11:45, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը պատասխանել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթին, որում նա իր անհամաձայնությունն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ «Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ilur.am | Դիտումներ՝ 278 | 15.04.2022 / Ավետիս Ավագյան, Վիգեն Խաչատրյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 ԱՄՆ պաշտպանության նախարարության  խոսնակ Ջո Կիրբին մամուլի ասուլիսին հայտնել է, որ Պենտագոնի կարծիքով ՝ Ռուսաստանը կարող է հրթիռակոծել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքները։ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներից,  ԱՄՆ-ում հակված չէին այն տեսակետին, որ Կիևը խուսափել է ռազմական սպառնալիքներից, հատկապես՝ օդային հարվածներից:

Լուր / Տեսնել ավելին՝ Украинская правда | Դիտումներ՝ 199 | 15.04.2022 / Պենտագոն, Ջո Կիրբի


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել։ Ներկայացվող տեսանյութում երևում է՝ ինչպես է 79-ամյա նախագահը ամբիոնի մոտ միայնակ կանգած ելույթ ունենալուց հետո շրջվում ու փորձում օդի մեջ սեղմել «ինչ-որ մեկի» ձեռքը՝ չնայած, որ նա մեն-մենակ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 237 | 15.04.2022 / Ջո Բայդեն

ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 237 | 15.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 47-ը չզեկուցվող:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 305 | 15.04.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հատուկ ներկայացուցիչներ հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 248 | 15.04.2022 / հայ-թուրքական գործընթաց


Իշխանության վերջին հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ 5165 շարժումը ելնում է անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 253 | 15.04.2022 / 5165, հարաժարական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է, որ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 218 | 15.04.2022 / Վահան Քերոբյան, ռուսական գազ

Այսօր ԱՄՆ-ում նշում են  Հարկերի, Ջեքի Ռոբինսոնի, Մատնախոսության, «Տիտանիկի» հիշատակի, Ռետինի, Բանանի, Լվացքատան, Ջնարակված պարույրաձև խոզապուխտի, Հանելուկի ազգային օրը։ Նյութերի մասին կարդացեք armenlur.am կայքի «Բոլոր տոները» խորագրի ներքո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 301 | 15.04.2022 / ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 15


Ապրիլի 15-ին Վրաստանում նշում են Սիրո օրը: Սիրահարներին նվիրված այս տոնն այլընտրանք է Արևմտյան Վալենտինի օրվան։ Այն սահմանել է Վրաստանի խորհրդարանը տեղական լրատվամիջոցների առաջարկությամբ՝ Բեսիկ Չուբինիձեի նախաձեռնությամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 279 | 15.04.2022 / ազգային տոներ, Վրաստան, ապրիլի 15

Մշակույթի միջազգային օրը World Day of Culture) սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այս դաշնագիրը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Վերջինս մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը: Ռերիխի դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ: Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 261 | 15.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 15, Նիկոյալ Ռերիխ

2019 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, բանակցություններն անցնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ։ Ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական մի շարք հարցերի, այդ թվում`գերիների փոխանակման ու լրագրողների փոխադարձ այցերի շուրջ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 246 | 15.04.2022 / ապրիլի 15, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում, որոնց շրջանակներում մշակվել է բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկատվության փոխանակումը, հայտարարել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի շտաբում:

Լուր / Դիտումներ՝ 266 | 15.04.2022 / Ճապոնիա, Ճապոնիա-ԱՄՆ

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 260 | 15.04.2022 / Նեդ Փրայս, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-ԱՄՆ

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։ Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։ Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 235 | 15.04.2022 / ապրիլի 15, Բոլոր գուշակությունները


Կա-52 «Ալիգատորը» («Аллигатор») ռուսական նոր սերնդի հետախուզական հարվածային ուղղաթիռ է։ Այն ունակ է խոցել զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա, կենդանի ուժ և օդային թիրախներ ռազմադաշտում։ Իրենից ներկայացնում է Կա-50 «Սև շնաձուկ» մարտական ուղղաթիռի զարգացած մոդելը։ Ներկա պահին ՌԴ ռազմաօդային ուժերը Կա-52 ուղղաթիռները կիրառում են ուկրաինական պատերազմում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 278 | 14.04.2022 / ռազմական ավիացիա

Գիտնականները արհեստական ինտելեկտն ու ռոբոտներն անվանել են մարդկանց պոտենցիալ զուգործընկերներ, և նման հարաբերությունները կարող են նորմա  դառնալ արդեն 2050 թվականին: Ամսաթիվը հաշվարկվել է՝ ելնելով նրանից, թե որքան արագ է այս ուղղությամբ ընթանում առաջընթացը։ Ըստ մասնագետների՝ մի քանի տասնամյակ անց մեքենաները ձեռք կբերեն սոցիալական և նույնիսկ հուզական հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարդկանց հետ շփվելու համար։

Sex Robots – a disturbing look inside one of the world's fastest growing industries - Business Leader News

Լուր / Տեսնել ավելին՝ Psychology Today | Դիտումներ՝ 280 | 14.04.2022 / սեռական կյանք, ռոբոտներ


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի  հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Առաջին հանդիպումը Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։ Հիշեցնենք՝ թուրքական կողմից բանակցողը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն, իսկ Հայաստաից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnew | Դիտումներ՝ 213 | 14.04.2022 / Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ, հայ-թուրքական գործընթաց

«Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ Covid-19-ի դեմ մեր սեփական պատվաստանյութն արտադրելուց հետո հերթը հիմա ինսուլինի տեղայնացումն է»- գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 236 | 14.04.2022 / Ֆահրեթթին Քոջան, COVID-19


Արման Թաթոյան․ «ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: «Խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում: ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 222 | 14.04.2022 / Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան
« 1 2 ... 78 79 80 81 82 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ