18:17, 03.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում: Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 209 | 22.04.2022 / ապիրլի 22, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 96-րդ տարեդարձին, սոցիալական ցանցերում հայտնվել է թագուհու հազվագյուտ արխիվային լուսանկարը։ Լուսանկարում երբ Եղիսաբեթ II-ը 2 տարեկան է։ Լուսանկարն ուղեկցվում են Նորին Մեծությանն ուղղված շնորհավորանքներով և պատմություն այն մասին, թե ինչպես է նա դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 295 | 21.04.2022 / Մեծ Բրիտանիա, Եղիսաբեթ II


Գիտնականների միջազգային խումբն ահազանգում է, որ գլոբալ տաքացման ֆոնին հաճախակի դարձած հրդեհների պատճառով մինչև 2115 թվականը Եվրասիայում միլիոնավոր քառակուսի կիլոմետր անտառները կոչնչանան։ Արդեն իսկ ավելի քան 130 հազար քառակուսի կիլոմետր անտառները կամ վերանալու եզրին են կամ էլ բարձր ռիսկայնության գոտիներում են:

Мертвые деревья картинки, стоковые фото Мертвые деревья | Depositphotos

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Science of The Total Environment | Դիտումներ՝ 242 | 21.04.2022 / բնաշխարհ, Եվրասիա

Թուրքիայում 2023-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, ըստ «Գեզիջի» ընկերության հարցումների՝ 2-րդ փուլ լինելու դեպքում այս պահին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 47.2%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ հարցվածների 52.8%-ը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 250 | 21.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, սոցհարցումներ, Քեմալ Քըլըչդարօղլու

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցներն են։

Լուր / Տեսնել ավելին՝ ՍիվիլՆեթ | Դիտումներ՝ 280 | 21.04.2022 / պատժամիջոցներ, «Ռոստելեկոմ»

Վարիկոզը՝ ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացումը: Հետևյալ խորհուրդները կօգնեն, որպեսզի հիվանդությունն ամռանը չսրանա․ պետք է խուսափել բարձրակրունգ կոշիկներից-ցանկալի է կրել կրունկի միջին չափս ունեցող կոշիկներ։ Անհրաժեշտ է շատ ջուր խմել՝ 1.5-2.0լ: Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակով հեղուկներ, ջրազրկվում է, որի արդյունքում արյան մածուցիկությունը բարձրանում է, շրջանարությունը դանդաղում է և ստեղծվում է մեծ ծանրաբերնվածություն երակների վրա: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Doctors.am | Դիտումներ՝ 327 | 21.04.2022 / հիվանդություններ, վարիկոզ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին մեկնել Կիև, բայց այս այցը հնարավոր կլինի, երբ նա կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին, ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարո՞ղ է լինել առաջինը, եթե Մակրոնը վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 264 | 21.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ֆրանսիա-Ուկրաինա, Էմանուել Մակրոն

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ու ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը։ Ազգայնականների ջոկատների մնացորդները թաքնվել են «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 275 | 21.04.2022 / Սերգեյ Շոյգու, Վլադիմիր Պուտին, ռուս-ուկրաինական պատերազմ

Դավիթ Սեյրանի Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ: Մինչ այս նշանակումը,  Զաքարյանը եղել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ։

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 317 | 21.04.2022 / Քննչական կոմիտե, ՔԿ, Արգիշտի Քյարամյան


Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK) տվյալներով, 2021 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում է 84.680.273 մարդ, որից 22.738.300-ը երեխաներ են։ Երեխաների 51․3 տոկոսը տղաներ են, 48․7 տոկոսը՝ աղջիկներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 248 | 21.04.2022 / Թուրքիա, վիճակագրություն

Ընդունելության կարգում կատարված փոփոխության համաձայն, այս տարվանից սկսած՝ ընդունելության քննության տեսակներ են համարվում միասնական և ներբուհական քննությունները` ի տարբերություն նախկին կարգավորման, երբ սահմանված էին միասնական, ներբուհական և կենտրոնացված (բանավոր) քննություններ։ Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլևս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԳԹԿ | Դիտումներ՝ 281 | 21.04.2022 / ընդունելության քննություններ, բուհական


Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայի ամբողջ տարածքում տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք հիշեցնում են մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության մասին: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական. ազգային հիմքի վրա զանգվածային ոչնչացման արդարացում չի կարող լինել։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 268 | 21.04.2022 / Մոսկվա, Հայոց ցեղասպանություն, Հայաստան-Ռուսաստան

Քանդակագործության ազգային թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը ներկայացնում է իրավիճակը Գյումրիում Նժդեհի շուրջ։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 309 | 21.04.2022 / Գյումրի, Գարեգին Նժդեհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Լուր / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 282 | 21.04.2022 / դպրոցական, ԿԳՄՍ


Ուկրաինայի Խարկովի մարզի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանիչևը հայտնել է, որ իրավիճակի կայունացումից հետո տվյալ տարածքում հնրավոր է հանրաքվե անցկացվի՝ քաղաքական ապագայի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում որոշումն ընդունվում է բնակչության կողմից։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 200 | 21.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Խարկով

Ջոն Փաուլզ․ «- Մարդկային ցեղը՝ անհեթեթություն է։ Գլխավորը ՝ չդավաճանել ինքդ քեզ։ - Բայց, օրինակ, Հիտլերը ինքն իրեն չդավաճանեց։ - Ճիշտ է։ Չի դավաճանել. բայց միլիոնավոր գերմանացիներ դա արեցին՝ դավաճանեցին իրենք իրենց։ Սա է ողբերգությունը, ոչ թե այն, որ ոմն մեկը համարձակվեց դառնալ չարի ուղեկցորդը։ Փոխարենը միլիոնավոր մարդիկ չհամարձակվեցին անցնել բարու կողմը»։

История одной фотографии

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 258 | 21.04.2022 / Ադոլֆ Հիտլեր, դավաճանություն


Ստեփան Դանիելյան․ «Արևմուտքը գեներացնելով Ադրբեջանի հետ խախաղության պայմանագրի կնքման ու Արցախի հարցի վերջնական լուծման, այսինքն այն Ադրբեջանի կազմում թողնելը, հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը: Հիմա դրանում ով է մեղավոր: Իհարկե, Հայաստանի արևմտամետներն այդքան ուղեղ չունեին, որ գիտակցեին իրենց ամենօրյա քայլերի հետևանքները, սակայն իրենք նույնպես մեղավոր են դրանում ու կոկորդիլոսի արցունքներ թող չթափեն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 261 | 21.04.2022 / Ստեփան Դանիելյան, արևմտամետներ

Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի։ Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 246 | 21.04.2022 / Իսրայել, ՀԱՄԱՍ, Պաղեստին

Զապորոժյեի մարզի Տոմկակ քաղաքում Ուկրաինայի ուժայինները «Տոչկա-Ու» հրթիռային համալիրով հարված են հասցրել մասնավոր թռչնաֆաբրիկային։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ սա նման առաջին դեպքը չէ․ Տոմկակում, որը մարտի սկզբից վերահսկվում է ռուս զինվորականների կողմից, Ուկրաինայի զինված ուժերը ավելի վաղ ֆերմերային տնտեսություն են ավերել։շ

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 238 | 21.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Ֆրանսիայի ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լը Պենի նախագահական քարոզարշավը կառուցված է այն համոզմունքի վրա, որ Ֆրանսիայի ինքնիշխանությունը չի կարող գոյակցել ԵՄ իշխանությունների հետ։ Կարո՞ղ է արդյոք շաբաթավերջին Լը Պենի հաղթանակը դառնալ Եվրամիության հուղարկավորության մի օղակ։

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 287 | 21.04.2022 / Մարին Լը Պեն, Ֆրանսիա
« 1 2 ... 72 73 74 75 76 ... 115 116 »
ԴԵՊԻ ՎԵՐ