23:50, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային՝ սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով».

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 224 | 15.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Այս մասին ասել է իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ «Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրա իրացմանը»,-նշել է Աղաջանյանը

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 276 | 15.04.2022 / Էդուարդ Աղաջանյան


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում կիրականացվի շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զրոցրումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 293 | 15.04.2022 / զորակոչ

ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմքի վրա կամ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով՝ օգնելու երկու երկրներին հասնել երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում, ներառյալ դրական տեղաշարժերը խաղաղ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ»,-ասել է Փրայսը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ Պետդեպ | Դիտումներ՝ 230 | 15.04.2022 / Պետդեպ, Պետդեպարտամենտ, Նեդ Փրայս

Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից գերեվարվածների թվում կան ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ։ «‎Մենք արդեն ունենք գերիներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ են։ Այդ ամենը ցույց կտանք,  երբ կմեկնարկեն դատական գործընթացները, և ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է եղել իրականում», - ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 217 | 15.04.2022 / ՆԱՏՕ, գերեվարվածներ


Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ըստ նրա՝ որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Քըլըչը նշել է, թե պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի հաշվին անսահմանափակ շահույթ ստանալու համար չէ և իր կարելի շահույթ ստանալ ժողովրդի բարեկեցության ու առողջ սնվելու հաշվին:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 221 | 15.04.2022 / թանկացումներ, Սերդար Քըլըչ


ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը պատասխանել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթին, որում նա իր անհամաձայնությունն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ «Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ilur.am | Դիտումներ՝ 283 | 15.04.2022 / Ավետիս Ավագյան, Վիգեն Խաչատրյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 ԱՄՆ պաշտպանության նախարարության  խոսնակ Ջո Կիրբին մամուլի ասուլիսին հայտնել է, որ Պենտագոնի կարծիքով ՝ Ռուսաստանը կարող է հրթիռակոծել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքները։ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներից,  ԱՄՆ-ում հակված չէին այն տեսակետին, որ Կիևը խուսափել է ռազմական սպառնալիքներից, հատկապես՝ օդային հարվածներից:

Լուր / Տեսնել ավելին՝ Украинская правда | Դիտումներ՝ 201 | 15.04.2022 / Պենտագոն, Ջո Կիրբի


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել։ Ներկայացվող տեսանյութում երևում է՝ ինչպես է 79-ամյա նախագահը ամբիոնի մոտ միայնակ կանգած ելույթ ունենալուց հետո շրջվում ու փորձում օդի մեջ սեղմել «ինչ-որ մեկի» ձեռքը՝ չնայած, որ նա մեն-մենակ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 239 | 15.04.2022 / Ջո Բայդեն

ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 241 | 15.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 47-ը չզեկուցվող:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 312 | 15.04.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հատուկ ներկայացուցիչներ հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 251 | 15.04.2022 / հայ-թուրքական գործընթաց


Իշխանության վերջին հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ 5165 շարժումը ելնում է անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 258 | 15.04.2022 / 5165, հարաժարական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հաստատել է, որ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 220 | 15.04.2022 / Վահան Քերոբյան, ռուսական գազ

Այսօր ԱՄՆ-ում նշում են  Հարկերի, Ջեքի Ռոբինսոնի, Մատնախոսության, «Տիտանիկի» հիշատակի, Ռետինի, Բանանի, Լվացքատան, Ջնարակված պարույրաձև խոզապուխտի, Հանելուկի ազգային օրը։ Նյութերի մասին կարդացեք armenlur.am կայքի «Բոլոր տոները» խորագրի ներքո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 305 | 15.04.2022 / ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 15


Ապրիլի 15-ին Վրաստանում նշում են Սիրո օրը: Սիրահարներին նվիրված այս տոնն այլընտրանք է Արևմտյան Վալենտինի օրվան։ Այն սահմանել է Վրաստանի խորհրդարանը տեղական լրատվամիջոցների առաջարկությամբ՝ Բեսիկ Չուբինիձեի նախաձեռնությամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 282 | 15.04.2022 / ազգային տոներ, Վրաստան, ապրիլի 15

Մշակույթի միջազգային օրը World Day of Culture) սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այս դաշնագիրը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Վերջինս մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը: Ռերիխի դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ: Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 264 | 15.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 15, Նիկոյալ Ռերիխ

2019 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, բանակցություններն անցնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ։ Ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական մի շարք հարցերի, այդ թվում`գերիների փոխանակման ու լրագրողների փոխադարձ այցերի շուրջ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 249 | 15.04.2022 / ապրիլի 15, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում, որոնց շրջանակներում մշակվել է բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկատվության փոխանակումը, հայտարարել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի շտաբում:

Լուր / Դիտումներ՝ 268 | 15.04.2022 / Ճապոնիա, Ճապոնիա-ԱՄՆ

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 263 | 15.04.2022 / Նեդ Փրայս, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-ԱՄՆ
« 1 2 ... 80 81 82 83 84 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ