Անցած հանգստյան օրերին Սև ծովի Ուկրաինային պատկանող Զմեինի կղզում փոքր բարձրությունից Bayraktar TB2 անօդաչուների գերարագ ռմբակոծման հետևանքով ջրասույզ են եղել երկու պարեկային մոտորանավակներ և զենիթահրթիռային համալիրով դեսանտային նավ: Սակայն Ռուսաստանի մտահոգությունը, թերևս, տեսանյութերում երևացող, կարծես հենց նոր կոնվեյերից իջեցված անօդաչու Bayraktar-ներն են։ Թուրքական արտադրության Bayraktar TB2-ը ժամանակակից ամենահայտնի անօդաչու սարքն է, որը կարողանում է փոխել պատերազմի ընթացքը, ինչպես դա հաջողությամբ կատարվեց Լիբիայում և Սիրիայում, և հատկապես Լեռնային Ղարաբաղում: Շատ փորձագետներ կասկածում էին, որ Bayraktar-ները կարող են օդում դիմակայել Ռուսաստանի գերազանցությանը, բայց նրանք, կարծես, սխալվում են։
Լուր | Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 311 | Ավելացրեց՝ armenlur | 11.05.2022 | 08:51 |