10:21, 28.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում մարտ ամսին արձանագրված սրացումից հետո առաջին անգամ հանդիպեցին։  Բանակցությունների վայրը դարձել Բրյուսելն էր, իսկ միջնորդը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Փորձագետները միաբերան պնդում են՝ ԵՄ-ն հավակնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդի դերին ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» հետ կապված Ղարաբաղի համար ամենևին ժամանակ չունի։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 255 | 07.04.2022 / Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել

Մեծ յոթնյակի (G7) պետությունները ռուսական բանկերի դեմ նոր են նախապատրաստում։ Մասնավորապես, համաձայնացվել են ռուսական նավթի, գազի ու ածխի ներկրումից հրաժարվելու ժամկետները։ Մեծ Բրիտանիան Մեծ յոթնյակի գործընկերներին կոչ է արել նաև փակել նավահանգիստները ռուսական նավերի համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ հանդիպելու են G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները։ 

Լուր / Տեսնել ավելին՝ The Telegraph | Դիտումներ՝ 242 | 07.04.2022 / Մեծ յոթնյակ, G7

«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 234 | 07.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին Մոգիլևիչը ներգրավված է եղել «հազարավոր ներդրողներին խաբելու մի քանի միլիոն դոլար արժողությամբ սխեմայի մեջ», որն իրագործվել է Նյութաունում տեղակայված գրասենյակի օգնությամբ։ Ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ հազարավոր ներդրողներ կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 263 | 07.04.2022 / Սերգեյ Շնայդեր, ՀԴԲ, Սեմյոն Մոգիլևիչ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառել է. «Նախկինում, աշխարհակարգի քաղաքական և տնտեսական վերափոխումների ընթացքում, մեր երկրին միշտ կարողացել են այդ գործընթացներից տարբեր սցենարներով, խաղերով ու ծուղակներով զերծ պահել։ Հուսով եմ, որ այս անգամ մենք նույն սյուժեում չենք հայտնվի։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան բաց թողնի այս պատմական հնարավորությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 239 | 07.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, Նոր աշխարհակարգ


1995 թ. այս օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարություն է տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` կողմերից պահանջելով քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել` առանց նախապայմանների:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 265 | 07.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 7

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի «չափահաս երեխաների» նկատմամբ, Սերգեյ Լավրովի կնոջ և դստրերի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մի շարք անդամների դեմ։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 258 | 07.04.2022 / Վլադիմիր Պուտին, անձնական պատժամիջոցներ, Սերգեյ Լավրով

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը (World Health Day): Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով` կենտրոնացնելով ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | 07.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 7

Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից 43 Եվրապատգամավոր նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին։ Եվրապատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 247 | 07.04.2022 / էթնիկ զտումներ, Ժոզեփ Բորրելի, Շառլ Միշել


Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: «Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում` Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի: Հայաստանում  ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը` Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 283 | 07.04.2022 / Հայաստանյան տոներ, ապրիլի 7

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Մատիաս Բլյուբաում:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 245 | 07.04.2022 / Գաբրիել Սարգսյան, Եվրոպական առաջնություններ

Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 226 | 07.04.2022 / Շառլ Միշել, հայ-ադրբեջանական բանակցություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել: Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 257 | 07.04.2022 / ապրիլի 7, Բոլոր գուշակությունները


Երկու դար առաջ զինվորական հեռադիտակները հիմնված էին ուղղակի օպտիկական հանգույցի վրա,  պրիզմայով հեռադիտակները սկսեցին թողարկվել միայն 20-րդ դարում: Պրիզմաները պատկերները դարձնում էին ավելի տեսանելի, հետևաբար, մարտական և հետախուզական գործողությունների ժամանակ ավելի հարմար են կիրառման համար: Դա թույլ է տալիս հեռադիտակը արդյունավետ գործածել նաև անբերանպաստ պայմաններում՝ անձրև, բարձր խոնավություն և այլն։ Այսօր զինվորական հեռադիտակների ամենահայտնի մոդելները՝ գիշերային տեսողության սարքերն են: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 247 | 06.04.2022 / ռազմական պարագաներ


Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ավելի վաղ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 272 | 06.04.2022 / Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, հայ-ադրբեջանական բանակցություններ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ներկայացուցիչը հայտնել է, որ եթե ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը շարունակի խախտել կազմակերպության էթիկայի կանոնները, ապա նրա դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել։ Նշենք, որ ՖԻԴԵ-ն 6 ամսով որակազրկել էր Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը հրապարակայնորեն աջակցելու համար՝ շախմատային թագի հավակնորդին զրկելով մրցաշարում հանդես գալուց։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 257 | 06.04.2022 / ՖԻԴԵ, Սերգեյ Կարյակին


Երգիչ The Weeknd (Էյբել Տեսֆայե) ցանկանում է հրաժարվել իր ազգանունից, ինչը ժամանակին արել են Մադոննան, Շերը և Փրինսը: Երաժիշտը նշել է, որ իր ներկայիս կեղծանունը նույնպես կարող է փոփոխության ենթարկվել։

The Weeknd | Biography, Songs, Albums, & Facts | Britannica

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 232 | 06.04.2022 / երգիչ, The Weeknd

Չինաստանը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային մեղադրել է«Ասիական-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ»-ի ստեղծման մեջ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ՝ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հիպերձայնային հրթիռների համատեղ մշակման մասին որոշման: Նրա խոսքով՝ այդ քայլը ոչ միայն կբարձրացնի միջուկային զենքի տարածման վտանգը և կապակայունացի չտարածման գլոբալ ռեժիմը, այլև կուժեղացնի սպառազինությունների մրցավազքն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կխաթարի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Նա հավելել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները պետք է շատ զգոն լինեն այդ քայլի նկատմամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 292 | 06.04.2022 / Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, ԱՄՆ, ՆԱՏՕ

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են կաղամարները քողարկվում՝ փոխելով գույնը։ Կաղամարներն, որպես կանոն, ապրում են բաց օվկիանոսում, նրանց դժվար է պահել անազատության մեջ, և նախկինում նրանց մասնակցությամբ նման փորձարկումներ չեն արվել։

 
Տեսնել ավելին՝ Nature | Դիտումներ՝ 250 | 06.04.2022 / ծովային կենդանիներ


2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար: Այսքան հրատապ ընդունվող օրենսդրության հատվածային փոփոխությունը չի լուծում եղած խնդիրները, այլ գործիք է՝ ապագայում համանման իրավիճակը նույն՝ ոչ քաղաքական եղանակով լուծելու համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՔԱՎ | Դիտումներ՝ 265 | 06.04.2022 / ՏԻՄ, օրինաշինություն
« 1 2 ... 89 90 91 92 93 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ