսի 3


Ֆրանսիան մեծ ֆինանսական կորուստների է պատրաստվում Ռուսաստանից ճանապարհորդների բացակայության պատճառով։ Ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ են մեծ գումարներ վճարում պալատներում հարսանիքներ կազմակերպելու կամ զբոսանավով զբոսնելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 233 | 03.05.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Ֆրանսիա


Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 14-րդ արևային օրը հանգիստ է ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 235 | 03.05.2022 / Հորոսկոպների համադրություն, մայիսի 3, Բոլոր գուշակությունները

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 02.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 2

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան էջում գրառել է. «Մենք ակտիվորեն կողմ ենք Կովկասում նոր դարաշրջանին, խաղաղության և համագործակցության դարաշրջանին։ Եվ, վերջապես, բոլորովին վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից»։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 273 | 02.05.2022 / Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև


ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական ընկերություններն այս տարի հարյուր միլիոնավոր դոլարների կորուստներ կկրեն հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Boeing-ը և Lockheed Martin-ը, որոնք արտադրում են F-18 և F-35 կործանիչներ, այժմ չեն կարող ՌԴ-ում գնել պողպատից, ալյումինից, նիկելից և տիտանից մասեր, որոնք կարևոր են ավիաշինարարության համար:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 242 | 02.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, հակառուսական պատժամիջոցներ, Boeing

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 13-րդ արևային օրը կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 227 | 02.05.2022 / մայիսի 2, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ Վերջին օրերին Ադրբեջանը կանգնեցրել և բեռնաթափել է Հայաստան եկող մոտ 3 հազար 500 տոննա մթերային բեռ, 4 միլիարդ ռուբլու շինարարական պարագաներ։ Ամբողջությամբ դադարեցված է նաև Ադրբեջանի տարածքից  թուրքմենական գազի մուտքը Հայաստան։ Մեր երկրի արևելյան սահմանի երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի կուտակում։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 235 | 01.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 1, հայեր

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Իշխան Սաղաթելյանը բացառեց Նիկոլ Փաշինյանով արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը։ 
Եթե Փաշինյանն էլ բացառի որեւէ իրավիճակում հրաժարական տալու հնարավորությունը, Հայաստանում կձևավորվի վտանգավոր փակուղի։
Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, Հայաստանը կանգնած է քաղաքացիական բախումների շեմին...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 306 | 01.05.2022 / Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ ստան2-րդ լուսնային օրը ում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Այս օրը տրվում այնքան, որքան արժանի ենք։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 01.05.2022 / մայիսի 1, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Օռլանդոյի վեց մայրցամաքների արագ սննդի ցանցի ղեկավարները քննարկել են «Մաքդոնալդսը» Ռուսաստան վերադառնալու անհրաժեշտության որոշումը: Ընկերության գլխավոր տնօրենը հանդես է եկել Ռուսաստանում ձեռնարկությունների շուտափույթ բացման օգտին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 289 | 30.04.2022 / պատժամիջոցներ, McDonald's

Համաշխարհային ներդրումային Goldman Sachs բանկն առաջարկել է Bitcoin-ով ապահովված իր առաջին կանխիկ վարկը: Goldman Sachs-ն ավելի ու ավելի դրական է վերաբերվում գաղտնարժույթին: 

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News Դիտումներ՝ 297 | 30.04.2022 / բիթքոյն, Goldman Sachs, ֆինանսական

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի ժամանակով 05:00 նայեք երկնքին և կտեսնեք, թե ինչպես են արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակներ Վեներան և Յուպիտերը «մերձենում»: Մոլորակների «մերձեցումը» կարելի է դիտարկել երկու կիսագնդերում երկրի տարբեր ժամանակներում օր ու գիշեր։ Նման տեսարան չի կրկնվի մինչև 2039 թվականը։

Венера и Юпитер всю неделю сближались

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 291 | 30.04.2022 / աստղագիտություն, Յուպիտեր, Վեներա


Ուիմբլդոնի նախկին չեմպիոն Բորիս Բեքերը երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել 2,5 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ակտիվները և վարկերը թաքցնելու համար, որպեսզի չվճարի պարտքերը: Դատավոր Դեբորա Թեյլորը հայտարարել է, որ Բեքերը ոչ զղջացել է, ոչ էլ իրեն մեղավոր ճանաչել:

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 261 | 30.04.2022 / թենիս, Բորիս Բեքեր

Աշխարհի առաջատար գաղտնարժույթների բորսան՝ Binance-ը, արգելափակել է մի քանի հաշիվներ, որոնք կապված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի որոշ բարձրաստիճան անդամների հարազատների հետ: Օգտատերերի շրջանում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորթ դուստր Պոլինա Կովալևն և Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի դուստր Ելիզավետա Պեսկովան:

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News Դիտումներ՝ 264 | 30.04.2022 / Սերգեյ Լավրով, Binance, ֆինանսական, Դմիտրի Պեսկով


Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները թղթի հաստությամբ դինամիկ են ստեղծել։ Այն կարող է ցանկացած մակերևույթը վերածել ձայնի աղբյուրի և նույնիսկ ծառայել ակտիվ աղմուկի նվազեցման միջոց: Նման դինgմիկներով, օրինակ, կարելի է պատել ինքնաթիռի խցիկը։

Լուր / Տեսնել ավելին՝ BIG GEEK Դիտումներ՝ 257 | 30.04.2022 / նոր տեխնոլոգիաներ

« 1 2 ... 63 64 65 66 67 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ