20:36, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 270 | 19.04.2022 / Ճանապարհները Հայաստանում

Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական երկրների, ռուսական գազի կարիք չունի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միաժամանակ ֆրանսիայի նախագահը «կարմիր գծեր» չի քաշել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ կարծիքով հայտնելով, որ դա իրենց կդարձնի պատերազմող կողմի դաշնակից և կստիպի դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 232 | 19.04.2022 / Էմանուել Մակրոն


1997 - Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր֊Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում։ Հ.Ալիևն այդ ժամանակ ասել էր` այն փաստը, որ հրադադարի համաձայնությունը հիմնականում պահպանվում է և այն էլ առանց միջազգային ուժերի, ցույց է տալիս, թե որքան անկեղծ են կողմերը, երբ հայտարարում են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու` իրենց պատրաստակամության մասին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 252 | 19.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 19, Հայկական իրադարձություններ

ՀՀ վարչապետը և ԵՄ խորհրդի նախագահը քննարկել են  ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը և Միշելը  քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ  իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 246 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Հայաստան-ԵՄ

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Հարկ վճարողի օրը։ Հարկ վճարողների օնլայն հարթակում արդեն առկա է շնորհավորանք-հիշատակումն այդ մասին։ Բանն այն է, որ ամեն տարի ապրիլի 20-ը հարկային տարեկան հաշվետվությունների ներկայացման վերջին օրն է։ Ապրիլի 19-ին այս տոնը նշելը հիշեցում է, որ չի կարելի ուշացնել հաշվետվություն ներկայացնելը, հակառակ դեպքում այնքան տույժ ու տուգանք կառաջանա, որ ավելի լավ է վճարել հարկերը և հանգիստ քնել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 19.04.2022 / ազգային տոներ, Հայաստան, ապրիլի 19

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագիրը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 18-ին խախտումներ չեն արձանագրվել։ Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Ապահովվել է նաև Դադիվանքի, Ամարասի և Գանձասարի վանքում գտնվող ուխտավորների ուղեկցությունը:
 

Լուր / Տեսնել ավելին՝ МО РФ | Դիտումներ՝ 259 | 19.04.2022 / խաղաղապահներ, սահման


Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են առաջիկայում: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ Արևային 30-րդ օրը շնորհի, ժամանակի հաղթահարման օր է։ Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։ Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ նախանշանները հետ կապված ռիթմերի, դա ժամացույցի թիկ-թակն է, զանգի զրնգալը։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնել և կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 261 | 19.04.2022 / ապիրլի 19, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ռուսական Հակաօդային ուժերը խոցել են Ուկրաինայի երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25 կործանիչներ։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 235 | 18.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ հերքել է Փաշինյանին. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 245 | 18.04.2022 / Նիկոլ Փաշինյան, բանակ, Դավիթ Տոնոյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 17-ին արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է՝ հայկական կողմն է խախտել այս անգամ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 250 | 18.04.2022 / խաղաղապահներ, սահման

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․ «Եթե իրապես ուզում ենք ունենալ ինքնիշխան Հայաստան ու հայկական Արցախ, երկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ\Սերժ կեղծ հակադրության ճահիճից։ Նրանք «դաշնակիցներ» են` Հայաստանի ինքնիշխանության ու Արցախի հայկականության դեմ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական նոր կոնսոլիդացիա` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատիվ խաղաղության օրակարգով»։

Մեջբերում / Դիտումներ՝ 352 | 18.04.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան


«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Լուր / Տեսնել ավելին՝ «Ապրելու երկիր» | Դիտումներ՝ 279 | 18.04.2022 / ԱԳՆ, Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր»

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 265 | 18.04.2022 / Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, ներքաղաքական, քաղաքական թատրոն

2016 - «Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015֊ի հունվարին, մինչդեռ, Հայաստանի նախագահը պնդում էր` «մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 276 | 18.04.2022 / Հայկական իրադարձություններ, ապրիլի 18, ծնվել են հայեր

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Լուսինը Կարիճում՝ կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել։ Արևային 29-րդ օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։ Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 294 | 18.04.2022 / Բոլոր գուշակությունները, ապրիլի 18


ԱՄՆ-ում այսօր նշում են Էլիս կղզու ընտանեկան պատմության, Չղջիկների ճանաչման, Խեցգետինների, Դեղատուփի մաքրման, Անզուգական Տիկնոջ, Պանրե գնդիկների, Քիքբոլի ազգային օրը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 265 | 17.04.2022 / ԱՄՆ, անսովոր տոներ, ապրիլի 17, ազգային տոներ

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը մուտք է գործել Ստեփանակերտում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և իր «АК-74» տիպի ինքնաձիգով սպանել ոստիկանության ավագ տեսուչին: Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ հերթապահին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախ Press | Դիտումներ՝ 260 | 17.04.2022 / սպանություններ, Արցախ


«Տիկինն» ասպետական տիտղոս է, որն անգլիախոս երկրներում՝ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում տրվում է մեծապատիվ կանանց, այնպես, ինչպես «սըր» տիտղոսը՝ տղամարդկանց։ Սովորաբար այս տիտղոսը շնորհվում է տարիների արժանավոր գործունեության համար։ Այս օրը նվիրված է թատրոնի տիկնանց:

Տեղեկություն / Դիտումներ՝ 272 | 17.04.2022 / ազգային տոներ, անսովոր տոներ, ապրիլի 17

Ապրիլի 17-ին աշխարհում նշում են Blah blah blah-ի օրը: Blah-blah-ն նշանակում է անիմաստ խոսել՝ դատարկախոսություն: Այս արտահայտությունն օգտագործվում է  անբովանդակ, որևէ իմաստից զուրկ խոսակցությունների դեպքում: Այս օրն ստեղծվել է դատարկախոսության փոխարեն գործի անցնելու համար։

Տեղեկություն / Դիտումներ՝ 292 | 17.04.2022 / անսովոր տոներ, Միջազգային օրեր, ապրիլի 17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով պատասխանատվություն է սահմանվում Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի դերի հրապարակային նույնացման վերաբերյալ ավելի վաղ հաստատված արգելքի խախտման համար: Փաստաթղթի համաձայն ՝ քաղաքացիների պատիժը կտատանվի հազար ռուբլուց՝ առաջին խախտման համար մինչև 15 օրյա կալանքը: Իրավաբանական անձանց համար պատասխանատվությունը կկազմի 10 հազարից մինչև 100 հազար ռուբլի տուգանք, ընդ որում կրկնակի խախտման դեպքում հնարավոր է գործունեության կասեցում 90 օր ժամկետով:

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 240 | 17.04.2022 / Ռուսաստան, Վլադիմիր Պուտին
« 1 2 ... 77 78 79 80 81 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ