02:52, 28.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Յոթի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի միջուկային օբյեկտներում միջադեպերի հնարավորության պատճառով: «Մենք խորն անհանգստություն ենք հայտնում Ռուսաստանի կողմից (Ուկրաինայում) միջուկային օբյեկտների նկատմամբ եւ այլ գործողությունների բռնի վերահսկողություն հաստատելու կապակցությամբ: Դա զգալիորեն մեծացնում Է միջուկային վթարի կամ միջադեպի ռիսկը, ինչն սպառնում Է Ուկրաինայի, ինչպես նաև հարևան պետություններին ու ամբողջ միջազգային հանրակցությանը»,- ասված է G7-ի հայտարարության մեջ

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 225 | 07.04.2022 / G7, Մեծ յոթնյակ, Յոթի խումբ

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները: Մասնավորապես, գերեզմանատանը տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործով վկա անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել են խոշոր չափերով կաշառք: Նախաքննությունը շարունակվում է:

Լուր / Տեսնել ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 333 | 07.04.2022 / կոռուպցիա


Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Դաշինքին՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին հրավիրելու համար, ինչը Վրաստանին Դաշինքի աջակցության ևս մեկ ձևերից է։Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 222 | 07.04.2022 / Յենս Ստոլտենբերգ, Իլիա Դարչիաշվիլի

Հայաստանում կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) թիվը 2018 թվականին կազմել է 4600, իսկ 2021 թվականին՝ 8140 (աճը՝ 177 տոկոսով), տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (նույնասեռականներ, ՏՍՏ) թիվը 2018-ին՝ 16.100, 2021-ին՝ 22.716 (աճը՝ 150 տոկոսով), տրանսգենդեր անձանց (ՏԳ) թիվը 2018-ին՝ 150, 2021-ին՝ 1.015 (աճը՝ 676 տոկոսով), թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ներարկող թմրամոլների, ԹՆՕ) 2018-ին՝ 8.900 տղամադր/105 կին, 2021-ին՝ 13.712 տղամարդ/398 կին (տղամարդկանց մոտ աճը՝ 154 տոկոսով, կանանց մոտ աճը՝ 379 տոկոսով):

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 310 | 07.04.2022 / տրանսգենդերներ, վիճակագրություն

Բռնապետի առաջին խնդիրը քաղաքացիներին մշտապես ինչ-որ պատերազմի մեջ ներքաշելն է, որպեսզի ժողովուրդը առաջնորդի կարիք ունենա։ Իսկ եթե նա որևէ մեկին կասկածի ազատ մտածելու և իր իշխանությունը մերժելու համար, ապա կոչնչացնի նման մարդկանց՝ պատրվակով, թե իբր նրանք դավաճանել են հայրենիքին՝ անցնելով թշնամու կողմը։ Պլատոն. «Պետություն»

In conversation: Verity Harte on a decade-long project devoted to reading Plato's 'Republic' | YaleNews

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Classics | Դիտումներ՝ 262 | 07.04.2022 / բռնապետ, Պլատոն

ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 44-ը  չզեկուցվող, ևս մեկ հարց գաղտնի է:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 312 | 07.04.2022 / կառավարության նիստ


Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու որոշումը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հասկանալի է, որ սա շատ ու շատ երկար գործընթաց է, բայց նման փաստաթղթի կնքման առաջխաղացումն ինքնին դրական փաստ է և ողջունելի»,- ասել է Պեսկովը։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 211 | 07.04.2022 / Կրեմլ, Դմիտրի Պեսկով

Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ուկրաինայում վերջին զարգացումներին։ Մասնավորապես, ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին Չավուշօղլուն ասել է. «Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջընթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրին դրական մթնոլորտը։ Ամեն դեպքում լիահույս ենք և զգուշավոր լավատես։ Ճիշտ է, դժվար հարցեր կան, բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, և Թուրքիա անում է ամեն հնարավորը»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 234 | 07.04.2022 / Մևլութ Չավուշօղլու

Արցախի բռնազավթված տարածքներում ականների պայթյունից սպանվել է 37 և վիրավորվել 160 ադրբեջանցի։ Ադրբեջանի զինուժը թուրքական բանակի սակրավորների ստորաբաժանման օգնությամբ ականազերծման աշխատանքներ է անում Արցախի բռնազավթված տարածքներում և հարակից շրջաններում։ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչև օրս ականազերծվել է 23.000 հեկտար մակերեսով գոտի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Anadolu | Դիտումներ՝ 248 | 07.04.2022 / բռնազավթված տարածքներ


Ռուսաստանի նկատմամբ  պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող Է հրապարակվել արդեն այսօր կամ ուրբաթ օրը: «Այժմ ընթանում Է այն անձանց և սեկտորների ցուցակի լարված քննարկումը, որոնց վերաբերելու են պատժամիջոցները։ Այսօր երեկոյան, ամենաուշը վաղը պատժամիջոցների 5-րդ փաթեթը կհարապարակվի»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 261 | 07.04.2022 / Ժոզեպ Բորելը, պատժամիջոցներ

Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։ «Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են»,- ասել է նա։

Танкисты Народной милиции ДНР на танке Т-72 на одной из улиц Мариуполя - РИА Новости, 1920, 07.04.2022

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 235 | 07.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Մարիուպոլ


Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Լուր / Տեսնել ավելին՝ Armsport | Դիտումներ՝ 233 | 07.04.2022 / Հովհաննես Համբարձումյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության հարցը կդրվի քվեարկության։ ԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ Ռուսաստանը հանվի Խորհրդից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Ռուսաստանին ՄԻԽ-ից հանելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ձայների երկու երրորդը։

Լուր / Տեսնել ավելին՝ The Times of Israel | Դիտումներ՝ 233 | 07.04.2022 / Մարդու իրավունքներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | Դիտումներ՝ 268 | 07.04.2022 / սահման


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Վրաստանին աջակցող օրինագիծը։ Այն ստացել է երկկուսակցական լիակատար աջակցություն։ Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ օրինագծի քննարկման ժամանակ վերահաստատվել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Վրաստանին, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ֆոնին։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 250 | 07.04.2022 / օրինագիծ, Ներկայացուցիչների պալատ

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կբխի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից, ինչպես նաև կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու գնել գոյություն ունեցող մարտական ​​ինքնաթիռների համար։ Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում վաճառքի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց՝ հայտարարելով, որ այն պետք է զենքի վաճառքի ստանդարտ գործընթաց անցնի:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 241 | 07.04.2022 / ռազմական ինքնաթիռ, F-16, կործանիչ

Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 160,1 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում Է 4 638: Երկրում համաճարակային իրադրությունը մնում Է բարդ: 

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 270 | 07.04.2022 / COVID-19, կորոնավիրուս


Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8 տոկոս: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մարտին, փետրվար ամսվա համեմատ, թանկացել է 2.3 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ. մարտին, փետրվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով: Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջևանում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Վիճակագրական կոմիտե | Դիտումներ՝ 323 | 07.04.2022 / գնաճ, սոցիալական

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 241 | 07.04.2022 / Լարս


Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև տարաձայնություններ են առաջացել կապված Ռուսաստանի նկատմամբ հետագա քաղաքականության հետ։ Մասնավորապես, Մերձբալթյան երկրները անհրաժեշտ են համարում ամբողջությամբ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ և«ծնկի բերել Ռուսաստանին»։ Բացի այդ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանի հետ երկխոսությունն անվանել է անիմաստ, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը «մեռած» է որակել Ռուսաստան–ՆԱՏՕ 1997 թվականի հիմնարար ակտը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 226 | 07.04.2022 / ՆԱՏՕ, ռուս-ուկրաինական պատերազմ
« 1 2 ... 88 89 90 91 92 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ