13:02, 29.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1994 - Սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Բաբկեն Արարքցյանն ու Ռասուլ Գուլիևը։  1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: 1962 - Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։ 1955 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին: 1836 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։ 1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը: 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 152 | 11.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 11

1999 - 40-տարին բոլորած Վազգեն Սարգսյանը ուսանողության հետ հանդիպման ժամանակ ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց։ 1964 - Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։ 1933 - Կոմկուսի քաղբյուրոյին՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին, որոշումը կայացրեց գործարան կառուցել Երևանում, որը հետագայում կոչվեց «Նաիրիտ»։ 1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին: 1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը: 1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 166 | 10.03.2023 / մարտի 10, Պատմության հայկական օրը


2000 - Ի պատասխան օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների իրեն ուղղված՝  նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջագրին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրի հեղինակներին զգուշացրեց, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:  1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ): 1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին: 1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 188 | 09.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 9

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց վտանգավոր և դատապարտելի համարեց որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով: 1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։ 1925 - Հայաստան են ժամանում խորհրդային ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ Ռիկովը, Չիչերինը, Բուդյոնին, Ռակովսկին, Բրյուխանովը, Պոդվոյսկին։ ​​​​​​​ 1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 152 | 08.03.2023 / Պատմության հայկական օրը, Մարտի 8

2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:​​​​​​​ 1981 - Բացվեց Երևանի Մետրոպոլիտենը. առաջին գնացքները սկսում են երթևեկությունը։ 1929 - ՀԽՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատում է քրդական նոր այբուբենի կիրարկման պլանը: 1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 155 | 07.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 7


2012 - «Ռոսավիացիան» կուտակած պարտքերի պատճառով «Արմավիային» արգելում է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։​​​​​​​ 2001 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ խաղաղությունը գին ունի և Ղարաբաղի հարցի լուծման համար պետ է գրավյալ տարածքներ զիջենք։ 1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե. Պրիմակովի պլան: 1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։ 1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 206 | 06.03.2023 / մարտի 6, Պատմության հայկական օրը

2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է` չեն կատարվել։ 2003 - Ռոբերտ Քոչարյանը կրկին խայտառակ ընտրակեղծիքների միջոցով երկրորդ անգամ զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը։ 1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը: 1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 176 | 05.03.2023 / մարտի 5, Պատմության հայկական օրը

2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։ 2001 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը։ 1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեսակետն է արտահայտում կառավարման համակարգի մասին։​​​​​​​ 1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: 1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 203 | 04.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 4


1992 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի-26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ։ 1959 - Բացվեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 149 | 03.03.2023 / մարտի 3, Պատմության հայկական օրը

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: 1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: 1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 02.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 2

2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը։ Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։
1988 - Արցախում ստեղծվում է «Կռունկ» կոմիտեն, որը, բացի խորհրդանշական թռչունի անունից, նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։
1949 - ԽՍՀՄ-ում իջեցվում է մի շարք ապրանքների գինը:
1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 164 | 01.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 1

2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1976
 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 135 | 28.02.2023 / փետրվարի 28, Պատմության հայկական օրը

1988 - Արցախյան շարժումը կասեցնելու նպատակով Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։ 1833 - Նիկոլայ 1-ինը հաստատեց Հայկական մարզի զինանշանը: 425 - Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 140 | 27.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 27

2008 - Հայաստանի իշխանությունների կազմակերպած ստիպողական հանրահավաքի 200 հազար մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ և միանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին։
2001 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը դատավճռով Սամվել Բաբայանին զրկում է Արցախի հերոսի կոչումից և գեներալ լեյտենանտի զինվորական աստիճանից: 
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1828 -
Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 405 | 26.02.2023 / փետրվարի 26, Պատմության հայկական օրը


2020 - Երևանում մեկնարկեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն գերատեսչության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
1998 - Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբոր ղեկավարած ցեմենտի գործարան, տալիս խոստումներ, իսկ վերջում հետաքրքրվում՝ դուք հավատու՞մ եք իմ խոստումներին։
1989 - ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվելու էր Մեծամորի ատոմակայանի առաջին, իսկ մարտի 18-ին՝ երկրորդ էներգաբլոկը։
1988 - Արցախը Հայաստանին միացնելու պահանջով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների առթիվ Ամենայն Հայց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդես է գալիս ուղերձով, հայտարարելով, որ նա ևս կիսում է համաժողովրդական պահանջը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 146 | 25.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 25

2010 - Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստովանում է, որ մարտի 1-ի 10 սպանությունները հնարավոր չէ բացահայտել: 2008 - ԱԳՆ բարձրաստիճան 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը և Առաքել Սեմիրջյանը, նախագահական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ տարածեցին մի հայտարարություն, որի արդյունքում, հաջորդ օրը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նրանց աշխատանքից ազատեց: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 151 | 24.02.2023 / փետրվարի 24, Պատմության հայկական օրը


2012 - Հայոց բանակը տոնում է խորհրդային կարմիր բանակի օրը, հնչում է նույնիսկ ԽՍՀՄ հիմնը։ 2008 - Ռոբերտ Քոչարյանը շտապեց Մոսկվա. հետագայում պարզվեց, որ հենց ամսի 23-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Քոչարյանը հավաքեց խորհրդակցություն իշխանական բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ, ինչի արդյունքում էլ ծնվեց ՊՆ թիվ 0038 Հայտնի հակասահմանադրական հրամանը ՝ մարտիմեկյան գործընթացներում բանակի ներգրավման մասին հրամանագիրը։ 1998 - Համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը խոստանում է լինել Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինող իշխանության դեմ, որովհետև մաքուր լինելու այլ տարբերակ չկա: 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում զինված կազմավորումներ ստեղծելու մասին։ Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 143 | 23.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 23

2008 - Չորրորդ օրն է, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում են ազատության հրապարակում պահանջելով չեղյալ համարել նախագահի կեղծված ընտրությունները:  2002 - Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Աղամալ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է, դատապարտվում է 2 տարվա պայմանական ազատազրկման: 1994 - Հայաստանում 1, 10, 50, 100 և 200 դրամանոց թղթադրամներին միանում են 5 և 10 դրամանոց մետաղադրամներն ու 5, 10, 20 և 50 լումայանոց մետաղադրամները: 1939 - Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 135 | 22.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 22


2013 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանին։ 1996 - Հելսինկիում հերթական անգամ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները։ 1944 - Միսաք Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ 1828 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 130 | 21.02.2023 / Պատմության հայկական օրը, փետրվարի 21

2019 - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։
2012 - Վանի նահանգի Արճեշ շրջանում բնակվող 53-ամյա Ֆահրեթթին Գյուրբուզի գոմում ծնվեց երկգլխանի գառ:
1991
- Արցախյան շարժումը երեք տարեկան է: Ղարաբաղին՝ Հայաստանի հետ միավորման պահանջը ադրբեջանցիներին ստիպում է շրջափակման մեջ պահել ամբողջ Հայաստանը և Ղարաբաղը: 
1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 144 | 20.02.2023 / փետրվարի 20, Պատմության հայկական օրը

« 1 2 3 4 5 6 7 ... 18 19 »
ԴԵՊԻ ՎԵՐ