14:07, 11.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ԱՄՆ իշխանությունները 50 հազար դոլար պարգևավճար են խոստացել Նյու Յորքի մետրոյում երեկ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողի մասին տեղեկություն հայտնողին։ Դեպքը տեղի էր ունեցել Բրուկլինի մետրոյի կայարաններից մեկում։ Միջադեպի հետևանքով տուժել էր 24 անձ։ Ներկայում իրավապահները փնտրում են կասկածյալին՝ 62-ամյա սևամորթ տղամարդու, որը «Գլոկ» ատրճանակից արձակել էր 33 կրակոց։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 228 | 13.04.2022 / միջադեպեր

Սկանդալային միջադեպ է գրանցվել Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության «Նովա Վենեցիա» - «Դեսպորտիվա Ֆերրովիարիա» թիմերի հանդիպման ժամանակ։ Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն վազելով մտել է խաղադաշտ և գլխով հարվածել է կողային կին մրցավար Մարսիելա Նետտոյի դեմքին։

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 262 | 13.04.2022 / Բրազիլիա, ֆուտբոլ, սկանդալներ


Սուրբ Յարութեան տօնէն առաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը ստիպուած է սոյն յայտարարութ Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook.com | Դիտումներ՝ 253 | 13.04.2022 / Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Այսօր՝ ապրիլի 13-ին հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայ կիսաեզրափակիչի ևս երկու մասնակից։ 1/4-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում կմրցեն «Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգերը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Տեղեկություն / Դիտումներ՝ 247 | 13.04.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 224 | 13.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


2004 թվականի այս օրը իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին և էլեկտրաշոկերով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով հարձակվեց նրանց վրա։ Առաջին անգամ իշխանությունն այստեղ փորձարկեց ցուցարարներին հետապնդելու և ծեծելու մշակույթը։ Բռնության ենթարկվեցին լրագրողներ, որոնց անձամբ թիրախավորում էր փոխոստիկանապետ Հովաններ Վարյանը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 13.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 13, Հայկական իրադարձություններ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան կողմին ապատեղեկատվություն չտարածել և ակտիվացնել սեփական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: «Կոչ ենք անում Վաշինգտոնին հրաժարվել ապատեղեկատվություն տարածելուց։ Փոխարենը գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը»,- ասված է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում։ Նշվում է, որ ամերիկյան զինանոցի այս տիպի սպառազինություննն իրական սպառնալիք են մարդկությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 255 | 13.04.2022 / քիմիական զենք, Ռուսաստան-ԱՄՆ


Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը (Plant Appreciation Day) նշվում է ամեն տարի ապրիլի 13-ին: Բույսերը մեր ընկերներն ու գործընկերներն են: Մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Բույսերը կլանում են ածխաթթու գազը և թթվածին են առաջացնում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 250 | 13.04.2022 / ապրիլի 13, Միջազգային օրեր


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է արտահայտված այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 247 | 13.04.2022 / Հայաստան-Արցախ, խաղաղապահ զորախումբ

Ռուսաստանում այսօր նշում են «Անխռով ոգու հետ հաղորդակցման օրը»։ Ոգու խաղաղության համար փոքր ինչ հանգիստ գտնելու իսկական ժամանակն է։ Ասենք, հրավիրել նրան միասին հետաքրքիր գիրք կարդալու։ Կամ նստել մոմերի շուրջ: Նա սիրում է խաղալ երեխաների, կենդանիների հետ, կարողանում է խոսել թռչունների հետ և պատրաստել հրաշալի շոկոլադ: Այդ ոգուն բավականին հեշտ է կանչելը՝ պարզապես պետք է հետաձգել բոլոր անօգուտ գործերը, զբոսանքի ուղարկել բոլոր տագնապալի մտքերը և օդափոխել հոգին մռայլ վախերից։ Եվ Անխռովության բարի ոգին անպայման կգա, նույնիսկ երբ շուրթերին մոտեցնեք թարմ թեյի կամ սուրճի բաժակը:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 13.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 13, ազգային տոներ

Ապրիլի 13-ը համարվում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը  (World Rock-n-Roll Day)։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում: Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկո Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոք-ն-ռոլ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 258 | 13.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 13

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Երազները շուտով կկատարվեն։ Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։ Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Ապաքինման համար բարենպաստ օր է։ Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, թխվածքաբլիթներ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 237 | 13.04.2022 / Բոլոր գուշակությունները, ապրիլի 13

«Бук-М1» զենիթային համալիրը սկսել է ավելի հաճախակի կիրառվել ռուս-ուկրաինական պատերազմում։ «Бук-М1»-ի հրթիռը կարող խոցել մինչև 19g ծանրաբեռնված մանևրող թիրախները 3,5-ից մինչև 32 կմ հեռավորության վրա՝ 25 մետրից մինչև 20 կիլոմետր բարձրության վրա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 244 | 12.04.2022 / Бук-М1, հրթիռ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Ասկերանում հայտարարել է, թե պետք է հասկանանք ինչ է սպասվում մեզ, քանի որ թևակոխում ենք ծանր, նոր փուլ՝ կապված  ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով, որը կարող է խախտել  տարածաշրջանը։  Հարությունյանը այցելել է նաև Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 265 | 12.04.2022 / Արցախյան խնդիր, Արայիկ Հարությունյան


Սեռական կյանը գրագետ կազմակերպելուն ուղղված խորհուրդներ armenlur-ի «Նա & Նէ» բաժնում՝ պահպանակի oգտագործման սխալների մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 286 | 12.04.2022 / նա & նե, սեռական կյանք

ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում։ Խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում և ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 234 | 12.04.2022 / ՆԱՏՕ, Օդեսա

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Հովսեփյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 297 | 12.04.2022 / Աղվան Հովսեփյան, կոռուպցիա

Գիտնականները, ուսումնասիրելով Չուկոտկայի, այսպես կոչված, «գարշահոտ» կետերի յուրահատուկ հոտի պատճառը՝ ծովային հսկանների մաշկի նմուշներում հայտնաբերել են ծանր ազոտի շատ ավելի քիչ քանակ, քան դա սովորական առանձնյակների մոտ է։ Երույթն այս կարող է լինել լյարդի հիվանդության կամ կերի առանձնահատկությունների հետևանք։ Այս կետերի միսն ուտելու համար ոչ պիտան է և կարող է առաջացնել մարսողության խանգարում:

Представители Чукотки примут участие в работе международной группы по китобойному промыслу

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ нацпарк "Берингия" | Դիտումներ՝ 253 | 12.04.2022 / կետեր, կենդանական աշխարհ


Այսօր լրագրողների հետ զրուցում, արձագանքելով դրոշը խորհրդանիշ է դիտարկմանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը նյարդայնացած արձագանքել է․ «Խորհրդանիշ է՝ բերեք գլխիս տնկեք։ Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե՝ որտեղ հասնում է»։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 263 | 12.04.2022 / Հակոբ Ասլանյան, անմեղսունակ քաղաքականություն, ՔՊ-ականներ

Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքեր փոխանակել հումանիտար հարցերի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Minval.az | Դիտումներ՝ 252 | 12.04.2022 / խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան
« 1 2 ... 86 87 88 89 90 ... 118 119 »
ԴԵՊԻ ՎԵՐ