19:29, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Հայաստանին՝ «իջեցնելու ակնկալիքների նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանի Ադրբեջանի կազմ մտնելու հարցը քննարկելու պատրաստակամության պատճառով առաջացրել է Հայաստանի ընդդիմության վրդովմունքը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության բողոքը։ Մոսկվան դառնում է գլխավոր արբիտրը, որը կարող է օգնել փակել ԼՂՀ անվտանգության երաշխիքների հարցը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 278 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան

Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Շվեդիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Սուրբ Ղուրանի պղծման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության կանչել Սուրբ Ղուրանն այրողներին: Հանրահավաքի ավարտին իրանցի ուսանողները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտելով մուսուլմանների համոզմունքների և Սուրբ Ղուրանի նկատմամբ բացահայտ վիրավորանքը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Fars News | Դիտումներ՝ 242 | 19.04.2022 / Շվեդիա, Ղուրան, ուսանող, Իրան

«Ամարետտո» լիկյորի ազգային օրը (National Amaretto Day) նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ «Ամարետտո» իտալերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ինչ դառը» և պատրաստվում է նուշի կամ ծիրանի դառը կորիզից կամ երկուսը միասին։ Այն ընկղմում են մաքուր ալկոհոլի կամ կոնյակի մեջ, ինչը նուշի ուժգին համ է տալիս:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | 19.04.2022 / անսովոր տոներ, ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 19

ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է Մարիուպոլում «Ազովստալ» մետաղագործական գործարանի գրոհի մեկնարկի մասին: «Տվյալ օբյեկտի գրոհի համար ընտրված հատուկ ստորաբաժանումներն արդեն անցել են իրենց աշխատանքին» – ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 203 | 19.04.2022 / «Ազովստալ», ԴԺՀ, Էդուարդ Բասուրին

Չինաստանը կշարունակի ամրապնդել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ և պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը՝ անկախ միջազգային իրադրության փոփոխություններից, հայտարարել է ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յուչենը Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովի հետ կայացած հանդիպմանը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 250 | 19.04.2022 / Ռուսաստան-Չինաստան

Ես, արթնանալով, ժպիտս ուղարկում եմ աշխարհով մեկ, թող նա իմ փոխարեն ճախրի ողջ մոլորակով։ Թող բոլոր կետերն ու ստորակետերը ոսկեզօծվեն: Թող արաբին հաշտեցնի հրեայի և չուկչայի հետ, որովհետև խնջույքներն ավելի լավ են, քան պատերազմները, կռիվներն ու արյունալի թշնամանքը։ Թող ժպիտս նոր զվարճանք դառնա, պատասխան ժպիտների հրավառությունը լինի և այդժամ վեճերի փոխարեն ծիծաղով լեցուն կլինենք։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 19.04.2022 / Ռուսաստան, ապրիլի 19, ազգային տոներ, անսովոր տոներ

Իրականությունն այն է, որ թե´ 1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն», թե´ 2007-ին ներկայացված «Մադրիդյան» փաստաթղթերում բառացիորեն ամրագրված է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը: Ավելին, «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթում Արցախի կարգավիճակը, որպես պետական և տարածքային կազմավորում, սահմանվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչ վերաբերում է դեռևս չհրապարակված «Քի Վեսթյան» տարբերակին, ապա դա Մեղրին Արցախի հետ փոխանակելու հայտնի առաջարկի ելևէջն է: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն, դրանում խոսք էր գնում Մեղրիի սահմանի երկայնքով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու վերաբերյալ:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 262 | 19.04.2022 / Հարութ Ուլոյան, ԼՂ կարգավորում, Վարդան Օսկանյան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ Էրդողանի՝ «Ադրբեջանի կողմից իր իր հողերի ետ գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ ստեղծվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»–ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ CNNturk | Դիտումներ՝ 251 | 19.04.2022 / Հայ-թուրքական, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Սխտորի ազգային օրը (National Garlic Day) նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ Այս «գարշահոտ վարդը» լիլիաների ընտանիքից է։ Սխտորն առաջացել է Ասիայում ավելի քան 7000 տարի առաջ, և օգտագործվում է ոչ միայն տարբեր խոհանոցների, այլև բժշկական նպատակներով։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 256 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, ԱՄՆ, անսովոր տոներ

Զոհված զինծառայողների ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ «Իմ տղան դավաճանության և ստի զոհ դարձավ, բայց ես հավատում էի իմ հայրենիքին, հավատում էի, որ իմ տղան տուն է գալու։ 1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»,- ասում է Անուշ Մելիքյանը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մայրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 199 | 19.04.2022 / Զոհված զինծառայողների ծնողներ, Նիկոլ Փաշինյան

Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարված են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինագործական արտադրամասին՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածք արձակված հրթիռի: Սա պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի տարածքի առաջին հրթիռակոծումն Է անցյալ տարվա սեպտեմբերից: 2021 թվականի մայիսի 21-ին ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև։

Լուր / Դիտումներ՝ 223 | 19.04.2022 / Իսրայել, ՀԱՄԱՍ

Հնդկացիների օրը, որը նաև հայտնի է որպես բնիկ ժողովուրդների օր, ամեն տարի Բրազիլիայում նշվում է ապրիլի 19-ին: Այս կարևոր ամսաթիվը հիշողությունը է և ծառայում է բնիկ ժողովուրդների ինքնության ամրապնդմանը, Բրազիլիայի և ԱՄՆ-ի պատմությանն ու և ժամանակակից մշակույթին։ Ապրիլի 19-ը ընտրվել է որպես Առաջին համաշխարհային Միջամերիկյան Կոնգրեսի պատվին՝ հնդկացիկան մշակույթի տոնելու օր, որը տեղի է ունեցել 1940 թվականի ապրիլի 19-ին Մեքսիկայի Պացկուարո քաղաքում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 265 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, Բրազիլիա


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այց է կատարում Ռուսաստան, որի ընթացքում կլինի հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև վարչապետ Միշուստինին, ՌԴ Պետդումայի երկու պալատների խոսնակներին, ինչպես նաև այցելելու է Նիժնի Նովգորոդ: Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:
 

Լուր / Տեսնել ավելին՝ Президент России | Դիտումներ՝ 283 | 19.04.2022 / Միշուստին, Վլադաիմաիր Պուտին, Նիկոլ Փաշինյան


Տեխնիկական նորարարությունների և համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ տպագրական արտադրանքի ոլորտը շարունակաբար ընդլայնվում է։ Այժմ դրանք ոչ միայն գրքեր, թերթեր, ամսագրեր, բուկլետներ, հուշանվերների և գովազդային արտադրանքի, լուսանկարչական տպագրության ծառայություններ փաթեթավորում են, այլև պիտակներն են։ Բոլորս էլ տարբեր ապրանքատեսակների պիտակների ընթերցողներ ենք: Մեզ հետաքրքրում է պիտակի ոչ թե հստակ ձևը և գույնզգույն որակը, այլև բովանդակության և արտադրանքի մասին տեղեկությունը։ Պիտակների տոնին ցուցադրվում են պիտակների հավաքածուները և հիշում հին ժամանակները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 284 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, Ռուսաստան, անսովոր տոներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Դոնբասի համար ճակատամարտը սկսվել է»։ Նա հայտնել է Դոնբասի շրջաններում ռուսական զորքերի զգալի կուտակումների մասին՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ ռուսական կողմի հարձակումը երկար է նախապատրաստվել։
 

Լուր / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 218 | 19.04.2022 / Վլադիմիր Զելենսկի, Վոլոդիմիր Զելենսկի

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Ծնվել է 1964թ.-ին, աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից, հինգ գրքերի հեղինակ է։

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ». Վահան Իշխանյան

Լուր / Տեսնել ավելին՝ Մահացել է Վահան Իշխանյանը | Դիտումներ՝ 250 | 19.04.2022 / ներ Վահան Իշխանյան, լրագրող


Ձնծաղիկի օրվա (The Day of Snowdrop) պատմությունն սկսվել է Անգլիայում, որտեղ այն սահմանվել է 1984 թվականին: Ըստ լեգենդի, ձնծաղիկը դարձել է հույսի խորհրդանիշ, երբ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից։ Երբ Եվան արդեն պատրաստ էր հրաժարվել այն հույսից, որ ցուրտ ձմեռները երբեք չեն անցնի, հայտնվեց հրեշտակը: Նա ձյան փաթիլները վերածել էր ձնծաղիկների՝ ապացուցելով, որ ձմեռներն, ի վերջո, իրենց տեղը զիջում են գարնանը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 303 | 19.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 19


Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Մասնավորապես, Gazeta.ru-ն հանդես է եկել ծավալուն հոդվածով՝ փորձելով կանխատեսել ներհայաստանյան իրավիճակը։ Ըստ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնում է սրման։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 293 | 19.04.2022 / Անդրեյ Արեշև, Նիկոլ Փաշինյան, ներքաղաքական

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։

У Криштиану Роналду умер новорожденный сын, дочка выжила

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 267 | 19.04.2022 / Կրիշտիանու Ռոնալդու

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է. «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»։ Բացի այդ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնում է, որ «փոխպետքարտուղար Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին»:

Լուր / Տեսնել ավելին՝ «Ամերիկայի ձայն» | Դիտումներ՝ 191 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Էնդրյու Շոֆեր, Հայաստան-ԱՄՆ
« 1 2 ... 76 77 78 79 80 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ