00:10, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Նրանք, ովքեր Հայաստանում կազմակերպում և ղեկավարում են բողոքի ակցիաները, պատրանքներով են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքներով ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-հայտարարել է Բայրամովը։

Организаторы акций протеста в Армении живут иллюзиями - Джейхун Байрамов

Լուր / Տեսնել ավելին՝ Trend Դիտումներ՝ 273 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղության դարաշրջան

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի վերադարձը Ադրբեջանի կազմ կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում։ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Haqqin.az Դիտումներ՝ 274 | 10.05.2022 / Խալաֆ Խալաֆով, դելիմիտիզացիա, սահմանազատում


Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է կանխատեսում։ Այս տարի ՌԴ համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն ընկել էր 12,6%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 313 | 10.05.2022 / ֆինանսական, Ռուսաստան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված է խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ։ Թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում: «Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է»,- ասել է Ջուլֆալակյանը։

Պարում է Փաշինյանը. Ինչպես սփյուռքահայ երեխաները դիմավորեցին վարչապետին - YouTube

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 251 | 10.05.2022 / Արսեն Ջուլֆալակյան, Նիկոլ Փաշինյան

Տարիներ շարունակ մամուլը գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։ Օհանյանի զբաղեցրած առանձնատունը պատկանում է ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։ Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Fip.am Դիտումներ՝ 280 | 10.05.2022 / նախկիններ, Սեյրան Օհանյան


ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ՝ Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզվում են

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 276 | 10.05.2022 / քաղաքական թատրոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։  Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը՝ որակելով այն «հրատապ անհրաժեշտություն»։ Ըստ ԱՄՆ նախագահի, դա անհրաժեշտ է, քանի որ գրեթե սպառվել են Կիևին օգնելու համար հատկացված ռեսուրսները:

Լուր / Տեսնել ավելին՝ TASS Դիտումներ՝ 283 | 10.05.2022 / ԱՄՆ-Ուկրաինա, Ջո Բայդեն, Ուկրաինա

Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է ❗️2 183 124 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 130 460, ✅ երկրորդ դեղաչափ` 999 123, ✅ բուստեր` 49 925:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 253 | 10.05.2022 / կորոնավիրուս


Հումորիստ Եվգենի Պետրոսյանը և մի խումբ ռուսաստանցի արտիստներ ընդգրկվել են Լատվիայի համար անցանկալի անձանց ցուցակում: Դրանում ընդգրկված են նաև երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, դերասան և կատակերգու Վլադիմիր Վինոկուրը, ինչպես նաև ռիթմիկ մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան։ Փետրվարին ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին նույնպես անորոշ ժամկետով արգելել են մուտք գործել Լատվիա։

 

Захотела войны": Петросян прокомментировал скандал со Степаненко - РИА Новости, 08.12.2020

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax Դիտումներ՝ 249 | 10.05.2022 / Վլադիմիր Վինոկուր, Նիկոլայ Բասկով, պերսոնա նոն գրատա, Եվգենի Պետրոսյան, Լատվիա, Ֆիլիպ Կիրկորով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 264 | 10.05.2022 / ապատեղեկատվություն, ՊՆ, հերքումներ

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 10-րդ լուսնային օրը կնքված պայմանագրերը մեծ շահույթ են բերում: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է: Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 10.05.2022 / մայիսի 10, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն


​​​​1612 - Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացավ Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ: Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 248 | 10.05.2022 / հայեր, մայիսի 10, Հայկական իրադարձություններ

1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։

  • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին` մեկ շաբաթվա ընթացքում` Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջանային այցից ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների աջակցությամբ հաստատվելու էր հրադադար, միաժամանակ բացվելու էին կոմունիկացիոն բոլոր ճանապարհները: Նշվում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Իրանից բացի պետք է հետևեին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) և այլ դիտորդներ:
  • Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին` Հայաստանի առաջնորդ Լ. Տեր֊Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները շարունակվել էին հինգ ժամ: Փաստաթղթի տակ ստորագրությունը սակայն չէր չորացել, երբ տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի:
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 250 | 09.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 9

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 9-րդ լուսնային օրը հնարավոր են վախեր և մռայլ մտքեր: Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։ Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Գործելու համար հարմար պահ է: Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 250 | 09.05.2022 / Բոլոր գուշակությունները, մայիսի 9, Հորոսկոպների համադրություն


1996 - Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելում է տարածաշրջան` Բաքու, Երևան, Ստեփանակերտ. Բաքվից Երևան ժամանելիս Պրիմակովը՝ իր հետ բերելով ազատ արձակված 35 ռազմագերու։ Ռուսական առաքելության նպատակն էր Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա տոնակատարություններին ընդառաջ գերիների փոխանակում անել` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչպես նաև համատեղ քաղաքական հայտարարություն ընդունել: Ի վերջո Պրիմակովը Բաքվից ռուսական օդանավով Երևան է բերում 39 հայ գերիների, Երևանից Բաքու տանում 71 ադրբեջանցիների: 
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 224 | 08.05.2022 / հայեր, մայիսի 8, Հայկական իրադարձություններ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 297 | 08.05.2022 / մայիսի 8, հոգևոր տոներ, Հայաստան, ազգային տոներ

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 9-րդ լուսնային օրը հնարավոր են վախեր և մռայլ մտքեր: Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 229 | 08.05.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, մայիսի 8


Խեղդվողին ջրից դուրս բերելուց անմիջապես հետո պետք է շրջել նրան երեսնիվայր՝ հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից, բայց չպետք է փորձել հեռացնել ողջ ջուրը, քանի որ շնչուղիներին անցած ջրի 50-60%-ը շատ արագ ներծծվում է անութային հունի մեջ։ Թոքերից ջուրը հեռացնելու նպատակով՝ 1․ տուժածին պետք է հենել օգնողի՝ ծունկը ծալած աջ ոտքի ազդրին՝ աշխատելով, որ նրա գլուխը լինի կոնքից ցած, 2․ տուժածի մեջքին հարվածելով՝ փորձել դուրս մղել ջուրը (մոտ 1 լիտր), 3․ փսխելու կամ հազ առաջանալու դեպքում պետք է աշխատել ամբողջությամբ մաքրել ստամոքսը և շնչուղիները։

Первая помощь при утоплении

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Doctors.am Դիտումներ՝ 314 | 07.05.2022 / խորհուրդներ, առաջին օգնություն

 Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել: Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 289 | 07.05.2022 / Թալիբան, Աֆղանստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտնել, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Ջեոանեն նաև ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, թե պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Al Jazeera Դիտումներ՝ 221 | 07.05.2022 / ՆԱՏՕ, ռուս-ուկրաինական պատերազմ
« 1 2 ... 62 63 64 65 66 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ