20:23, 11.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: ՀՖՖ-ն սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումովընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 231 | 12.04.2022 / Հայաստանի հավաքական


2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է  բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ | Դիտումներ՝ 332 | 12.04.2022 / սոցիալական, ՊՆ

Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացների պարգևատրման արարողության ժամանակ։
«Կշարունակենք ստեղծել նոր սերնդի տրանսպորտային տիեզերանավ, ինչպես նաև միջուկային տիեզերական էներգետիկայի տեխնոլոգիաներ։ Անկասկած այս ասպարեզում ունենք միանգամայն հստակ առավելություններ», - ընդգծել է Պուտինը։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 290 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, տիեզերական տեխնոլոգիաներ, «Լուսնային ծրագիր», տիեզերական ծրագրեր


Գերմանիայում մարտ ամսվա տվյալներով, տարեկան սղաճի ցուցանիշը հասնել է 7․3 տոկոսի, ինչը համարվում է պատմական ռեկորդ։ Վերջին անգամ դրան մոտ ցուցանիշ արձանագրվել է 1992 թվականի մարտ-մայիս ամիսներին, երբ սղաճը կազմել է 6․2 տոկոս։ Գերմանիայում արագացել է նաև սպառողական ապրանքների գնաճը` 5․5 տոկոսից հասնելով 7․6 տոկոսի։

Լուր / Տեսնել ավելին՝ Reactor | Դիտումներ՝ 246 | 12.04.2022 / տնտեսական ճգնաժամ, Գերմանիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի, Արաբական  Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Նշված ուղղություններով արդեն իսկ  քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNNTurk | Դիտումներ՝ 204 | 12.04.2022 / Մևլութ Չավուշօղլու

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին: «Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում անհնար է։ Վերջին շաբաթների ընթացքում մենք կասեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք բիզնեսը և գիտահետազոտական ​​գործունեությունը Ռուսաստանից դուրս ենք տեղափոխում: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից դուրս գալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 209 | 12.04.2022 / պատժամիջոցներ, Nokia

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունն ուղղված է Դոնբասի բնակչությանն օգնելուն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողութան նպատակներն ու խնդիրները անկասկած կկատարվեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 214 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, «Հատուկ գործողություններ»


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը  Նիկոլ Փաշինյանից և գործադիր իշխանությունից պահանջում է Հայաստանի ու Արցախի հարաբերություններում վերանայել աշխատանքային գործիքակազմը։ «Պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները», - հայտարարել է Արսենյանը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am | Դիտումներ՝ 251 | 12.04.2022 / ԱԺ, Հայաստան-Արցախ, Գուրգեն Արսենյան

ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 268 | 12.04.2022 / տարերքներ

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 240 | 12.04.2022 / Ռաֆայել Գևորգյան, ֆինանսական օգնություններ, Հայաստան-Գերմանիա

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ «Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 243 | 12.04.2022 / ղարաբաղյան հակամարտություն, Մինսկի խումբ

Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ: Այս մասին տեղեկություն է տարածում Բաթումիի քաղաքապետարանը։ Ըստ տեղեկության՝ վնասվել են նաև ավտոբուսների մի քանի կանգառներ։ Ծառերի ընկնելու պատճառով մի քանի փողոցներով երթևեկությունը խաթարվել է։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 269 | 12.04.2022 / Բաթումի, տարերքներ


ԱՄՆ-ի ու Հնդկաստանի ռազմական գերատեսչությունները մինչև տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում: Այս մասին, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը«Մենք հանձնառու ենք մինչև այս տարվա վերջ նոր պաշտպանական փոխանակություն գործարկելու մեր տիեզերական հրամանատարության և Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալության միջև»,- ասել է Օսթինը։

Լուր / Տեսնել ավելին՝ BB-CNtv | Դիտումներ՝ 273 | 12.04.2022 / տիեզերքի ռազմականացում, ԱՄՆ-Հնդկաստան, Լլոյդ Օսթին

2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճն ունի հետևյալ պատկերը․ հացը և հացամթերքը թանկացել են 10%, սուրճը՝ 13-15%, միսը՝ 15-20%, ծխախոտը՝ 10%, բուսական յուղը թանկացել է 48-52%, շաքարավազը՝ 50%, կաթնամթերքը 25%, միրգը՝ 25-30%, բանջարեղենը թանկացել է  10-15%, սխտորը թանկացել է 100%, ալյուրը՝ 12,5%, խմիչքը՝  10-13%, ոչ պարենային ապրանքները թանկացել են  15-20%

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 245 | 12.04.2022 / գնաճ, սոցիալական

Բելգիան մտադիր է վերսկսել Կիևում իր դեսպանատան աշխատանքը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սոֆի Ուիլմսը։ Դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակվել էր մարտին, անձնակազմը տարհանվել էր՝ Ուկրաինյում ռուսական զորքերի լայնամասշտաբ օպերացիայի մեկնարկից հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ The Brussels Times | Դիտումներ՝ 231 | 12.04.2022 / Ուկրաինա, Բելգիա


Հայաստանում ապրիլի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422691-ի: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից ահացածների թիվը 8621 է:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 226 | 12.04.2022 / կորոնավիրուս

Ռազմավարական հաղորդակցությունների ուկրաինական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանը Մարիուպոլում խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ քիմիական զենք է կիրառել: Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ չեն հաստատում Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները՝ ստուգելով դրանց իսկությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 207 | 12.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 282 | 12.04.2022 / դպրոցական, ԿԳՄՍ

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 221 | 12.04.2022 / Ֆուտզալ, Հայաստանի հավաքական


Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 228 | 12.04.2022 / Ուկրաինա-Թուրքիա, Ուկրաինական ճգնաժամ
« 1 2 ... 87 88 89 90 91 ... 118 119 »
ԴԵՊԻ ՎԵՐ