13:01, 03.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 25 լուսնային օրը հաջող է առևտրական գործերի համար: Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 253 | 25.04.2022 / ապրիլի 25, Բոլոր գուշակությունները

Հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թիմակիցներն ու ընդդիմախոսները նշել են քաղաքական գործչի գլխավոր վաստակն ու սխալները: Նրանց կարծիքները ներկայացված են Lenta.ru կայքի Ելցինի մահվան 15-ամյակին նվիրված հրապարակման մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 253 | 23.04.2022 / Բորիս Ելցին, Ռուսաստան

2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 274 | 23.04.2022 / ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 23


Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (Special Air Service - SAS) դիվերսիաների և պարտիզանական պատերազմի ընդհանուր թվով շուրջ 20 մասնագետների առնվազն երկու խումբ է ուղարկվել է Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի ավիաբրիգադի տեղակայման վայր: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 257 | 23.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ ։ 
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա։ Նա աշխատանքային հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և կընդունվի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ապրիլի 28-ին», - նշվում է նրա գրասենյակի տարածած հայտարարությունում: Գլխավոր քարտուղարը նաև հանդիպում կունենա համաշխարհային կազմակերպության աշխատակիցների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում ՝ քննարկելու համար երկրի բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնումը:

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 250 | 23.04.2022 / Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ, Ուկրաինա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 255 | 23.04.2022 / ԼՂ հիմնախնդիր, Վլադիմիր Պուտին, Շառլ Միշել

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 266 | 23.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն իր երկիր միայն սկիզբն էր, և որ Մոսկվան ծրագրում է գրավել այլ երկրներ, երբ ռուս գեներալը հայտարարել է, որ ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Ուկրաինայի հարավի նկատմամբ: «Բոլոր ժողովուրդները, որոնք, ինչպես և մենք, հավատում են մահվան հանդեպ կյանքի հաղթանակին, պետք է պայքարեն մեզ հետ։ Նրանք պետք է օգնեն մեզ, քանի որ մենք առաջին հերթում ենք։ Իսկ ո՞վ կլինի հաջորդը»,- հայտարարել է Զելենսկին։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 245 | 23.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ իշխանությունները թույլատրել են երկիր ներմուծել Apple-ի, Samsung-ի, Tesla-ի, Bentley-ի և այլ հեռացած բրենդների՝ առանց նրանց թույլտվության։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 256 | 23.04.2022 / Ռուսաստան, պատժամիջոցներ

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 225 | 23.04.2022 / ապրիլի 23, Բոլոր գուշակությունները

Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի կենսաբանների խումբն ուսումնասիրել է բոլոր տարածաշրջաններից գործընկերների կողմից ուղարկված Trichaptum սնկի նմուշների ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ այս սնկերն ունեն երկու պայմանական սեռ, որոնք թույլ են տալիս հսկայական քանակությամբ տարբերակներ՝ քան 17 000։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Yandex.ru | Դիտումներ՝ 220 | 22.04.2022 / սնկեր, կենսաբանություն

Ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։ Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 292 | 22.04.2022 / գործազրկություն, սոցիալական

Արմավիրի Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ 44-ամյա փեսան որսորդական հրացանով սպանել է  68-ամյա աներոջը՝ Էդիկ Մարտիրոսյանին, վիրավորել 40-ամյա աներձագին և 71-ամյա զոքանչին:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am | Դիտումներ՝ 244 | 22.04.2022 / կենցաղային վեճեր


Արման Թաթոյան․ «ԳՀՀ գործող իշխանության այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն: Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 269 | 22.04.2022 / Արման Թաթոյան, վտանգավոր քաղաքականություն

Ի պատասխան տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ | Դիտումներ՝ 279 | 22.04.2022 / պարզաբանումներ, ՊՆ

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել փոխադրողներին նախապատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը։ Ավիաընկերություններն իրենց հերթին պետք է օդաչուներին նախապատրաստեն նման իրավիճակին։ GPS-ի անջատման դեպքում օդաչուները պետք է կարողանան վերահսկել ինքնաթիռի վիճակը՝ ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 266 | 22.04.2022 / նավիգացիոն համակարգեր, GPS, Ռոսավիացիա


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանությունը ծրագրելու մասին լուրերն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի»։ Ըստ Կադիրովի՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 242 | 22.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Վլադիմիր Զելենսկի, Ռամզան Կադիրով

Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Մինսկի խմբի շրջանակում կան որոշակի տարաձայնություններ ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, բայց գլոբալ հաշվով այս գործընթացի առաջնային պատասխանատուները բնականաբար Երևանն են և Բաքուն, և մենք ենք փորձում լուծումներ գտնել: Նա ընդգծել է, որ Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հ1 | Դիտումներ՝ 251 | 22.04.2022 / Արմեն Գրիգորյան, ԱԽՔ, Հայաստան–Ադրբեջան


1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ:

Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 22.04.2022 / Հայկական իրադարձություններ, ապրիլի 22, ծնվել են հայեր

«Մենք ոչ մի ամերիկացի զինծառայող չենք ուղարկի Ուկրաինա՝ երրորդ համաշխարհային պատերազմ չսկսելու համար»,- ասել է Ջո Բայդենը: Դրա փոխարեն, նշել է Բայդենը, Վաշինգտոնը մտադիր է ջանքերը կենտրոնացնել Ուկրաինային ռազմական օգնության վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 246 | 22.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԱՄՆ
« 1 2 ... 71 72 73 74 75 ... 115 116 »
ԴԵՊԻ ՎԵՐ