13:19, 11.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Երգիչ The Weeknd (Էյբել Տեսֆայե) ցանկանում է հրաժարվել իր ազգանունից, ինչը ժամանակին արել են Մադոննան, Շերը և Փրինսը: Երաժիշտը նշել է, որ իր ներկայիս կեղծանունը նույնպես կարող է փոփոխության ենթարկվել։

The Weeknd | Biography, Songs, Albums, & Facts | Britannica

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 236 | 06.04.2022 / երգիչ, The Weeknd

Չինաստանը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային մեղադրել է«Ասիական-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ»-ի ստեղծման մեջ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ՝ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հիպերձայնային հրթիռների համատեղ մշակման մասին որոշման: Նրա խոսքով՝ այդ քայլը ոչ միայն կբարձրացնի միջուկային զենքի տարածման վտանգը և կապակայունացի չտարածման գլոբալ ռեժիմը, այլև կուժեղացնի սպառազինությունների մրցավազքն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կխաթարի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Նա հավելել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները պետք է շատ զգոն լինեն այդ քայլի նկատմամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 296 | 06.04.2022 / Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, ԱՄՆ, ՆԱՏՕ

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են կաղամարները քողարկվում՝ փոխելով գույնը։ Կաղամարներն, որպես կանոն, ապրում են բաց օվկիանոսում, նրանց դժվար է պահել անազատության մեջ, և նախկինում նրանց մասնակցությամբ նման փորձարկումներ չեն արվել։

 
Տեսնել ավելին՝ Nature | Դիտումներ՝ 252 | 06.04.2022 / ծովային կենդանիներ


2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար: Այսքան հրատապ ընդունվող օրենսդրության հատվածային փոփոխությունը չի լուծում եղած խնդիրները, այլ գործիք է՝ ապագայում համանման իրավիճակը նույն՝ ոչ քաղաքական եղանակով լուծելու համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՔԱՎ | Դիտումներ՝ 269 | 06.04.2022 / ՏԻՄ, օրինաշինություն

75 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որ խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր ակնկալում։ Նրա անհատականությունն այնքան մեծ է, որ առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը», – գրել է Վոլոդինը։

Минздрав: Состояние Жириновского оценивается как стабильное

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 290 | 06.04.2022 / Վլադիմիր Ժիրինովսկի

Քնի ժամանակ մարմնի շարժումները չգիտակցված են: Մենք չենք կարող դրանք կառավարել: Ըստ մարդու քնած դիրքի` կարելի է որոշակի հետաքրքիր տվյալներ իմանալ նրա մասին: Գիտական հետազոտությունները բացահայտել են քնելու չորս հիմնական դիրք՝  էմբրիոնալ, կիսաէմբրիոնալ, փորի, և մեջքի։

Что говорит поза во сне о твоем характере, если вы любите спать на животе, то... - BlogNews.am

Ազդագիր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 288 | 06.04.2022 / հոգեբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ | Դիտումներ՝ 245 | 06.04.2022 / Թուրքիա-Ադրբեջան, Մևլութ Չավուշօղլու, Ջեյհուն Բայրամով


Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանին ընտրվել են քաղաքապետ պաշտոնում: Քասախյանը փոխարինել է Պաուլա Դիվայնին։ Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 349 | 06.04.2022 / Գլենդելի քաղաքապետ, Արդաշես Քասախյան

Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան տանուլ տա Ռուսաստանի հետ պատերազմում, այդ պատճառով էլ կշարունակի սպառազինություն տրամադրել Կիևին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ 1 մլրդ եվրոն, որը Եվրամիությունը հատկացրել է Ուկրաինայի զինված ուժերին, «այնքան էլ զգալի գումար չէ՝ հաշվի առնելով, թե որքան է ԵՄ-ն ամեն օր ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու համար»։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 219 | 06.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ժոզեպ Բորել

Սյունիքի Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերվել են տղամարդու դի։ Փրկարարները դին  դուրս են բերել գետից։ Ըստ աղբյուրի՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ 44-ամյա Էդիկ Փ․-ն է, որն, ըստ նախնական տեղեկության, այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 257 | 06.04.2022 / անհետ կորած, դի

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ: Մասնակիցները, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, կստանան ֆինանսական ամսական հավելյալ օժանդակություն` իրենց կեցության ծախսերը հոգալու համար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Դասավանդի՛ր, Հայաստան | Դիտումներ՝ 301 | 06.04.2022 / ուսուցիչներ, դասավանդում

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդություն է ստացել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով նախաձեռնող խումբ գրանցելու համար: Նախագահ Անատոլի Բիբիլովը հայտնել է, որ նախաձեռնող խումբը մեկ ամսվա ընթացքում պետք է հավաքի 2000 ստորագրություն։ Նա նաև հիշեցրել է, որ հանրապետությունը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ որպես սուբյեկտ, որից հետո՝ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի միավորման վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 235 | 06.04.2022 / Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով


Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ճանապարհային դեպարտամենտ | Դիտումներ՝ 313 | 06.04.2022 / հայ-վրացական, կամուրջ

 Գյումրիում շենքերին «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Հայտնում է, որ  վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա։ Ըստ հաստատված տվյալների՝ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 306 | 06.04.2022 / թմրաշրջանառություն


Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում: Նախատեսվում է բարեկարգել  լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:

Լուր / Տեսնել ավելին՝ Քաղաքապետարան | Դիտումներ՝ 293 | 06.04.2022 / Երևանյան լիճ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել մինչև 100 մլն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ 2021 թվականի օգոստոսից ի վեր սա արդեն վեցերորդ անգամ է, երբ Պենտագոնի պահեստներից Կիևի համար զենք կամ տեխնիկա է հատկացվում։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «կշարունակեն օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով», ինչպես նաև տնտեսական և հումանիտար աջակցություն կցուցաբերեն:

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 219 | 06.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը համոզմունք է հայտնել, թե ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանակային համակարգը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, իսկ պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: «Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է Վոլոդինը:

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 258 | 06.04.2022 / պատժամիջոցներ, Վյաչեսլավ Վոլոդին


Ռուսաստանում ամեն օր հուղարկավորում են Ուկրաինայում զոհված զինծառայողների։ BBC-ի հաշվարկներով ՝ զոհվածների 20 տոկոսը սպաներ են: Վերջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԶՈւ կորուստների մասին հաշվետվություն ներկայացրել է մարտի 25-ին՝ հաղորդելով 1351 զինծառայողի մահվան մասին։ Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մեծ թիվ են նշում՝ 18.3 հազար: Ապրիլի 5-ի դրությամբ ռուսական պաշտոնական աղբյուրներում հրապարակվել են առնվազն 1083 զոհված զինվորականների անուններ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 233 | 06.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ցուցմունք է տվել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհն ուսունասիրող հանձնաժողովին։ Հեռավար տեսակապի միջոցով անցկացվող հարցաքննությունը տևել է շուրջ ութ ժամ։ ԱՄՆ նախկին նախագահի դուստրը ցուցմունք է տվել ամուսնու՝ Ջարեդ Քուշների ավելի քան վեց ժամ տևած հարցաքննությունից հինգ օր անց։

Ivanka Trump Questioned for Eight Hours in Capitol Riot Probe

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 229 | 06.04.2022 / Իվանկա Թրամփ, Թրամփ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 270 | 06.04.2022 / Լարս

« 1 2 ... 94 95 96 97 98 ... 118 119 »
ԴԵՊԻ ՎԵՐ