02:35, 28.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հաղթանակը կարելի կլինի համարել վերադարձը այն կետին, որը եղել է մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը, ինչպես նաև ուկրաինական տարածքների ժամանակավոր օկուպացման վերաբերյալ հետագա բանակցությունների հստակ ըմբռնումը: Այս մասին հայտարարել է մասին հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 240 | 05.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին։ «Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 247 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Մեդվեդև


Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2․5 միլիոնը:
Երեկ՝ ապրիլի 4-ին, սահմանապահ պահպանության աշխատակիցները ձևակերպել են 18․5 հազար ժամանող, ինչը 17 տոկոսով քիչ է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատությամբ (22․3 հազար): 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 226 | 05.04.2022 / փախստական, փախստականներ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Տոր» մարտավարական զենիթահրթիռային համակարգի անձնակազմի կողմից Ուկրաինայի ԶՈՒ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի ոչնչացման կադրերը։ Ըստ հաղորդագրության՝ մարտական հերթապահության ընթացքում հայտնաբերվել է 20 օդային թիրախ։ «Տոր» հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկային իրավասու գործողությունների արդյունքում բոլոր թիրախները վերցվել են ուղեկցության և ոչնչացվել։ Դրանց թվում են յոթ «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

Լուր / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 210 | 05.04.2022 / բայրաքթար

Սա գիտա-ֆանտաստիկ ֆիլմ չէ։ Սա Չունցին քաղաքն է։ Նայեք ցնցող տեսարաններին, որոնք վաղ առավոտյան աշխատանքի գնալիս ուղեկցում այս քաղաքի ուղևորներին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 209 | 05.04.2022 / տեսարժան աշխարհ

Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը: Լեո

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 252 | 05.04.2022 / Լեո, Ավետիք Իսահակյան


ԱՄՆ-ը մարտի կեսերին գաղտնի հիպերձայնային զենք է փորձարկել, որպեսզի  թույլ չտա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։ Սպիտակ տունը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում՝ խուսափելով քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չհիմնավորված էսկալացիայի։ Նույն պատճառով ամերիկացի պաշտոնյաները երկու շաբաթ լռել են հիպերձայնային հրթիռի վերջին փորձարկման մասին։

In this August 8 file photo, a B-52H Stratofortress assigned to the 419th Flight Test Squadron takes off from Edwards Air Force Base, California.

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 243 | 05.04.2022 / ռազմական ավիացիա

«Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 227 | 05.04.2022 / Ուկրաինա, Վրաստան

The New York Times-ը հրապարակել է Ուկրաինայի Բուչա քաղաքի արբանյակային լուսանկարները։ Դրանցում երևում է, որ փողոցներում խաղաղ բնակիչների դիերը հայտնվել են մինչև քաղաքուից  ռուսական զորքերի հեռանալը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Բուչայում կատարվածից հետո Պուտինը պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ։

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 203 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 276 | 05.04.2022 / երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Հիշեցնենք, որ  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ԱԻՆ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 302 | 05.04.2022 / կալանավորում, Անդրանիկ Փիլոյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ «Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհետ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-ասված է հաղորդագրությունում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանտուն | Դիտումներ՝ 254 | 05.04.2022 / ԱՄՆ դեսպանտուն

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կրճատել է իր անձնակազմը Ռուսաստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպան հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ դեպի Մարս առաքելության հարցում։ Իր հերթին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո կկարողանա ինքնուրույն իրականացնել առաքելությանը դեպի Մարս։

Լուր / Տեսնել ավելին՝ SpaceNews | Դիտումներ՝ 251 | 05.04.2022 / պատժամիջոցներ, NASA

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 243 | 05.04.2022 / կորոնավիրուս


«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,-  ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky Sports | Դիտումներ՝ 244 | 05.04.2022 / Ուեյն Ռունի, Կրիշտանու Ռոնալդո, «Մանչեսթեր Յունայթեդ»

Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 369 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

Ամեն տարի այս օրը ԱՄՆ-ում նշվում է մի տոն՝ ի պատիվ հանրահայտ տաք խմիչքի՝ գլինտվեյնի, որը դարեր շարունակ օգտագործվել է հատկապես ձմռան ամիսներին։ Գլինտվեյնը տաք ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված կարմիր գինուց: Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ: Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ: Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 282 | 05.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 5


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մամուլի ասուլիս է անցկացրել, երբ ապրիլին Անվտանգության Խորհրդում նախագահող Մեծ Բրիտանիան մեկ օրում երկու անգամ մերժել է Բուչեի իրադարձությունների վերաբերյալ նիստ կազմակերպելու ռուսական հարցումները: Ճեպազրույցի ընթացքում դեսպանը լրագրողներին ներկայացրել է ուկրաինական քաղաքում սադրանքի բեմականացման վկայությունները, ինչպես նաև մեկնաբանել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ քվեարկություն նախաձեռնելու Վաշինգտոնի և Լոնդոնի մտադրությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Новости mail.ru | Դիտումներ՝ 204 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վասիլի Նեբենզյա


Ուկրաինայում գործողության ընթացքում, իբր, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին զրպարտությունները ոչ մի ռացիոնալ հիմք չունի, նման սպառազինությունների օգտագործման չափանիշները ոչ մի կերպ չեն վերաբերում Ուկրաինայում ծավալվող սցենարին։ Հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի զինաթափման հարցերով հանձնաժողովի նստաշրջանում։

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 220 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, միջուկային սպառնալիք, Դմիտրի Պոլյանսկի

Մոսկվան հուսով է, որ Կիևը կհետևի իր ազգային շահերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում, սակայն ականջալուր չի լինի «հետին խորհրդականներին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կբացահայտի Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված ֆեյքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ People's Daily, China | Դիտումներ՝ 231 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ
« 1 2 ... 92 93 94 95 96 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ