15:23, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հայաստանում այսօր նշվում է Սբ. Հարության տոնը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 261 | 17.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ, Հայաստանյան տոներ


Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, յուրաքանչյուր երրորդ գերմանացին կարծում է, որ ապրում է կեղծ ժողովրդավարության պայմաններում։ Der Spiegel հանդեսի մեկնաբանը նշում է, որ կրկին տարաձայնություններ են առաջացել երկրի արևելքի և Արևմուտքի միջև. արևմտյան գերմանացիների շրջանում Գերմանիայում միայն երևակայական ժողովրդավարության գոյության հարցում վստահ է 18 տոկոսը, մինչդեռ Արևելյան գերմանացիների շրջանում ՝ 45 տոկոսը:

Լուր / Դիտումներ՝ 220 | 17.04.2022 / Գերմանիա, Կեղծ ժողովրդավարություն

1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազ­մին։ Ջեմալ Ազմիին հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 280 | 17.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 17

ԱՄՆ-ի սահմանապահները մարտին ձերբակալել են 210 հազար միգրանտների, որոնք փորձել են հատել Մեքսիկայի հետ սահմանը, ինչը երկու տասնամյակի ընթացքում ամենաբարձր ամսական ցուցանիշն է և խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 260 | 17.04.2022 / ԱՄՆ, Ջո Բայդեն


Սուրճի միջազգային օրը (Espresso Day) նշվում է առնվազն տարին երկու անգամ `ապրիլի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Այս տոնը շատ երկրներում նշում են պրոֆեսիոնալ բարիստներն ու սուրճի մեծագույն սիրահարները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 278 | 17.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 17

Ռուսաստանի ԶՈՒ-ն Օդեսայի շրջանում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռ է խոցել, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 219 | 17.04.2022 / Ռուսաստան-Արևմուտք, ռուս-ուկրաինական պատերազմ

Հայքու պոեզիայի միջազգային օրը  (International Haiku Poetry Day) աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Հայքուն ճապոնական պոեզիայի լակոնիկ ձև է, որը սովորաբար բաղկացած է երեք նախադասությունից: Ճապոներեն հայքուն բառացի նշանակում է «սկզբնական, առաջին բանատողեր»։ Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հայքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։ Հայքուն որպես բանաստեղծական ժանր ընդունվեց աշխարհի շատ լեզուներով: Անգլերեն լեզվով այս ժանրը առաջին անգամ ներմուծվել է XX դարի սկզբին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 305 | 17.04.2022 / ապրիլի 17, Միջազգային օրեր


Երեք աֆրիկյան երկրներ, մասնավորապես Կամերունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ) և Կոնգոյի Հանրապետությունը, նախատեսում են The Open Network (TON) բազայի հիման վրա գաղտնարժույթի և բլոկչեյնի ներդրման որոշում կայացնել։ Կամերունն առանձին քննարկում է ազգային կայուն մետաղադրամի թողարկման հնարավորությունը՝ հիմնված նույն բլոկչեյնի ցանցի հիման վրա:

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 271 | 17.04.2022 / Կամերուն, Կոնգո, բլոկչեյն, ֆինանսական, Կոնգոյի ԴՀ, բիթքոյն


Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day): Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար: Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 301 | 17.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 17

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ից հրաժարվելու  և Ղրիմի կարգավիճակի հարցեր, բայց միայն ռուսասկան զորքերի դուրսբերումից հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 246 | 17.04.2022 / Ուկրաինա, Ռուսաստան, Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Լուսինը Կարիճում՝ կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել։ 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Սննդումխորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 244 | 17.04.2022 / ապրիլի 17, Բոլոր գուշակությունները

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 240 | 16.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում՝ Ապրիլի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանգստյան օրերին մայրաքաղաքում կդիտվի +17 +20 աստիճան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 310 | 16.04.2022 / Եղանակը Հայաստանում

Չարլի Չապլինի օրն  (Charlie Chaplin Day) իր երկրպագուները նշում են ամբողջ աշխարհում: Նա համարվում է կինոարդյունաբերության պատմության ամենակարևոր դեմքերից մեկը: Նա հանրաճանաչ դարձավ համր կինոյի դարաշրջանում և դարձավ համաշխարհային կուռք` շնորհիվ իր էկրանային կերպարի:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 283 | 16.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 16


ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունը, կարծես, հաստատել է այն պնդումը, որ Երկրի մթնոլորտ է մտել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս երկնաքարը։ Սակայն մյուս գիտնականները և NASA-ն դեռևս համոզված չեն:

Комета 2I/Borisov, второй известный межзвездный посетитель нашей Солнечной системы, наблюдалась Очень Большим Телескопом в Чили в 2019 году.

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 294 | 16.04.2022 / այլաշխարհային, աստղագիտություն, NASA


2003 թվականի այս օրը Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը մերժում է ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Միաժամանակ նա ոչ հավաստի համարեց ընտրությունների արդյունքները միանգամից չորս տասնյակ տեղամասերում։ Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 260 | 16.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 16, Հայկական իրադարձություններ

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 262 | 16.04.2022 / խաղաղապահներ, Արցախ-Ադրբեջան

Երեք չինացի տայկոնավտները (տիեզերագնացները) ֆիզիկական լավ վիճակում են վեց ամիս տիեզերքում մնալուց և Երկիր վերադառնալուց հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 297 | 16.04.2022 / Չինաստան, Տիեզերագնացություն

Աթեիստներին հարցումի ազգային օրը (National Ask An Atheist Day) նշում են տարբեր աշխարհիկ խմբերը, հատկապես ուսանողները։ Այն կոչված է ցրելու աթեիզմի մասին կարծրատիպերը: Սա մի օր է, որը նպաստում է հավատացյալների և անհավատների միջև դրական երկխոսությանը և կոչված է թույլ տալու, որ հավատացյալ մարդիկ, կամ ցանկացած այլ անձ, մոտենա աթեիստներին և հարցեր ուղղի նրա հավատալիքների և աշխարհիկ կյանքի մասին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 268 | 16.04.2022 / ԱՄՆ, ապրիլի 16, անսովոր տոներ, ազգային տոներ

Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 321 | 16.04.2022 / Հայաստան, ազգային տոներ, ապրիլի 16
« 1 2 ... 82 83 84 85 86 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ